Օգոստոսի 30-ին Դավիթ Բլեյանը, որպես սեբաստացի, իր համար նոր կրթական ծրագրով՝ 5 տարեկանների ուսուցում, խուրջինով, հեղինակային ծրագրով որոշված ուսումնական այլ հանդերձանքով-պիտույքներով-գործիքներով, կսկսի 2016-2017 ուսումնական տարին իր հասակակիցների հետ Դպրոց-պարտեզում, Մարինե Մարտիրոսյանի դասարանում․․․ Հասունությո՜ւն, այսպիսին ես լինում օգոստոսին, Դավիթ Բլեյանի, 5 տարեկան իր ընկեր տղաների ու աղջիկների, իրենց ուսուցիչ Մարինե Մարտիրոսյանի պես, որ ամառային նախագծերով պատրաստվում են, ու օր օրի, մեր աչքի առաջ հասունանում․․․ Զառա Առաքելյանի ու Տաթև Բլեյանի պես․․․ Գուրգեն Մահարու նկարագրածի պես.

Հասունություն, որ շողշողում ես
Մեր հովիտներում և արտերում,
Մեր հուլիսները ողողել ես ցորենով,
Երգով ու վարդերով…

Դպրոց-պարտեզում, ինչպես կրթահամալիրի քոլեջում, թափով ընթանում են հինգ տարեկանների նոր ուսումնական տարածքի ստեղծման, դրա կառուցման աշխատանքները, իսկ մեր բնակարանում հինգ տարեկան Դավթի սենյակի վերափոխման-վերաձևման գործը դեռ չենք սկսել․․․ Չհասցնել չկա։ Օրացույց է՝ միացված է…

Գեղարվեստի ծովում Զառա Առաքելյանի պսակադրություն-միասնությունն ենք ջրով օծում- շնորհավորում: 

— Պա՜պ, «զալեզայ» ի՞նչ է նշանակում,- քայլ-քայլ իր ռուսերենն առաջ է տանում Դավիթը․․․
— Պա՜պ, մեր խմբի Դավիթը Կարապետյան, որ խաղում է, պարտվում է՝ բոլորիցս նեղանում է․․․
— Իսկ Օթարի՞կը․․․
— Օթարիկի վեջը չի, ծիծաղում է․․․
— Բա աղջիկնե՞րը․․․
— Նրանք պարտվո՞ւմ են որ․․․ իրանց հաղթել կլինի՞ ․․․,- նշանավոր, իր գեղեցկուհի-հասուններով հպարտանում-ծիծաղում է Դավիթ Բլեյանը։
— Բա ընկեր Մարինե՞ն։
— Ինքը ի՞նչ անի մեր ձեռը․․․ Չէ, պա՜պ, բոլորս լսում ենք ընկեր Մարինեին․․․ ինքը հա՛մ հաղթելու խաղեր գիտի…
— Հա՛մ․․․ հա՞մ,- հետապնդում եմ ես շարունակությունը։
— Համ էլ որ պարտվե՜ս… բայց սովորե՛ս․․․ Ընկեր Մարինեն մեզ սովորեցնում է․․․

Մարինե Մարտիրոսյանի տոկունությունը… խիզախ ուժ կա այս սեբաստացի դեռատի ուսուցչի մեջ, ու որքա՜ն կյանք-հնարավորություն՝ երեսունի չափ հինգ տարեկանների աշխարհում լիարժեք դրսևորվելու․․․

Իմ ընկերներ, Հիսուսը խիզախումի, անընդհատ ավելին անելու Աստվածն է: Հիսուսը հարմարավետության, ապահովության ու հեշտ կյանքի Աստվածը չէ: Հիսուսին հետևելը պահանջում է քաջության մի մեծ չափաբաժին, բազմոցը քայլարշավի մի զույգ կոշիկի հետ փոխելու և դեռևս չտրորված տեղերում արահետներ բացելու պատրաստակամություն:

Իմ ընկերներ, Հիսուսը հե՛նց Մարինեի նմանների համար է Աստված, որ նրա աջակցությունն ամեն օր ունենան․․․ Ինչպես ես՝ իմ ողջ կյանքում, հենց հիմա․․․ Հիանում եմ, զմայլվելու աստիճան, իմ Հերոսի, իմ Ուսուցչի խիզախությամբ, Նորարարությամբ, ստեղծումով-քանդումով իր․․․ Ես Կտակարանը նորից բացեցի հիմա ու․․․ փակեցի այսպիսի զգացումով․․․ Ինչ օգնություն ինձ պետք էր, ստացա․․․ Ահա ինչու, միշտ խոնարհ եմ Ուսուցչին, միշտ երախտագետ, միշտ հետևող․․․

Դպրոց-պարտեզի 2-5 տարեկանները հետևում են՝ ինչպես է լողանում Բոմը:

