Այսպես է երգում-խաղում-գգվում Դավիթ Բլեյանը: Պատկերացրի՞ք մայրիկ Արմինեի երջանկությունը… մայր ու տղա՝ տեսարան:

Առավոտ հինգին, երբ ես սկսում եմ, լսեք ու կարդացեˊք, Անահիտ Գևորգյան ու ընկերներ սեբաստացինեˊր, իմ 481-րդ գիրը, իմ աչքը mskh.am-ի հոկտեմբերի 28-ի հաշվիչին է՝ 7445: Սա ամենաբարձր (սնկի պես աճել է) ցուցանիշն է mskh-ի օգտատերերի, որ գրանցվել է 2015-ին: Երեք գործոն կարող էր ազդել նախորդ օրվա ցուցանիշի այսպիսի աճի վրա: Քանի որ սունկը, իմ տեսածով, աճում է այս անձրևից  հետո, երբ արև է խփում, իսկ արևը դեռ չկա, ես սկսում եմ մեդիահամերգ ընդհանուր պարապմունքից՝ «Կաթիլից ծով» մեդիահամերգից Նոր դպրոցի՝ հեղինակային կրթական ծրագրի ամբողջական բերանացի ակնհայտ 45 րոպեանոց ներկայացումից, երբ լեփ-լեցուն Մարմարյա սրահը, որպես ավազան, կաթիլ-անհատների ծով էր, ծփում էր: Ամբողջական՝ ասել է թե և՛ խաղ, և՛ տեխնոլոգիա, մեծ ու փոքրով, բոլորով, որպես կրթական միջավայր՝ ներառական: Բերանացի՝ ասել է թե յուրացրած, կիրառելի խաղալով, հանրակրթական-ներառական, մեծով-պստիկով: Ակնհայտ՝ աչքով տեˊս, չես ուզում՝ լսիˊ, տես ու լսի, շնչի, շոշափի, մասնակցի, տեղդ փոխի, առաջ թե ետ, բոլորով՝ որպես տեսարան, քչքչան-բնական, անկասկած, ու առանց մեկնաբանության: Շարունակելը մեկնաբանություն կլինի, կասկածի կենթարկի: Բրավո, Նոր դպրոց, Նառա Նիկողոսյան, Տաթև Ստեփանյան ու ընկերներ, որ Գեղարվեստի առաջադրած նշաձողը բարձր եք պահում: Հիմա անհամբեր սպասենք սեբաստացիական աշխարհի հաջորդ բեմելին:

Անտառուտի մեր ընկերները մասնակցել են մաթեմատիկական ֆլեշմոբին:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:

Հոկտեմբերի 28-ի մաթեմատիկական ֆլեշմոբը՝ ընտանեկան, ամենամսյա, բոլոր տարիքային խմբերով՝ 1-3-րդ, 4-5, 6-8, 9-12-րդ, բաց, արդար, հետաքրքիր՝ համարյա, ինչպես կաթիլից ծով՝ մի օրվա մեջ 2-րդ նախագիծը, չէր կարող չազդել, օգտատերերի կտրուկ աճ չապահովել: Ի՜նչ լավ եղավ, որ այսպիսով խթանեց-որոշեց շարունակականությունը՝ մայրենիի-հայոց լեզվի ընտանեկան ֆլեշմոբ բոլոր տարիքի սեբաստացի-ոչ սեբաստացիների համար, Սուսան Մարկոսյան ու ընկերներ, բնագիտական, Էմանուել Ագջոյան, Գևորգ Հակոբյան ու ընկերներ, օտար լեզուների՝ Լուսինե Բուշ, Յուրա Գանջալյան և ուսումնական կենտրոն: Մշտական կապի ու նաև ճաշակի մեջ, մանկավարժական լաբորատորիայի գործուն-ուղղակի քննարկում-ուղղորդումով, որպեսզի ազատությունը ստեղծական ու իրացված ակնհայտ-ամբողջական-ներառական դարձնի հեղինակային կրթական ծրագիրը: Ես իմ անելիքը գիտեմ, անհոգ կացեք, դուք ամենամսյա մասնակցությամբ-աշխատանքով խմբային-անհատական ձեր միավորները հավաքեք: Բոլոր բարձունք նվաճողները՝ առանց բացառության, խմբով թե առանձին, ձեռք բերած մրցանակ ուղեգրերով կճամփորդեն, կդառնան մեր շուրջտարյա Հայաստան-Արցախ-Վրաստան-Թուրքիայով մեկ ճամբարների մասնակից… Հետևեˊք իմ գրին օրվա, mskh.am-ին։

Դպրոց-պարտեզում տեխնոլոգիայի՝ սովորողների ընտրությամբ գործունեություն: Պատրաստվում են Սեբաստացու օրերի ցուցահանդես-վաճառքին: Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի: 

