Հատուկ «Դպիրի» համար իմ գիր-շարքը շարունակում եմ, պայմանով-խնդրանքով, որ անցնեք շարքի առաջին հրապարակումով․․․ Շնորհակալ եմ կրթահամալիրի մանկավարժական ակումբին՝ փետրվարի 18-ի հանդիպմանը Նոր ուղի ամբողջականին՝ քաղաքական, քաղաքացիական, մանկավարժական գործունեությանը անդրադարձի համար․․․ Ավելի լավ ճանաչելուն է ուղղված, ինչպես իմ այս շարքը, և՛ իրար, որպես գործընկերներ, և՛ այն գործը-կյանքը, որ մեզ միավորում է, դարձնում սեբաստացի կրթական համայնք․․․ 

Բլեյան ցանցի նախորդ-ներկա շաբաթվա աշխատանքների օրացույցը գրանցում է, որ մեզ հետևում են, արձագանքում են․․․
Բլեյան դպրոց կամ հանրային դպրոց,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կամ հեղինակային դպրոց անունները ես գործածում եմ որպես նույնանուններ, պայմանով, որ այդ Բլեյանը ես չեմ․․․
Վերցնենք կրթահամալիրի կազմում դպրոց-պարտեզների 2020թվականի (հաշվետվություն) և 2021թվականի (նախատեսում) գործունեության ցուցանիշները՝ հանրային դպրոցի ու պետական դպրոցի միջև եղած սար ու ձորը արձանագրելու համար՝ 

  • սաների թիվը. 2020-ի հունվար՝ 308, 2021-ի հունվար՝ 430, 
  • դաստիարակների թիվը. 2020-ի հունվար՝ 29, 2021-ին՝ 35, 
  • պետական դրամական տարեկան աջակցությունը (աշխատավարձ)՝ 2020-ին՝ 50 միլիոն 640 հազար,  2021-ին՝ 56 միլիոն 400 հազար, 
  • սաների խնամքի և զարգացման պայմանագրերով ծնողական վճարները (սննդի, հիգիենայի, միջավայրի զարգացման շինարարական, կահավորման ծախսեր, ուսումնական նյութերի, միջոցների, այդ թվում՝ թվային տեխնիկական միջոցների ձեռքբերում) 2020-ին՝ 41 միլիոն 340 հազար,  2021-ին՝ 69 միլիոն 
  • դաստիարակների լաբորատորիայի գործունեթյուն՝ մասնագիտական զարգացման ամենշաբաթյա պարապմունքներ, 
  • արտակարգ 2020-ին՝ ընտանեկան պարտեզի գործունեություն մարտ-ապրիլին, խորհրդատու դաստիարակների համակարգմամբ, հրապարակված արդյունքներով. կրթահամալիրում հակաբացիլ-բացօթյա-լողափնյա պարտեզի անընդհատ գործունեություն 2020-ի մայիսից, ամեն օր ավելացող թվով հաճախող երեխաներով։ 

ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2021թ․ դեկտեմբերի 30-ի թիվ 2215 որոշմամբ սահմանվել է, որ, մեջ եմ բերում. «դրամաշնորհը՝ տնտեսության որևէ ճյուղի (ոլորտի) կամ գործունեության որևէ տեսակի խթանման (խրախուսման) նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կազմակերպությանն իր կանոնադրական խնդիրների կամ դրանց մի մասի իրականացման նպատակով անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատկացումն է»։
«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ին կանոնադրական խնդիրների իրականացման համար՝ նախադպրոցական կրթություն, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների ուսուցում,  նախասիրական, լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացում, անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության ստեղծում և կիրառում, դպրոց-համալիրի պայմաններում անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում, 2021թ. պետական բյուջեով (հավելված 1, աղյուսակ 2, ծրագրային դասիչ 11014. «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում) հատկացվել է 126 մլն 383,6 հազար դրամ։ Լսեք, 2005 թվականից ամեն տարի, ՀՀ կառավարության սահմանած ընթացակարգով, այս հատկացումը կատարվել է, կրթահամալիրը ներկայացրել է եռամսյակային ու տարեկան բաց հաշվետվություններ, դրամաշնորհի բովանդակությունը, որը որպես հավելված առկա է կրթության նախարարության հետ կնքված տարվա պայմանագրերում։ Սա՝ անկախ իշխանությունից՝ ով է վարչապետը, նախարարը, կրթահամալիրի տնօրենը․․․ 

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրեր իրականացնում ենք Հայաստանում միայն մենք, Բլեյանի դպրոցն է այդպիսին՝ չնայած ՀՀ օրենքը այդպիսի իրավունք վերապահում է ՀՀ ամեն մի կազմակերպության, սկսած 2009թվից ․․․․ Բլեյան կրթական ցանցը բազմապատկում է ջանքերը, աջակցում, որ այդպիսիք առաջանան Հայաստանի այլ բնակավայրերում․․․ Մենք առաջարկել ենք մեր գործուն մասնակցությունը Երևան քաղաքում նաև, մանկապարտեզի ուժգնացող սովը լուծելու հարցում՝ ստեղծել հեղինակային նախակրթարանների ցանց՝ ինքնուրույն կամ դպրոց-պարտեզների կազմում, կրթահամալիրի օրինակով․․․ Տասնյակ վատ օգտագործվող պետական-մասնավոր տարածքներ կկենդանանան՝ որպես հանրային, կառաջանան բազում աշխատատեղեր, սկզբնական կրթությունը կլինի ավելի մատչելի-հասանելի․․․ Մանկավարժությունը պար կգա․․․ 

Կարդացեք նաև՝ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեդիա միջավայրի նորացում՝ սեբաստացիների, կրթահամալիրի բոլոր շահառուների համար ժամանակավոր սահմանափակումներով

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ դասավանդողներ, դաստիարակներ, կազմակերպիչներ, այլ մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ Այսօր Կենտրոնում կայացավ խորհրդակցություն, որտեղ  կրթահամալիրում ինտերնետ կապի որակից ձեր արդարացի դժգոհությունների հիման վրա ձեռք բերվեցին ինտերնետային ցանցի նորացման-արդիականացման աշխատանքի

Ծանոթ ճանապարհը հետաքրքիր չէ․․․

— Անծանոթ ճանապարհն է հետաքրքիր… ,- կրկնում էր Դավիթ Բլեյանը՝ Արագածի հարավային գագաթը նվաճելու ողջ ճանապարհին, երբ մենք ուզում էին, անվտանգությունից ելնելով, իրեն շեղել հալոցքից փրկված ձյան շերտին մոտենալուց։ Արագածի

Անցնելով ինչպես երազ… Փարիզի առեղծվածների միջով

Բայց Սենան բախտավոր է. Նա հոգս չունի։ Հոսում է խաղաղ, Օր ու գիշեր: Գնում է դեպի Հավր, Գնում է դեպի ծով՝ Անցնելով, ինչպես երազ, Փարիզի առեղծվածների միջով։ Սենան ու Հրազդանը