Այս ամառ նաև իմ ավագ Գագիկ եղբոր կարոտն ենք սկսում առնել․․․ Երեկ մենք պայմանավորվեցինք Մեդիակենտրոնում սկսել ուսուցիչների համար աշխատանքային հարաբերություններին նվիրված նոր դասընթաց․ օգնենք հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսուցչին՝ իր անհատական պլանը, աշխատաժամանակը կազմակերպելու՝ իր ընդմիջումներով, արձակուրդով, ստեղծագործական գործուղումներով, մասնագիտական որակի բարձրացմամբ, գիտահետազոտական գործունեությամբ․․․ Այս առումով օգոստոսի 22-ից մեկնարկող մանկավարժական ճամբարը կարևոր հարթակ է, ես նրա անունն էլ գտա՝ ստուգատեսային, ինչպես նույն օրը, Սևանի «Ժայռ»-ում մեկնարկող պատանեկան ռազմամարզական-բնապահպանական-արշավախմբային ճամբարը, ինչպես օգոստոսի 15-ին՝  հայերենագիտականը․․․ Ես տեսա-զգացի Սուսան Մարկոսյանի ու Վանուհի Բաղամյանի փութաջանությունը-տարվածությունը ճամբարով, ինչպես օրեր առաջ Ալիկ Մինասյանի ու Բորիս Վարդանյանի հաստատակամությունը․․․

Ուխա՜յ, նոր շոգեր են․․․ և օգոստոսի 22-ի ուսումնական մեկնարկին քիչ մնաց․․․ Այդ օրվան, երբ կրթահամալիրով մեկ բոլոր մանկավարժական աշխատողները կսկսեն իրենց ստուգատեսյան շաբաթը, որպես 2016-2017-ի, օգոստոսի 30-ի մեկնարկի պատրաստության ու աշխատանքը շարունակելու իրավունքի ձեռքբերման․․․ Բան չմնաց․․․ հալվեց, ինչպես Արագածի ձյունը Գևորգ Հակոբյանի ոտքերի տակ․․․

Պատնեշների վերացում, հանրության ձևավորում նախագծով  «Մալաթիա» պուրակում ենք: Փողոց-փողոց՝ այս անգամ Օտյան-Մալաթիա- Սվաճյան, թաղ-թաղ անցնում-ուսումնասիրում ենք:

Ինձ համար էլ այդպիսի մի շրջան է այս շաբաթ-կիրակին՝ Աժդահակի նվաճումը կամ վերանվաճումը․․․Մնացել էր, որքա՞ն․․․ Գիշերը՝  իր կացարանով, չոբանի շների հաչոցով, հանկարծ վրա տված տեղատարափով․․․ Պիտի հաղթահարվի․․․ Կիսատ՝ ոչինչ, ասված է՝ պիտի արվի․․․ Սրանք ի՜նչ արգելքներ են, ի՞նչ դժվարություններ․․․ երբ փակուղում ենք, այո՛, ազգովի ու ելքը պիտի գտնվի, հաղթահարվի ազգովի․․․ Հո չե՞նք կարող փակուղում մաշվել ու գոռալ, սպառնալ․․․ սեփական իշխանությունների՞ն, ինքներս մե՞զ․․․ որպես հասուն տարիքում վախեր հաղթահարելու միակ միջո՞ց, ինչպես մենք գոռում էինք Աժդահակի լանջերին հովվի շներից պաշտպանվելու համար․․․ Որքա՞ն․․․ բա ո՞րն է մեր ճանապարհը, գործողությունը՝ բարձունքի նվաճմանն ուղղված, հաղթահարումը ճանապարհի․․․

Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան

#758

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դպրոց-պարտեզների տարածումը Երևանում և մարզերում կօգնի լուծելու շատ հարցեր. հավելված #1

Հեղինակային կրթական ծրագրի տարածելի ձեռքբերումներ։ Հունիսի 14-ի օրագրի հավելվածը։ Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված է դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը՝ նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդելը, որտեղ գործում են՝ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր,

Մեր անդուռ աշխարհի բանալիները, մուտքեր-ելքերը…

Մեր ճամբարները բանգլադեշյան կան-գործում են որպես երևանյան փաստեր… Նրանց մասին խոսում են ողջ Երևանում, նրանք շարունակ հանրայնացվում են… Երեկ Դպրոց-պարտեզի քսաներկու հոգանոց ճամբարով, որ ղեկավարում են Քրիստինե Հովսեփյանն ու Բաբկեն Փաշինյանը,

Ես գիտեմ չծերանալու բանաձևը. լսեք…

Ե՞րբ է մարդ սկսում ծերանալ հարցին երախտահիշատակ, 80-ականների հայտնի գրող ու հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանը սիրում էր պատասխանել. — Երբ հոգնում ես ձգտումներից… Ես չիրականացված գործեր ունեմ շա՜տ, բայց ահա,