«Եթե ուզում ես երկարաձգել կյանքդ, կարճացրու ճաշկերույթներդ». ԱՄՆ գրող, քաղաքական գործիչ, դիվանագետ, դիլետանտ, շախմատիստ, դիզայներ, երաժիշտ, փիլիսոփա, ինքնակենսագիր, գրադարանավար և լրագրող Բենջամին Ֆրանկլինի այս տողերը ոչ միայն քաղաքակիրթ Արևմուտքին են ուղղված ամբողջությամբ, այլև ասիացի թե եվրոպացի՝ մեզնից յուրաքանչյուրին… Բոլոր տեսակի ճաշկերույթները, գիտեք, ինձ վանում-ձանձրացնում են. ես ընտրում եմ ոտքի վրա լինելը… այդպես՝ տեղից տեղ, սրա-նրա հետ… պըրծ… Նախ, կերած սեղանն ինձ վանում է այնչափ, որ ուզում եմ շուտ վեր կենամ-մաքրեմ-հավաքվենք… Հետո՝ ես չեմ կարողանում չլսել, երբ խոսում են… Մարդն ուտում է, ուտե՞ս, թե՞ խոսողին լսես… Էլ չեմ ասում երաժշտության, երգի մասին… Երբ երաժշտություն է հնչում, գդալն իմ ձեռքից ընկնում է. ես պիտի լսեմ… Իհարկե, ես չափն անցնում եմ, ինչպես իմ կյանքի բոլոր դրվագներում, սա էլ գիտեք… արագ եմ ուտում, կուլ եմ տալի՞ս՝ առանց ծամե՞լ… Ջանքեր եմ գործադրում՝ հաղթահարելու, Կարինե Պետրոսյան ջա՜ն, օգնի՜ր, օգնե՜ք, ձեր Տիարն է: Ես սիրում եմ Մեդիակենտրոնում մեր ընդմիջումները, մի ժամանակ սիրում էի թեյի սեղանի շուրջ հանդիպումները, թեյի մշակույթը… Հիմա՝ չգիտեմ… Վաղո՜ւց թեյի վայելք չեմ ունեցել… Սովորական աղբրի-ցայտաղբյուրի բանգլադեշյան ջուր՝ հեծանիվ նստած, գոլ ջուր՝ կում-կում, հեծանվից իջնելուց հետո և առաջ՝ որքա՜ն ուզեք… Սիրում եմ, երբ ճանապարհին հայտնի ամաններով ելակն է ընդառաջ գալիս… Շա՜տ ելակ… Եվ թութ, իհարկե… Նկատե՞լ եք՝ թութը սկսել է թափվել այնպես, որ կարող եմ ծնկել հավաքել: Այդպես Դավիթ Բլեյանն է անում՝ կռահելով. սովորել է ինձնի՞ց… Տղա է, պիտի հավաքի, հո թափված չի՞ մնալու… Թող այնպես անի՝ չթափվի… Ես խնդրել էի պատրաստել. ամեն դպրոցում ունենալ թութը թափ տալու-հավաքելու չարսավներ (սավան)… Իմ մանկության ուղեկիցներ…

Նոր դպրոցի 2-4 տարեկանները:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

— Պապ, պլանշետս տանելու եմ,- պարելով-քրթմնջալով՝ կիսաբերան հայտնում-խնդրում է Դավիթ Բլեյանը…
— Էլի սկսեցի՞ր…
— Հա՜,- ծիծաղում է նշանավոր,- հա՜, էլի սկսեցի…
Պլանշետ, իհարկե, չի տանելու. կտանի մրգեր, անուշեղեն, զարգացնող-մարզական պիտույքներ:

— Ես տնօրեն չեմ, ես Տիարն եմ ձեր,- պատմում եմ մեր Հիմնական դպրոցի սովորողների-ուսուցիչների խմբին՝ Մայր դպրոց արագ քայլքով-դադարներով գնալու ճանապարհին (դանդաղ քայլքը սպանում է… երկար ճաշկերույթի նման)՝ ինչպես ես դարձա «Տիար»՝ «դիրեկտոր» բառը սպանելով. «տնօրեն» բառը, որի հանրակրթություն ներմուծողն եմ երևի եղել՝ շրջանցելով, Տիար հաստատվել-դառնալով… «Տիարը եկավ», «Տիարը գնաց», «Տիարն ասաց», «Տիարի քեֆը տեղը չէր»… ո՞ւմ հասկանալի չէ. և՛ անունն է, և՛ պաշտոնը, և՛ վերաբերմունքը… Շնորհակալ եմ… Ուրիշ բա՞ն պիտի պատմեի, տեսեք՝ չեմ զորում-սկսում. հնացող չի, կսպասի-կհայտնվի իմ գրում…

