«Ցտեսություն» ուսումնական նախագծով կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի 2021-ի շրջանավարտների հետ իմ հանդիպումները, սովորողի ընտրությամբ գործունեության խմբերով, Մարթա Ասատրյանի ու Լուսինե Սարգսյանի որոշած օրացույցով շարունակվում են։ Լավ է, որ միջոցառում չի դառնում՝ անջատ մեր կյանքից, հեղինակային մանկավարժությունից. միասին, սովորողներով-ուսուցիչներով մշակում-իրականացնում ենք նախագիծ նախագծի մեջ․․․ Հետաքրքիր է․․․ 

Երեկ կրթահամալիրի նոր բրենդ դարձող փոքր դահլիճում հանդիպեցինք Անի Սարգսյանի լուսանկարիչների խմբի յոթնյակին․․․ Լավ է, որ հանդիպմանը մասնակցում էր քոլեջի լուսանկարիչների Սուսան Ամուջանյանի խումբը․․․ Վարժարանի շրջանավարտ սաների ներկայացրած այս ցուցադրությունները անպայման դիտեք, մինչև ապրիլ-մայիսի՝ պայմանավորված անհատական-խմբային ստեղծագործական ավարտական հավաքները․․․ Տիգրան Արամյանը ՏՏ և անգլերենի կարողությունների գործածմամբ հեռավար աշխատում է Միացյալ Նահանգներում, նրա հմտությունները սեբաստացիական ծագում ունեն՝ ուսումնական են․․․ Իսկ ուսումնառությամբ, սեբաստացի կյանքում-ակումբներում հայտնի ազգագրական պարողը հիմա ավելի շատ կարևորում է պարը փոխանցելը՝ մեր օրացույցով հավաքներում, ճամփորդություններով․․․ ամենուր և ամենքին․․․ Ձրի առել՝ ձրի տալիս է բոլորիս լավ ընկերը․․․ 

Ուզում էի տեսնել իր բլոգում այս գրառման հեղինակ Վարդուհի Սուլթանյանին․․․ Օրվա վերջում, երբ Վիեննայից Երևան օտարությունը հաղթահարող Շուշան Բլեյան աղջկա շուրջն էինք հարազատներով, Արևիկ թոռնիկ-համադասարանցին հաստատեց, որ ճանաչում է Վարդուհուն, նաև բնութագրեց․
– Հավանում եմ, ավելի շատ ինտրովերտ է։
Իսկ մենք պայմանավորվել ենք՝ համադասարանցի են հանդես գալիս այս նախագծի բոլոր սեբաստացի 132 շրջանավարտները։ Քոլեջի ու վարժարանի լուսանկարիչները կկարողանա՞ն-կունենա՞ն ժամանակ՝ մեկտեղելու մասնագիտական ջանքերը՝ հասարակության միջից հայոց մեծ պարտության հաղթահարման, վերելքի նախաձեռնություններ հրապարակ բերելու համար․․․ 

Իմ այս օրերում ես ներկայանում եմ այդպիսի նախագծերում․․․ Երեկ Եվրասիա համագործակցության հիմնադրամի «Մարդամեջ» նախագծի թվով տասներորդ հավաքի նախապատրաստական հանդիպումն էր։ Մենք սեբաստացիներով ունենք հնարավորություն՝ «Բնակավայրն առանց ճաղերի», «Արտմիջավայր» ուսումնական նախագծերով միջավայր, նորարարություն և ստեղծականություն ներկայացնելու Հայաստանի, Արցախի մասնակից երիտասարդներին․․․ 

Վճռական գործողությունների փուլ է մտնում «Դար» հիմնադրամի «Գագարին» պայմանական անուն ունեցող նախագիծը․․․ Հայտնի Արսեն Աղաջանյանն այնքա՜ն նվիրում-շնորհք-ջանք է դնում, այնպես է համախմբում, որ Բլեյան դպրոցը, գործի կարևորության գիտակցումով, իհարկե, նախագծի գործընկերն է․․․ Սեբաստացի Սոֆի Առաքելյանը Հայաստանը բացահայտելու այսպիսի հնարավորությունների կարևորումը նկատի ունի․․․ վերջին իրադարձություններից հետո․․․ 

Բանգլադեշ-Պլանի գլուխ՝ «Հերացի» բուժկենտրոն, այցելության, ճանապարհի խցանումների, մեքենաների առատության դեպրեսիան հնարավոր չեղավ հաղթահարել անգամ կեսժամանոց քայլքով։ Երևանի կենտրոնը այսօրվա մեր թափառումին էլ հարմար չէ։ Երևա՜ն, սիրելի՜ս, ի՞նչ անենք, ո՞նց չկորցնենք իրար․․․ 

Եվա Բերբերյանի երեկվա ասածը եղավ. «Դպրոցն իրոք կյանքի ձեռքբերում է․ կամ բախտդ բերում է, կամ չէ․․․ Իմ բախտը բերել է»․․․ Ինձ աջ ու ձախ իմ ճանապարհին կանգնեցնում-հարցնում են մեր դպրոցից, մանկապարտեզից. մեր կրթական ծառայություններում  ընդգրկվելու այսպիսի հանրային պահանջն ու Բլեյան բաց ցանցով աշխատանքների փութաջանությունը հուսադրող են․․․ Որքա՜ն դաշտ է բացվում վերելքի-փոփոխությունների համար Երևանով-Հայաստանով-Արցախով մեկ․․․ 

Տիգրան Պասկևիչյանի այսպիսի հետահայացը իր ծննդյան օրվա առիթով շնորհավորանքներին․․․ Նոր ուղի է․․․ Քոմենթ անելս բերեց․ բոլոր առիթները պիտի որպես հնարավորություն գործածենք՝ խոսքեն գործ ճանապարհը կրճատ դարձնելու, Ստեղծագործ խոսքի ու Կենդանի գործողության բինոմի հարթակներ դարձնելու համար հանրային-անձնային կյանքի բոլոր տարածքները․․․ 

Մամա ջան, ինչպիսի՞ն կլինի իմ 2000-րդ գիրը, ի՞նչ օր կդառնա 2021 թվականի մարտի 1-ը․․․ Ինձ հո մենակ չե՞ք թողնի իմ այսպիսի հոբելյան-փորձության հետ․․․ 

#1994

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անդրադարձ համար մեկ

Նոր նախաձեռնություն Նոր ուղի հարթակում։ Հեշտացնելու համար ընթերցողի, Նոր ուղու հետևորդի գործը, Անդրադարձ շարքով սկսում եմ հրապարակումներ՝ թերթելով 1989թ․-ից իմ քաղաքական արխիվը՝ առանց միջամտելու․․․ Չեմ կարող, Գուգլը թույլ չի տա. Դավիթ Բլեյանը կասեր՝

Օրագրի կիրակիի գիրը։ Այսպիսի՜ կիրակի

Դավթի ծնունդը փոխեց իմ, մեր կիրակին անգամ։ Որպես կանոն՝ ես այն անցկացնում եմ տանը, Դավթի հետ, Դավթի (ի՞մ) համար։ Հատկապես հիմա։ Չես ձանձրանա։ Արմինեն Դավթին Աշոտիկ է ասում. անընդհատ նոր

Կրթությունը հիմա մեծ մարտահրավեր է, այո…

Չեմ թողնի՝ անտարբեր մնաք — 5 Դավոսում չեմ եղել, բայց հիմա, Ֆլորենցիայից մեր Վիգեն Ավետիսի հետ խոսել ենք, եկել համաձայնության, Արատեսը մեր կարող է դառնալ կրթական Դավոս… Alibaba Group-ի հիմնադիրին