Ու պատուհան՝ դեպի սեբաստացիական աշխարհը բացվող, որ օրվա աշխույժի իմ թափի մեջ չի երևում… Դիրքի հարց է. դրա համար չի՞ ստեղծված պատուհանը՝ աշխարհը քեզնից դուրս տեսնելու համար…  Մի օրում այսպիսի երկու տեղեկացում՝ ամենաուրախացնողը-բնականը-շարունակականը… իմ արձագանքներով անմիջական, որտեղ ես ես եմ ու կրթահամալիրը՝ իր մանկավարժությամբ, գորովանքով, իր աճով-հեռանկարով, որ կրթական ցանց է ձևավորում…

Սեդա Խաչատրյանը գրում է. 

Հարգելի տիար Բլեյան, տեղեկացնում եմ, որ ապրիլի 15-ից ֆիզարձակուրդում եմ: Շնորհակալ եմ Ձեզ, կրթահամալիրին, այս տարիների հետաքրքիր, ուսումնական աշխատանքի համար: Միշտ ձեզ հետ եմ լինելու, սովորելու, հետեւելու, օգնելու …
Մինչ նոր հանդիպում-վերադարձ սեբաստացի Նարեկի հետ:

Ես, ոտի վրա, հենց հեռախոսով, կանչում եմ՝ Սեդա՛ ջան, սպասված ուրախություն ես փոխանցում։ Գիտեմ, որ տոկուն հաղթահարում ես այդ ճանապարհի դժվարությունները։ Ինքնավստահությունդ չկորցնես, Աշոտի նման տղա ունես, մենք արդեն ընկերություն ենք անում. նրան եղբայր ու մեզ էլ սեբաստացի ես պարգևում։ Բարի ազատում, Նարեկի մեծացում ու վերադարձ։
Կեցցես։ Պաչիկներ։

Իսպաներենի ուսուցիչը՝ Նարինե Բարսեղյանը գրում է.

Հարգելի պ. Բլեյան, ուզում եմ տեղեկացնել, որ վաղվանից լինելու եմ ֆիզարձակուրդում։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների հետաքրքիր ու կարեւոր փորձի եւ իմ հանդեպ վստահության համար. հնարավորության դեպքում սիրով կշարունակեմ առցանց համագործակցել, թե՛ կայքի սպասարկմամբ, թե՛ գրական և մանկավարժական թարգմանություններով։
Շնորհակալ եմ եւ հրաժեշտ չեմ տալիս։ 

Իսկական ավետիս։ Շարունակում եմ սկսած զրույցը էլ. փոստում։ Այսպիսի օր կարող է հե՛նց տիարի կյանքում լինել. մի օրում՝ մայրիկական արձակուրդի մեկնելու երկու այսպիսի ավետում։ Նարինե ջան, հուզեցիր՝ հա՛մ շնորհակալ ես, հա՛մ հրաժեշտ չես տալիս։ Բոլոր սեբաստացիների անունից եմ ասում, սովորող թե ուսուցիչ, հա՛մ կեցցես, հա՛մ էլ շարունակելու ենք միասին աշխատել, կրկնակի ուրախանալով քո երկրորդ տղայի ծննդյան ճիչով, սպասումով երկու տարեկան նոր սեբաստացու հետ քո վերադարձին։

Հուզիչ է մեր նոր գործընկեր Սիրարփիի բաժանումը, որ էլի մայրիկ է դառնալու, բայց աշխատանքից ազատվում է առողջական խնդիրների պատճառով։

Մեծ ափսոսանքով եմ բաժանվում կարճ ամիսների ընթացքում ինձ հարազատ ու սիրելի դարձած կրթահամալիրից, բայց հույս ունեմ, որ այս բաժանումը ժամանակավոր է, եւ հնարավորություն կունենամ արդեն երկու բալիկներիս հետ վերադառնալու կրթահամալիր: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ձեզ, կրթահամալիրում հետաքրքիր եւ բովանդակալից աշխատանքի համար…. 

