Պուճուր, բայց ուսումնական մի նախագիծ է սա՝ «Քրիստոսն անապատում» Նունե ջան, իսկը թումանյանավարի՝ պարզ, խորքով, ազդեցիկ… Լուիզա Ավագյան ու Արման Մարտիրոսյան, մեր Ավագ դպրոցից, ինձ հուզեցիք, շնորհակալ եմ։ Սուսանը Մարկոսյան, հետո Կայը, հետո սովորողների ոգևորված խմբեր, տան ճանապարհին՝ Արմինեն, հետո, երբ դադար առանք Երևանյան լճի ափին, իմ սիրելի հուշարձանի մոտ, մինչ Դավիթն ու Սոնուլը խաղացին, զմայլվեցին Արարատով, Հրազդանով, Սոնան իր նախաձեռնությամբ նկարեց ու նկարեց Դավիթ Բլեյան քեռուն, Հռիփսիմե Առաքելյանը՝ հեռախոսով, Թբիլիսիից մեր գործընկերները՝ տպավորված տեսածով, հետո չվերջացող պատումն այս mskh.am-ում… Թումանյանի օրը, Թումանյանի տոնը Երևանի թանգարանում՝ իր ծրագրով, աշխույժով, կենդանի-մարդկային ստացվեց, հասավ մարդուն ու մարդկայնացրեց բոլորիս՝ առկա, թե ինձ պես, հեռակա… Ոչ մի ափսոս. այսպես ինձ համար ավելի տեսանելի էր, ամբողջական, իրական… Շնորհակալ եմ իմ Թումանյանին արժանի շնորհքով ներկայացնելու համար… Իսկ քայլելն այսպես, մեծով-պստիկով կարդալով Թումանյան, Տերյան, Չարենց, թանգարանից մինչև Կասկադ, Մաշտոցի պողոտայով, պոնչիկով, ապրելով… կարողանում են սեբաստացիները. սպասում է առաջացնում, մեր կյանքով ստեղծած ավանդույթի ուժը ավելացնում…
Սեբաստացիները Թումանյանի տուն-թանգարանում:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։
Ահա, այսպես, Թումանյան կարդալով, Դավիթն ու Սոնուլը Աշոտ պապիկի հետ մտանք տուն, որ դադար առնենք քիչ ու միչ՝ այցելելու-շնորհավորելու համար իմ Ստեփան եղբորը, որ գիտեք, բանաստեղծ է ու ճանաչում է Թումանյանի մեծությունը։ Հենց Ստեփան Բլեյանենց տանն էլ մենք քուրսու-սեղանի շուրջ հավաքվեցինք մի խումբ հարազատներով ու առաջին բաժակը բարձրացրինք, որպես սրտից եկող՝
— Ջա՜ն, մենք Թումանյան ունենք ու իրար ասում ենք շնորհավոր…
Հերմինե Անտոնյանի հետ ես հարմար պահ գտա իր հայտնի մեդիա աշխարհում՝ կաբինետում, խոսելու-պայմանավորվելու մաթեմատիկոս-ծրագրավորողների ամառային ճամբարների պատրաստությունն սկսելու մասին։ Հերմինեի՝ Միջին-Ավագ դպրոցների ծրագրավորողների խմբի գործունեությամբ ոգևորված… Առանց այսպիսի զգացողության լավ գործեր չեն արվում։ Իսկ Խորեն, Գևորգ Հազարումյանների, Միքայել Ղազարյանի հետ մեր խոսակցությունը կրթահամալիրի հնգամարտի դպրոցը մարտ ամսին՝ տեխնոլոգիական հանրակրթության ստուգատեսին ներկայացնելու մասին էր…
Որքան էլ իմ օրագրի ընթերցողները, ինձ հանդիպողները շեշտում են շարունակ իմ չմեծացող-չծերացող-տարիներին չտրվող տեսակը, Սոնան ու Արևիկն այնքան հաճախ ու բնական են դիմում՝ Աշոտ պապիկ, որ ինձ սկսել է հարազատ դառնալ… Տեսեք, ի՜նչ հասուն տեքստ է գրել ամենահայտնի Զավեն մեծ պապիկի մասին Արևիկ Տատինցյանը, այնպիսի, որ բանաստեղծ Ստեփան եղբորս ու ինձ, իրարից անտեղյակ, հուզել է, արտահայտվելու աստիճան…
Կինո-ֆոտոգործի սովորող Միքայել Աթալյանի լուսանկարները:
Նոր դպրոց. ղեկավար՝ Անի Սարգսյան։
Երեկ ես կարևոր ժամանակ անցկացրի մեր ջերմոց-լաբորատորիայի ու կարի արհեստանոցներում Շողիկ Պողոսյանի ու Մերի Խանջյանի հետ, հետո նորաբաց գործիքաշինական լաբորատորիայում՝ Հրաչյա Առաքելյանի հետ… Տեխնոլոգիական կրթության օղակների պատասխանատուների հետ պայմանավորվել ենք արված արժեքավոր գործը շարունակելու, անշտապ ընդարձակելու մասին…
Անձրևը, որ այսպես անվերջ, հորդառատ է Երևանի կենտրոնում, ի՞նչ տեսք կունենա Ալափարս-Բջնիում… Ձյուն դարձա՞ծ կլինի… Է՛, բարով գա. փետրվարը ձմեռ է, ռեկորդային տաք փետրվարն ի՞նչ ուրախանալու բան է… «Սեբաստացիներ» երգչախմբի հետ երգով կանցնենք այսօրվա ճամփան հայրենագիտական… Օրվա հերոսն իհարկե Ստեփան Թորոյանն է. ուրբաթ օրվա առաջին կեսին տեսնելու բան էր քոլեջի մեծ խումբ տղաների հետ կատարած այգեգործություն- բարեկարգումը… Իսկական յարխուշտա, որ շարունակեց Ավագ դպրոցի իր «Կայծեր»-ով թանգարանում… Կայծից բոց բռնկեց… Հալալ է, ախպեր…
Կինո-ֆոտոգործի սովորող Արամ Պետրոսյանի լուսանկարները:
Նոր դպրոց. ղեկավար՝ Անի Սարգսյան
Ընթերցարան
- 35 տարի հետո Երկրի բնակչության մոտ կեսը կլինի կարճատես
- Բջջայինի չարաշահումը հանգեցնում է… տկարամտության
- Շարքայինը սպանել է հրամանատարին, հետո՝ ինքնասպան եղել…
- Հայտնաբերվել է աստղային համակարգ
- Թրինա Մերիի նյու-աստղագուշակը
- Հայտնի է Եվրոպայի ամենաերջանիկ քաղաքը
- Մահ կամ իշխանություն
Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
#589