Օրն ինձ համար փորձություն էր, մի պահ եղավ, որ անգամ լարվեցի. պետք էր Գեղարվեստի կացարանը ներկայանալի տեսքի բերելու համար կիսատ, մի շաբաթվա գործը մի-երկու օրում տեղավորել։ Տեղավորվեց. շնորհակալ եմ։ Գետաշենցիներին բարի քուն ու բարի առավոտ. Անահիտ Մելքոնյանի երեկոյան զանգը հանգստացնող էր, քուն բերող։ Շնորհակալ եմ համերաշխության համար։ Պետք էր Անտառուտի 4-րդ դասարանի և մեր Նոր դպրոցի Հռիփսիմե Առաքելյանի 3-րդ դասարանի փոխանակման նախագիծը Բանգլադեշում անհապաղ լրացնել «Մոբիլ հինգաստղանի կացարան Նոր դպրոցում» բաղադրիչով։ Ի՜նչ լավ եղավ. դե, չէր կարող չլինել այսպիսի համերաշխ, իրար զգացող ու իրար շարունակող հավաքանիում… Պատրա՞ստ ենք մեր ձմեռային հայրենագիտական ճամբարին։

Դպրոց-պարտեզի հինգ տարեկանները: Լուսանկարները` Արմինե Գյոնջյանի։

Դավիթ Բլեյանն ի՜նչ նվեր է ստացել։ Իմ-մեր սիրելի Սոֆյա Այվազյանի այցը՝ ինձ նվեր «հալա՜լ է քեզ» ծրագրով օրվա գործունեության համար, Սոֆին քիչ է համարել, իզո՜ւր, և Դավթին բերել է… հեծանվորդի սաղավարտ՝ իսկական, ու ծնկների, արմունկների պաշտպանիչներ, այնքա՜ն գունեղ։ Շատ կուզեի՝ իմ օրագրի ընթերցողն անհապաղ տեսնի Դավթի խաղը նոր հանդերձանքով, հեծանվով… Հենց այս մասին էր երեկ իմ ու Էրիկ Գրիգորյանի՝ սեբաստացի շրջանավարտ-ծնող-գործընկերոջ հանդիպումը Մարմարյա սրահում մինչև…. Ծովը մտնելը։ Հեծանիվներ հատուկ 4-6 տարեկանների, հեծանվաուղիների մշակում-իրականացում մեր բոլոր հինգ կրտսեր դպրոց-պարտեզներում, այնպես, որ 4-6 տարեկան յուրաքանչյուր սեբաստացի բերանացի ամբողջական ներկայացնի եռամարտը՝ որպես հետիոտն, հեծանվորդ, վարորդ։ Որպեսզի մենք ունենանք քաղաքացի։

Գետաշենցիների ծառուղին «Սեբաստիա» այգում:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի։

Եզրափակիչը՝ քաղաքացու մասով։ Օրվա վերջում Մայր դպրոցից Մեդիակենտրոն ճանապարհին բլուրներից մեկից աղմուկով թեքվում է մի մեքենա, վարորդը՝ անփույթ-տղայական, բջջայինը՝ ականջին, ծխախոտը՝ բերանին, ղեկը թողած՝ ձեռքով-ոտքով-աչքերով ողջունում է… Բլեյան է տեսել կենդանի։ Կանգնեցնում եմ։ Ենթարկվում է.
— Ես քո ցավը տանեմ, ես քեզ շատ եմ հարգում…
— Արի անկասկած դարձնենք,- ասում եմ։
— Քո համար ես ամեն ինչի պատրաստ եմ…
— Ինձ համար՝ չէ, բայց ինձ քիչ բան է պետք՝ անջատիր հեռախոսը և հանգցրու ծխախոտը, մի քիչ կոկիկացրու տեսքդ ու քշի ուշադիր։ Խնդրում եմ։
— Դու կարող ես պահանջել, մեծ ախպեր…
Ավագ եղբոր, ուսուցչի իրավունքով պահանջում եմ յուրաքանչյուրից՝ սեբաստացի-ոչ սեբաստացի…

Շուշան Բլեյանը Ավստրիայի խորհրդարանում:
Լուսանկարները` Շուշան Բլեյանի  ՖԲ էջից:

Ֆոտոխմբագիր` Սոնա Փափազյան
#481

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բաց գիր՝ Մահարի-Բլեյան երևանցիների ընկերությամբ

Գուրգեն Մահարի Երկու գազել Երևանին 1 Այնքան կարոտ, այնքան կրակ պիտի թողնեմ քո փոշում. Ու արնավառ այնքան երակ պիտի թողնեմ քո փոշում: Թափառումներ հազարախոհ ու կարոտներ անորոշ, Այնքան երգ ու

Տո՜ւր մեզ, տո՜ւր քո շնորհ…

Տեսե՞լ եք՝ ոնց է Դավիթ Բլեյանը ֆուտբոլ խաղում իր վեց տարեկան ու ավագ ընկերների հետ, ոնց են Լուսինե Փաշայանն ու Մելինե Սիմոնյանը սպասարկում վեց տարեկանների ֆուտբոլը՝ տղա-աղջիկ… Երեկ քանի՞ անգամ

Իմ անձը երկրի պես ծարավ է քեզ, լսի՛ր ինձ․․․

Մենք օրվա վերջում Գալիլեայի Տիբերական լճի ափին ենք, ինչպես պայմանավորվել էինք երեկ՝ Տիբերիա քաղաքի հարմարավետ հյուրանոցներից մեկում․․․ Հիմա ժամը 21.00-ն է: Հասցրել ենք տեղավորվել, լողալ լճում, որի ջրերի վրայով Հիսուսն