Սիրով կարդացի. դժվարությունները մայրիկական են, քոնն են, բարեխիղճ կհաղթահարես, Սիրարփի ջան։ Երիտասարդ տարիքում՝ երկու բալիկ, հեղինակային մանկավարժությամբ գործելու հեռանկար… Գրավիչ է, ու դու լրիվ արժանի ես։ Բարի վերադարձ։

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բացման նախապատրաստական ​​աշխատանքներ։ Ֆոտոշարը՝ Տաթև Աթոյանի:

Կա նաև Սեդային, Նարինեին, Սիրարփիին փոխարինելու հարցը՝ փոխանցման-զարգացման մշտական խնդիր… Կատակ բան չէ. 2018-ին ունեցանք քսա՜ն ծնունդ սեբաստացի մայրիկներից, այդքա՜ն մարդու փոխարինում… Եվ եթե առևտուր չկա, եթե մանկավարժությունն է որոշում՝ իր սովորողով, կրթական միջավայրով, ցանցային զարգացմամբ, բարով գնան ու բարով գան… ընթացքի մեջ է «Մուտք կրթահամալիր» ճամբարի հերթական քառօրյան

Անձրևի համար, գիտեք, ուշքս գնում է, բայց անձրևը շարունակում է  հոգս բերել մեր Արևելյան դպրոց-պարտեզին։ Երրորդ դասարանցի Գարիկ Թովմասյանի հարգելի մայրիկն էլ անհանգստանում է, բնականաբար, ավազացեխի մեջ կեղտոտվելո՞ւ պատճառով, թե՞ թվացյալ անհարգանք-անուշադրությունից։

Վստահ եմ, որ հարցն առաջին անգամ չի բարձրաձայնվում, սակայն լուծման համար որեւէ արված քայլ չեմ նկատում: Այսպես երկար շարունակվել չի կարող: Ամբողջությամբ ցեխի մեջ կորած ենք հասնում աշխատանքի: Ծնողի համար «ստեղծված» են բոլոր անհարմարությունները: Հուսով եմ, հաշվի կառնեք ծնողի խոսքը եւ հնարավորինս շուտ հարցին լուծում կտաք:
Հարգանքներով՝ Դիանա Փիլիպոսյան

Հարգելի Դիանա, ո՛չ չարաշահում ենք ծնողի համբերությունը, ո՛չ էլ սա այն դեպքն է, որ կարծիքը հնարավոր է հաշվի չառնել։ Փաստի հետ գործ ունենք։ Մենք պատրաստված ենք արդեն. ձեռք ենք բերել համապատասխան նյութերը, ունենք գծագիրը, ունենք վարպետներ։ Մայիսի առաջին օրերին՝ կայուն եղանակի հետ, մենք կսկսենք։ Գետինը մտնեմ ես, որ այս խայտառակությունը չտեսնեմ ավելի երկար։

Հոբելյանները կրթահամալիրում լավ առիթ են սիրելի մարդկանց ու նրանց ստեղծածը, գործը նորից առաջ բերելու, գնահատելու, կրթահամալիրում սահմանված կարգով պարգևատրելու։ Ու դրան Ժաննայի անմիջական, դիպուկ արձագանքը.

Дорогой, тиар Блеян! Спасибо за теплые красивые слова, за оценку! Вы тронули меня до глубины души. Спасибо школе, в которой я реализовалась как специалист, спасибо за творческую свободу, которую вы дали мне!
С уважением и любовью ваша Альбертовна

Շուշան Բլեյանի սպասված համերգի՝ նրա լիրիկական սոպրանոյի, երգի, խոսքի, ժպիտի, ստեղծած շուշանային հարաբերությունների, նրա վիեննական պատմության-ֆիլմի բերած հուզումը անանց է… Հայրիկական հուզումի շարունակությունը՝ այսօր, Լիլիթ Բլեյանի «Փոքրիկ համերգ փոքր թատրոնում» համերգին։

Գարնանային միքս համերգ:
Ֆոտոշարը՝ Արմինը Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր ՝ Հասմիկ Պողոսյան
1635

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գո՜ւնդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ…

Ծեսն այսպես, իրական-իսկական կյանքով է լինում․․․ իմ այս սեբաստացի կինոյի պես․․․ Աստղիկի արթնացումը, աչքերը բացելուց մինչև ծնողական անկողնուց սահել-իջնելը, մոր տաքուկ ծոցը բաց թողնելը, որպես վավերագրություն,  հակառակ Արմինեի սպառնալիքների (մարդու

Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․

«Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․», -երգում է Լիլիթ Բլեյանը, որը և թող դառնա իմ գրի առաջին տողը․․․ Եթե չենք ասել, գիր է, անընդհատ նոր գրերով, մենք դեռ այնքա՜ն

Բարի լուրերը իրենց մասին լուռ են հայտնում․․․

Աշոտ Տիգրանյանի առաջարկած Հարուկի Մուրակամիի ընթերցանությունն էլ օգնեց, նրա խորհուրդները, ինչպես առաջադրանք դասավորելը․․․ Նախօրոք հայտնի ենթավերնագրերով։ Մուրակամիի մտքերից տեսնես ի՞նչ կիրակնօրյա պիցցա կստացվի։ Ինձ նոր հեծանվային ակնոցով տեսե՞լ եք, Հասմիկ