Ովքե՞ր են մեր հինգ տարեկանները` 2011թ. ծնվածները… Ինքնուրո՞ւյն են շորեր հանում-հագնում, պարտեզ ուղարկելիս մենք այսպիսի՞ շորեր ենք ընտրում, որ կարողանա ինքնուրույն հանի-հագնի-քնի-արթնանա-լվացվի, զուգարանից օգտվի, լողա, խաղերը, գործիքները ընտրի, նստի հացի-սեղանը հավաքի… Կարո՞ղ ենք հինգ տարեկաններին առանձնացնելիս նման ուսումնական ստւգատես կազմակերպել… Դավիթը Բլեյան, օրինակ, մեծացել է այնքան, որ ամաչում է ցնցուղի տակ մերկ կանգնելուց, մեջքով է ինձ կանգնում… Սանհանգույցից դուրս է հրավիրում հայրիկ-մայրիկին… Բայց այս հասուն-ամաչկոտը ինքնուրո՞ւյն է կենցաղում…

Դպրոց-պարտեզի 4-3 դասարանը Ձորաղբյուրի «Նաիրի» ձիարշավարանում։ Լուսանկարները` Սոնա Փափազյանի։

Իտալիայի դատարանը վճռել է` սնունդի գողությունը հանցագործություն չէ սովածի համար. Հայաստանում գողություն կատարող սովածներին դատում-փակում են կալանավայրերում` կերակրում-հագցնում-պահում` դրա դիմաց անգամ աշխատանք չպահանջելով… Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ…

Քաղաքների լավագույն լուսանկարների այս շարքը հրապարակում եմ ու նորից անդրադառնում հունիսյան փառատոնային-ստուգատեսին` 13-17 հունիսի… Կա՞ պատկերացումը սրա, ո՞ւմ մոտ, որտե՞ղ ծանոթանանք… Կարո՞ղ ենք ունենալ սեբաստացի սովորող-ուսուցչի` 2015-2016 լավագույն ֆոտոշարքերը` ըստ ընտրված անվանակարգերի…

Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել: Հայ-ադրբեջանական պատերազմի բորբոքումը դեռ ինչե՜ր է խոստանում…

Պատմական Անին` այս անգամ Գայանե Գրիգորյանի ֆոտոխցիկից, որ դասավանդողների հերթական խմբի հետ ուխտագնացության է մեկնել…

Վերջապես մի նախապաշարում ևս հերքվե՞ց, պակասե՞ց… Մարդկանց պահվածքի վրա լիալուսնի ազդեցությունն առասպել է… Քանի՜ հարյուր տարի մարդկանց հասած այս առասպելի հերքումը որքա՜ն ժամանակում կհասնի մարդուն… ի՞նչ կփոխի… Մարդն ու իր ստեղծած առասպելները…

Առասպել և իրականություն` մի ժամանակ. սա իմ սիրած թեմաներից էր քաղաքական, հիմա չէ, ջնջված են սահմանները… Ա՜յ ուրիշ բան է սա, ուշքս գնում է այսպիսի պատմությունների համար… Hosi Ryo Kan հյուրանոց, որը 13 դար 1300 տարի շարունակ, իր դռներն է բացում այցելուների առաջ: Սրան հակառակ` իմը չեն այսպիսի հավակնոտ, անճաշակության յոթ նշան բաները…

Այսպիսի վարկանիշավորումն էլ դիտեք որպես առաջարկ, վարկանաիշավորում անցկացնելու գովազդ. Մաուին այս տարվա լավագույն կղզիների վարկանիշում առաջինն է:

Վերջին ընթրիքը մահապատժից առաջ… Ի՞նչ ավելացնես սրան, կյանք է…

Մայիսի 8-ի համար ընթերցանության ավելի մեծ ընտրանի էի պատրաստել… Խնայեցի… Համ էլ Դավիթն արթնացավ, եկավ, նստեց համակարգչի իմ աթոռին… Ինքնուրույն փնտրում-գտնում է, ձայնը բարձրացնում, իջեցնում, փոխում… Ինքնուրույն գտնում է իր շոկոլադը… Բայց չկա…

Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի։

Հինգ տարեկանների ինքնուրույնության շքերթ` կրթահամալիրի նախակրթարաններով մեկ:  Նվիրենք Շուշիի ազատման-խաղաղության օրվան, որպես մի մանիֆեստ խաղաղության-հաղթանակի: Ստուգատեսն սկսվա՞ծ է:
Չմոռանաք նոր հեծանիվներն ինքնուրույն վարելը, ճամփորդական ուսապարկն ինքնուրույն դասավորելը, ինքնուրույն լողավազան մտնել-դուրս գալը:

Հենց այս օրը պիտի մեր Ռոքսին` կրթահամալիրի խորհրդանիշ շունը, ծներ ու միանգամից երկու զույգ քոթոթ նվիրեր սեբաստացիներիս, ուղիղ չորս հատ, ինչպես խնդրել էինք Ռոքսիին` մեկական  ցեղական շուն մեր կրտսեր դպրոցներին, բոլորն էլ` առողջ, Ռոքսի մայրիկի կաթով մեծացող, հալալ կաթնակեր: Քաջիկի ուրախությունը պատկերացրի՞ք, որ առաջինը այս լուրը ինձ փոխանցեց առավոտ շուտ: Աչքներդ լո՜ւյս

Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի։

#665

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արաբո քաջ ֆիդայապետի ու խոնարհ Հիսուսի միջև․․․ընտրությո՜ւն եմ ասել․․․

Երուսաղեմում, ողջ ուխտում այս, Պաղեստինի բոլոր ուղտերից ամենահետաքրքիրն, իհարկե, Դավիթ Բլեյանն է․․․ Որքան էլ ավտոբուսային ճամփորդությունը երկար` Թաբոր-Գալիլեան Դավթի հասունության ցուցադրման-հայրացման հարթակը դարձավ։ Ես Դավթով այսպիսի հիացում ապրած չէի։ Հասուն է

Դիրքով-հմայքով մշտահմա… Արի ու տես…

Հուլիսի 28-ի մեր բաց, ծրագրած այցը Վայոց ձոր, լավ է, որ նախատեսված շարունակություն ունի. չենք թողնի, որ ընդհատվի․․․ Իմ, ճամփորդության մյուս մասնակից սեբաստացիների հրապարակումները չեն դադարում, ճանաչողական-հաղթահարելի են դարձնում հուլիսի

Որ աշնան ցնծուն տագնապում, արշավող ցրտերի դիմաց․․․ հաշվիչին նայեք․ 1497-րդ գիրն է

Այս հարցախեղդը տոնական, որին ես դիմադրեցի՝ որքան կարող էի, Դավիթը հետաձգեց՝ որքան Լուսինե Փաշայան ուսուցչի առաջադրանքի վերջին ժամկետն էր, Արմինեն, Աստղիկով տարված, ձգեց հարցազրույցի մոնտաժն այնքան, մինչև Լուսինե ընկերուհին օգնության