1. Դավիթ Բլեյանը մեկ էլ հանկարծ որպես փաստ գրանցում է.
    – Պա՛պ, միտինգների, մեքենաների, ոստիկանների, մահացողների քանակից թվում է՝ ոչ թե 3 միլիոն մարդ է ապրում Հայաստանում, այլ 10 միլիոն։
  2. Աստղիկ Բլեյանն էլ ամեն օր լողանալու նոր, իրեն խթանող հիմնավորում է գտել․
    – Ես կլողանամ, ամեն օր կլողանամ, որ պարտեզ գնամ․․․ քաքոտները մնում են տանը, պապա՛․․․
    Ասում է, այս անգամ այնքա՛ն դժվար ցնցուղի տակ մտած լաչառիկը մեր։ 
  3. Շուշան Բլեյանը երեկ իրեն նման ուրախ-թեթև-շիտակ համերգ-հանդիպում ունեցավ սովորողների-ուսուցիչների հետ, Սեբաստացի սրահում․․․ Հարցրին․
    – Լա՞վ հայրիկ է տիար Բլեյանը, թե՞ վատ․․․
    – Դո՛ւք որոշեք,- պատասխանեց,- ինքը՝ այսօր կրթահամալիրում սովորող բոլոր՝ 3000-ից ավելի սեբաստացիների հայրիկը, ինչպիսի՞ն է․․․ 
  4. Դավիթը Արմինե մայրիկին․
    – Մա՛մ, դու ամենաշատը ո՞ր բանաստեղծին ես սիրում․․․
    Արմինեն.
    – Չարենցին, իհարկե, Դավիթ ջան․
    – Մա՛մ, բայց Տերյանին էլ ես սիրում, չէ՞․․․
    – Իհարկե, Դավի՛թ ջան․․․
    Ու սկսեց կարդալ մայրիկի համար Վահան Տերյանի բանաստեղծությունը․․․ 

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ 

Հետո էլ, թե.
– Նոր լսեցի՝ ամենալավ նվերը քո ձեռքով արվածն է․․․ 

  1. Լիլիթ Բլեյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․․․ Գարուններն են, որ միշտ կարճ են լինում, հա՞, Լիլի՛թ ջան։ Երևանում՝ հաստատ։ Ձեզ տվեք գարնանային երկրագործությանը. դա աշունը կկտրի։
  2. Տաթև Բլեյանը, տեսնես, ի՞նչ է մտածում Շուշանի՝ Երևան մշտական կեցության վերադառնալու մասին իմ ավելի ու ավելի լսելի հնչող ցանկության մասին։
  3. Ավագ դպրոց-վարժարանի «Սուրհանդակ» ռադիոյի, որ այդքան կարևոր շարունակում է համակարգել Իրինա Ապոյանը, 10-րդցի Միլենա Հարությունյանի ռեպորտաժից, Շուշանի հետ հանդիպումից թույլ տամ սղագրած ներկայացնել իմ խոսքը․

Կրթահամալիրը՝ Բլեյանի դպրոցը, շատ կարևոր դեր է ունեցել ո՛չ միայն իմ կյանքում, այլ նաև իմ երեխաների կյանքում՝ Լիլիթի, Տաթևի, Շուշանի, հիմա նաև Դավիթ և Աստղիկ Բլեյանների: Նրանք հավասար են եղել բոլոր երեխաների հետ։
Նիկոլ Փաշինյանի չորս երեխաները, Աշոտ Բլեյանի երեխաները եթե առանձնացել են, առանձնացել են իրենց շնորհքով, անհատականությամբ, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը։ Որևէ մեկը չի կարող նշել լկստվածության, արտոնության դեպքեր, որ գալիս են ծնողի կարգավիճակից, ճանաչված լինելուց։ Այդպես նաև պաշտպանված են եղել.  ինձ համար եղել է այդպիսի դժվար շրջան, ինչպես Նիկոլի համար եղել է այդպիսի շրջան, որ երեխաների  պաշտպանված լինելը կենսական է եղել, այսպես, այս միջավայրում։ Դուք՝ ինչպես իմ Շուշանը, սովորում եք ամենալավ դպրոցում։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայտնի, Հռոմի պապից էլ հայտնի, բայց սահման չկա

Ինչքա՜ն հեշտ է 100-րդ գրից հետո. Ինքն իրեն գրվում է. Թողել եմ ներքև, մեծ լերան տակին, Ե՜վ փառքը, և՜ գանձ, Ե՜վ քեն, և՜ նախանձ — Ամենը, ինչ որ ճընշում է հոգին: Եվ էն ամենը, արդ նայում եմ ես — Տեսնում եմ նորից Իմ լերան ծերից — Էնպես հասարա՛կ, դատարկ են էնպե՛ս… Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև, Անհոգ ծիծաղով, Երգով ու տաղով Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև… Հ. Թումանյան Ամբողջական կիրակի ապրեցինք՝ ապաքինման կիրակի: Դավիթը,

Գրողի՝ գրականությամբ զբաղվելու իրավունքի ժամանակը

Քաղաքական կյանք կոչվածում ես չուզեցի-չկարողացա լինել արքունիքում. անձնական-անհատական պատասխանատվության սուր զգացումն ինձ իմ Նոր ուղով բերեց «լուսանցք». ծափահարեն, ոռնան, սպառնան, կախեն, տանկով գան՝ ես իմ ասելիքով եմ, կամ: Իմը ասելն է,

Թիվ 304 սենյակ։ Առողջագետի իրիկնային տեղեկանք 

Կեսօրից հետո, նույն ինտենսիվությամբ, ինչպես առավոտյան, շարունակվում է բժիշկների նշանակված պրոցեդուրաների կարգապահ ընդունումը։ Արանքում տիար Գևորգի հետ փորձում ենք հասցնել նաև մայիսյան հավաքին ընդառաջ մեր դիտարկումները։ Նախ՝ ինչու մայիսի 3-7,