Երեկ՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ամենամսյա փետրվարի ժողովին,  հենց այսպես՝ մեր ծափերով առաջ եկավ, մեզ ներկայացավ հայտնի Սուսան Մարկոսյան սուսիկ-փուսիկ սիրելին՝ բոլորիս ու յուրաքանչյուրիս, արդեն քանի՜ տարի մեր հեղինակային մանկավարժության կենտրոնի ղեկավարը, բոլորիս ընկերն ու օգնականը, ամենավստահելին, «Դպիր» ամսագրի էլեկտրոնային մանկավարժական պարբերականի խմբագիրը, որ կրթահամալիրի-հանրապետության համար այս բարդ շրջանում 2020-ի սեպտեմբերի 7-ից ստանձնեց զառամյալ, այնքա՜ն, որ պետական թոշակի անցավ, Աշոտ Բլեյան ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները ևս․․․ 

Բլեյան դպրոցի հեղինակները ծափերով առաջ բերեցին  կրթահամալիրի տնօրենի իրենց-մեր թեկնածուին․․․ Ընտրությունն այսպես կլինի միշտ, մեր ծափերով առաջ կբերենք մեզանից մեկին, որ սրանով կանխատեսելի-հաստատուն-շարունակական լինի կրթահամալիր-հանրային դպրոցի գործունեությունը, զարգացումը, որ հեշտ լինի ամեն մեկիս համար դիրքավորվելը, կրթահամալիրի կառավարման մեջ մեր տեղը որոշելը՝ ամեն մի աշխատողի, իր գործի հեղինակի. ես՝ մենթոր-տիարի, սեբաստացի կրթական համայնքի ղեկավարի, Գևորգ Հակոբյանը՝ մենթորական լաբորատորիայի-մասնաժողովի ղեկավարի, մաթեմատիկայի մշակույթի պահապանի, տնօրենի օգնականի, «Գրական» ակումբի հիմնադիրը, Սուսանից անբաժանելի Մարիետ Սիմոնյանը՝ մայրենիի մենթոր-ընկերոջ, «Դպիրի» խմբագրի, մայրենիի լաբորատորիայի ղեկավարի,  Լուսինե Փաշայանը՝ ծնունդով սեբաստացին, հեղինակային մանկավարժության կենտրոնի ղեկավարի, Մարգարիտ Սարգսյանը՝ ընտանիքով սեբաստացին՝ հեղինակային մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի․․․ Այս թվարկումը անհատականացրեք, շարունակեք կրթահամալիրի ուսումնական հաստատության, ուսումնական կենտրոնի ղեկավար թե կազմակերպիչ, յուրաքանչյուր մանկավարժական աշխատող․․․ Ամեն մեկս՝ մեր տեղում՝ մեր որոշած ու կրթահամալիրի զարգացման այս փուլում մեզանով պայմանավորված․․․ Ամեն մեկս՝ ավելի բաց, ինքնաբավ, շահավետ, ու հավաքանին մեր սեբաստացիական՝ առավել համերաշխ-ստեղծական, դինամիկ իր փոփոխությունների մեջ, յուրաքանչյուրի ինքնավարությամբ-ինքնուրույնության-աճով որոշված․․․ Սուսանին չես ծածկի, ստվերում չես թողնի․ ավելին՝ Սուսանը յուրաքանչյուրիս մանկավարժության գործի-միջանձնային խնդիրներում ճանապարհը դարձրել է լուսավոր, օգնել եղած արգելքները շրջանցելու․․․ 

Ինձ համար կարևոր է, որ կրթահամալիրի տնօրենը մայրենիի խոսքի փոխանցելի մշակույթ հաստատի։ Սոսկ ձև-ցուցանակ չէ Մխիթար Սեբաստացու անուն կրելը․․․ Սուսանը, գիտեք, իմ գրի-խոսքի անփոխարինելի խմբագիրն է, ուսուցիչը մայրենիի, իմ ընկերը։ Այսպես, նաև այս բարդ շրջանում՝ իմ հերոսը։ Այս գիրն իր ազդակն ունեցավ․․․ Երեկվա ժողովից հետո քայլեցինք Արևմուտք. ունեի ժամանակ՝ շրջելու դպրոց-պարտեզով․․․ Հետո, երբ ընտանիքով Արևմուտքից տուն հասանք, զանգեցի Սուսանին․․․ Պարզվեց՝ Սուսանը սպասում էր Աստղիկ Բլեյանի աշխատանքային օրվա վերջի ավանդական այցին։ Սուսանը, նաև Գևորգը ու մեր Զառայի աղջիկ Աննան․․․ Այսպիսի ընկերություն է ձևավորվել մեդիակենտրոնում։ 

#1990

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հրապարակում, հրապարակային ու հրատապ գիր

Մինչ դուք կկարդաք իմ այս գիրը,  ես կլինեմ Ստեփանավանում, Կուրթանում։ Իրական է դառնում ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ գործարկվող՝ կրթահամալիրի հայրենագիտական, ռազմա-մարզական, բնապահպանական, արշավախմբային բաց «Հնեվանք» ճամբարը, որը օգոստոսի 1-ից կընդունի

Ես ուխտ ունեմ՝ միշտ դեպի լույս․․․

Նոր շեշտադրում իմ գրում 1500-րդ հոբելյանական․․․ Ջա՜ն․․․ Ինձ թվում է, նախնիք այլ կերպ են շեշտադրություն ունեցել։ Հնագույն եղանակների, անհայտ շարականների տաղաչափությունը շատ հետաքրքրական է, որ բավական պարզեցավ ինձ համար, որովհետև

Ես սարեն կուգայի, դուն դուռը բացիր…

Ես սարեն կուգայի, դուն դուռը բացիր… Ձեռըդ ծոցդ տարար, ա՜խ արիր, լացիր: Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վառվում եմ, Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, հալվում եմ, Հալվում, վառվում եմ… Ժողովրդական տունը, որպես քաղաքաշինական-կենցաղային-մշակույթ, որ