Օրվա հերոսին իմ դիմավորեք․․․ 

Իմ օրերը մենթոր-տիարի այսպիսին են.  ինչ էլ օրացույց կազմողները բաց թողնեն, առանց հերոս չի մնա․․․ Երեկ շարքով եկան կանգնեցին, ասացին՝ հալալ է քեզ, տիար, ընտրի, քո իրավունքն է․․․ 

Էս՝Շողիկը Պողոսյան,որ հասցրեց, ոգևորվեց-ոգևորեց, իր բուսաբույծի լաբորատորիա-ուսումնաարտադրական արհեստանոցով․․․ Ի՜նչ մարդկային էր կանաչի միջի երեկվա աշխույժը մասնակիցների․․․ 

Էս՝ Տաթև աղջիկն իմ, որ մի օրում երկու սիրուն նորամուտ էր անում, միաժամանակ ծիսական լանջին քոլեջի Տեառնընդառաջի խաղով մանուկների: 

Էս Սյուզին, որ երեկ սեղանատանը շնորհավոր ասաց կրթահամալիրի երկարօրյա ուսուցման ճամբարի կազմակերպիչների նխշուն համույթով․․․ 

Բայց իմ օրվա հերոսն ինձ սպասում էր սեբաստացի Սադոյան ընտանիքի մայրիկի տեսքով,  սեբաստացի Բագրատ և Միքայել եղբայրների՝ մեկ-երկու տարեկանի արանքում գտնվող քույրիկ Էլիզան՝  գրկին, ձեռքին, ոտքերին շուլալված… Միջին դպրոցի սովորողների ծնողների նախաձեռնող մի խմբով հրաժեշտ տվեցինք մեզ այցելած մեր լավ ընկեր Արսեն Աղաջանյանին, Վիգեն Ավետիսի, Լուսինե Բուշի հետ քայլեցինք՝ ետևում թողած Սյուզիի հերթական ուրբաթ համերգը, անունը լսեք՝ «Սարն ամենքիս է հավասար», «Հայ բենդի» լուսավոր աղջիկներին։ Խոչընդոտները սեբաստացի աշխարհի առաջ տնկված, բոլորը հաղթահարելի, որպես ոտքերի փոշի թոթափեցինք, Մայր դպրոց-Արևելք անցում կատարեցինք կրթական պարտեզով, հասանք Սեղանատունը քոլեջի՝ մի բաժակ գինու շուրջ սեբաստացի կրթական համայնքի հերթական զրույցին․․․ Եվ էս ողջ ընթացքում իմ աչքը չեմ կտրում Նինա Խաչատրյան մորից և մեկ ու կես տարեկան Էլիզայից, խանդաղատանքից սնվող խաղից, որ չի կտրվում անգամ զրույցի սեղանի մոտ․․․ Էս ո՜նց կարելի է էսքան ուժ-շնորհ, էսպիսի շարժում կենդանի, մանկան էսքան պաշտպանված ազատություն-ինքնաբուխություն․․․ Նինա, կեցցեք, ձեր դուետով Էլիզի հետ․․․
Ու խոսքը սեղանի մոտ.
– Մենք մեծանում ենք, շուտ արեք․․․ 

Սա Բլեյան ցանցին է ուղղված, Արմինե՛ Թոփչյան։ 2021-ին ընտանիքի բնակավայրին հարմար մի տեղում պարտեզ-նախակրթարանի խոստումը անձայն կորզեցին։ Այսպիսի ընտանիքի հետ սեբաստացիական լինելու բան է․․․ Այս տարի Երևանում չի կարող չբացվել Բլեյան կրթական ցանցով առաջին նախակրթարանը։

#1984

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ հեշտ է ապրել օդով միայն…

— Հայրի՛կ, քո հետ ի՜նչ դժվար է… Ցնցուղի տակից տղա միակ ժառանգս, 2018-ի դրությամբ, հանկարծ սկսում է խոսել… — Մի՛ կանգնի, լողացնելը՝ էդ մի գործը, լա՜վ էլ անում ես, ցնցուղը

Արատես է՝ ընկերային ստեղծագործական կյանքի մատչելի հավաքատեղի…

Ես սիրով ու վճռական գիր եմ բերում ամբողջական Արատեսը՝  դպրոց բնության գրկում, դպրական կենտրոն, կրթահամալիրի մասնագիտական ուսուցման՝ միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) կրթության և ընտրությամբ գործունեության, նախագծային ուսուցման համար երկրագործության

Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ…

«Օտարումն ի՞նչ է». հարցրեց Դավիթ Բլեյանը օրեր առաջ, երբ հանդիպեց բառին: «Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ. հեռվեն կուտի՞, թե՝ մոտենաս ու նոր կուտի… ». այսպես ու այդ պահին արտաբերեցի Դավթի