Հատուկ «Դպիրի» համար շարքից #3 

Ամենամյա հունվարյան, հունիսյան ուսումնական ամբողջական նախագծային-ստուգատեսային ճամբարային կազմակերպում, առաջին, երրորդ շրջաններում՝ ամենուրբաթյա ուսումնական առավոտյան ժամերգություններ «Սուրբ Երրորդություն» եկեղեցում, տոնախմբություններ մարմարյա սրահում՝ 15․15․․․ Անհատականացվա՞ծ եք ուզում՝ յուրաքանչյուր սեբաստացու համար երկարօրյա բաց ճամբարներ (այսօրվա դրությամբ 735 տարատարիք սեբաստացի), այսօրվա օրինակո՞վ եք ուզում՝ հարավարևմտյան ֆիլհարմոնիկի այսպիսի ելույթ, ուսումնական-շաբաթական օրացույցո՞վ եք ուզում՝ շաբաթից շաբաթ սեբաստացի աշխարհի չորս կողմով իրար փոխանցվող, Երևանից Եղեգիսի կիրճ ու Շիրակի դաշտեր տարածվող Տյառընդառաջի խարույկի բոցկլտումներ… գունեղ-համեղ ուրախության ճիչեր։ 

Այս ամենի մեջ անհնար է չտեսնել օժտվածության զարգացման բաց համակարգի, համալիր-դպրոցի հեղինակային մանկավարժությամբ զրոյից ստեղծված ուսումնական կենտրոնները՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը, Երաժշտության և ծեսերի դպրոցը, Բազմամարտի դպրոցը, Մարզական խաղերի և շախմատի դպրոցը, Ուսումնական ագարակը, Արատեսի դպրական կենտրոնը, Խաղողի և գինու դպրոցը, Մեդիագրադարանը, Մանկավարժության կենտրոնը, որոնք ոչ միայն գործում են անարգել, անխտիր, այլև ստեղծում են ուսումնական մի միջավայր, երբ ամեն սեբաստացի՝ բացի պարտադիր անգլերեն-ռուսերեն-թուրքերեն-վրացերեն-պարսկերեն-իտալերեն-ֆրանսերեն-իսպաներեն-գերմաներեն լեզուների  ուսումնական պարապմունքներից, ունի իր ընտրությամբ մարզաձևի՝ մարմնամարզության, հեծանվավարության, սուսերամարտի, հրաձգության, ֆուտբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, սեղանի թենիսի, եռամարտի, լողի, տեխնոլոգիական՝ նկարչության, գունանկարի-գծանկարի-կոմպոզիցիայի, քանդակի (բոլոր ձևերով-նյութերով), առանձին՝ խեցեգործության, ոսկերչության, հիմա նաև՝ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակման, վաղը՝ մետաղի գեղարվեստական մշակման (դարբնագործություն), մետաղագործության, կարուձևի, կտորի-թելի գեղարվեստական մշակման ուսումնական պարապմունքներ․․․ Հնարավոր չէ սպառելը՝ երաժշտություն-պարի-շարժումի ավելացող ձևերով, իր ընտրությամբ՝ երաժշտական գործիքներով հանրակրթություն, իր ընտրությամբ՝ լրացուցիչ ու պարտադիր հանրակրթական, ընկերային կյանք, ընտանիքից բերել-ընտանիք տանել, սովորող, թե ուսուցիչ, ծանոթ-անծանոթ, բաց, ինքնակարգավորվող, միայն անհատական պլանով կարգապահ-հավեսով աշխատանքի տրվող․․․ Չսպառեցի։ Ավելացրեք նաև թվային արվեստի աշխարհը մեր, սովորել-սովորեցնող նախագծով ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ինժեներական-արհեստագործական կարողությունների փոխանցումը։ 