Վանա լիճ, Աղթամար կղզի:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

Ուսապարկ-խուրջինին վերաբերող մասով ասեմ՝ վռազ է, չի սպասի: Ի՜նչ հրաշալի մշակույթ է, ձեռքերդ ազատ, ու տեղով մեկ՝ ֆեյշն. թիթիզացիր, ցուցադրիր, վազիր, բարձրացիր, նստիր, իջիր… Ախր շա՜տ հարմար է սովորողի-ուսուցչի համար… Պարզ-հետաքրքիր-հիգիենիկ՝ կարելի է մի քանիսն ունենալ… Պարտադիր է մայիսին, այո՛, էսօր-էգուց ոչ միայն ցուցադրել՝ մեջքին ունենալով-գործածելով, այլև՝ միջինը ներկայացնելով… Ինչպիսի՞ ջրաման, պլանշետը՝ ինչպե՞ս… Ուսապարկ-խուրջինը հանկարծ հայի քունջուպուճախ չդառնա, մաքրե՛ք, ազատե՛ք. խելամիտ ընտրված պիտույքների հարմար կազմակերպում է ուսապարկը… Ա՛յ, մենք՝ «Սեբաստացիներ» երգչախմբով ուսապարկերով վաղը գնում ենք շրջագայություն-համերգի՝ Մարտունի-Վարդաձոր-Հայրիվանքով… Պայմանավորվել ենք՝ բոլորս, մաեստրո Թոփիկյանն էլ, ես էլ՝ ուսապարկով… Այսօր իմ ֆեյշնը լրացվելու՞ է… Օգնե՛ք: Իսկ մայիսի 21-ին «Գեղարվեստը կրթահամալիրում» Գյումրի 2016-ի շրջագայությունը կլինի ուսապարկ-խուրջինի օրհնության ծեսով Երերույքի տաճարում… բրդուճով՝ կյանքդ երկարաձգելու, ճաշկերույթը կարճացնելու, էկո -հիգիենայով, հավեսով… Երեք բրդուճ ուսապարկում՝ նախաճաշի, ճաշի ու ետճաշիկի համար՝ Երերույքում, Ախուրյանի ափին, Մարմաշենում… ճանապարհին… Եվ, իհարկե, նորից էկո-ի մասին… Խուրջինում՝ տոպրակը սև, ձեռնոցներ՝ տնտեսական, երգելուց առաջ Հայրիվանքի շրջակայքը, թե՝ Մարմաշենի՝ մաքուր-իստակ… Հիշում եմ՝ Մեղրաձորի եկեղեցում մինչև շրջակայքը չմաքրեցինք, երգելներս չեկավ: Մաքրի՛ր, ու երգը լսելի կլինի քեզ ու երկնքին… «Աշխարհին, այո՛, մաքրություն է պետք», Պարույր Սևակի տողը հասավ ինձ, սրա ճամփեն, գիտեք՝ չթափելն է. ես ասում եմ՝ աղբ չառաջացնենք՝ առաջանալով-թափված-ընկածը հավաքելով… Մի մանկավարժական գաղտնիք ասեմ, ուզում եք՝ մաքուր լինի ձեր շուրջը, էնպես արեք, որ միշտ մաքուր լինի:
Այսպես, ճամփորդելով՝ ուսապարկով-բրդուճով-երգելով-մաքրելով… Աղոթքով:

Մայր դպրոցի ծաղկած վարդաստանը:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
# 670

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձեր խոշորացույցի տակ, ձեր ափի մեջ, ձեր հովանու ներքո

Ես մեր Արևմուտքից էի գալիս մարզական քայքով, ու Մայր դպրոցից հյուսիս-մեդիակենտրոն բարձրացող Անի Սարգսյանի ու կինո-ֆոտոգործ ընտրած 4-5-րդ դասարանցիների հետ մեր ճանապարհները խաչվեցին։ Սեբաստացիական-առողջաբեր գրկախառնություն, ամենակարևորի փոխանակում․․․ — Տիա՛ր ջան,

Գիշերն` իր շրջադարձով, լուսաբացն` իր լուծումով, նաև այսպիսի ազդեցություններով…

Մեջբերում եմ Թիվ 1-ի հաղորդագրությունն իմ տեսանյութին․    «Շնորհակալություն, այս ԶՈՐԵՂ խոսքի համար, Վանոյի անդավաճան ընկեր, մեծ գուրու Աշոտ Բլեյան:»։ Դավիթ Բլեյանը մի օր կասի․ — За державу обидно. Իրոք

Կարմիր կիրակի

Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու տոնացույցով Զատկի չորրորդ՝ Կարմիր կիրակին է: 304-ի ընկերներով առողջարարական հաղորդումներն անում ենք մեր տներից։