Այո, կասկածները խորացրի, բայց այսպիսին է այսօր-հիմա Բլեյան դպրոցը, որի ցանցային կազմակերպումը ուսումնական օրացույց է բերված և դառնում է սեբաստացի կրթական համայնք ձևավորող գլխավոր գործոն ու համայնքային աշխատանք… Եվ այսպիսի՝ ցանկացած եվրոպական երկրի ու միջազգային կառույցի պատիվ բերող ամենամյա դրամաշնորհի հատկացումը, այս տարի՝ 126,38 մլն դրամ՝ նախակրթարանային 440 սանի, հեղինակային մանկավարժության միջավայրում լրացուցիչ կրթության՝ 3000 սան-սովորողով ու անհաշվելի թվով շահառուով, 5-18 տարեկան 2633 սովորողի, մասնագիտական ուսուցման 300-ի չափ ուսանողի համար ծրագրերի մշակման-կազմակերպման-տարածման բաց միջավայրի համար, արդեն երրորդ տարին է՝ դարձել է նոր իշխանության համար ռուբիկոնի նման մի բան… Հա, էդ մենք ենք օգնում մեր հիմնադիր ՀՀ կառավարությանը, թույլ չենք տալիս, որ զրկվի այդ դրամաշնորհով հայաստանյան բաց հասարակության լինելիության համար սկզբունքային նշանակություն ունեցող հանրային դպրոցից… Մեր համեստ-աշխատավոր աշխատող մեծահասակների համայնքը մեր մանկավարժության, մեր կրթական աշխարհի ստեղծման իր ամենօրյա ջանքերից բացի, համավարակային, ետպատերազմական այս շրջանում իր անհատական դրամական մասնակցությունը՝ պետական հաշվապահական հաշվառմանը տրվող, հասցնում է 501 մլն դրամի… Տեսեք, իրար կողքի դրեք. էս՝ պետական դրամաշնորհի ձևով տրվող ամենամյա 126 մլն դրամը, էս՝ սեբաստացի կրթական համայնքի կողմից ծառայությունների համար աջակցության 501 մլն դրամը… Տպավորվեք, ախր… 

Բաց համակարգը, այ իշխանություն ու հասարակություն, որ բոլորիդ կողմից անուն ստացած բլեյան հանրային դպրոցն է՝ որպես Հայաստանի Հանրապետության բրենդ ներկայացող, կայացած մոդել է նաև իր ֆինանսական կազմակերպմամբ: Էս ասում եմ, ու շարքն էլ դրան է ուղղված՝ դրա ցանցային տարածման համար…
Թե չէ՝ մեր մեջ խոսելն էլ ամոթ է… 

Կարդացեք նաև՝ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առանց ասեկոսեների իմ օրագիրը՝ որպես տաղ անձնական

Գրող, հրապարակախոս, ասեկոսեների հայտնի սիրահար, պարզապես, Արմեն Շեկոյանի հրավերով «Ասեկոսե»-ի հաճելի տաղավարում էի… Մեր տեսազրույցն իմ օրագրում էլ կլինի՝ դիտեˊք…ինչպես այ հենց հիմա դիտում եք Դավիթ Բլեյանի Թբիլիսիի կառուցման մասին

Ամենալավ երազը՝ բաց աչքով տեսածը…

Դավիթ Բլեյանն արթնացավ ֆոտոսեսիայով  իմ այֆոնի. կենգուրուի ձագի պես մեր անկողնուց, ինչպես իր պարկից, զգույշ դուրս է գալիս… Արմինե Թոփչյանն իմ առավոտվա 7։30-ի աշխատանքը չի՞ հավանի…        

Մարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկը

Պարն է, ըստ Կոմիտասի։ Պարն ամբողջովին ենթակա է շեշտի, հանգի և եղանակի օրենքներին… Հայ  գեղջուկ պարի ժամանակ սովորաբար նվագարաններ չեն մասնակցում: Հայ ժողովուրդը պարում է երգելով: Մեր հին նախնիքը երգելով պարելուն