Թեթև, օգտակար, աշխատանքային էր մեր այցը Գագարին պրոյեկտի Զովաբեր, Դդմաշեն գյուղեր, դպրոցներում մանկավարժական հավաքանիների հետ հանդիպումները՝ կարևորճանաչողական․․․Պրոյեկտով գործընկերության մեր կենդանի աշխատանքների սկիզբը հաջողությամբ դրվեց, և սա, իհարկե, խմբով՝ մեր նոր ընկեր Արմենուհի Վանոյանով, Զառա Առաքելյանով, Էլյա Սահակյանով, Ջուլի Սիմոնյանովէր պայմանավորված․․․ Սիրելի մարդիկ, հետաքրքրված գործընկերներ․․․ 

Իսկ Զովաբերը կպած է Հրազդան քաղաքին, Զովաբերից Դդմաշեն էլ՝ ոնց որ Մայր դպրոցից գնաս Հարավ կամ Արևմուտք կրթահամալիրի Բանգլադեշի․․․ ՄարտիԾառզարդար կրթական պարտեզում, մանկավարժական ճամբարի օրերին, կկայանան մեր մյուս այցելությունները Գագարին ավան, Դդմաշենի հարևան Ծաղկունք, սրանից ոչ հեռու Գեղամավան, կպած՝ Վարսեր գյուղեր․․․ Գործի հաջողությունը որոշելու են, պայմանավորված է, սրան զուգահեռ ու հաջորդող՝ Բլեյան կրթական ցանցով սեբաստացի մանկավարժական անհատների, խմբերի հետ նախագծայիննախաձեռնողական աշխատանքները․․․ առցանց ու առկա միջավայրերում․․․ Մանկավարժական ակումբի օրինակով, որ ներկայացված է Արմինե Թոփչյանի  այս 20 րոպեանոց տեսանյութով․․․ 

Ետդարձի ճանապարհին աղջիկները ներկայացնում էին իրենց առաջիկա անելիքմտածումները։ Մենթոր տիարիկեցցեքը ձեզ, սիրելինե՛ր։ 

Ես պիտի հասցնեի դեռ հանդիպել Արևիկ Համբարձումյանի հետԼոֆթում, մասնակցելՖակտոր TVում Աննա Բաբաջանյանի հեղինակային հաղորդմանը, հետո Արմինեի, Դավթի ու Աստղիկի հետ այցելել Տիգրան Հայրապետյանի մայրիկին՝ Ֆրիդա տատիկին, մարտի 18-ի՝ մերՏիգրանի ծննդյան օրվահետ կապված համաձայնությունների գալ, որքան էլ Դավիթն ու Աստղիկն իրենց տատիկին իրենց անսպասելիությամբ շփոթեցնում էին․․․ Իսկ տատիկը մեր ավելի ու ավելի դժվար է շարժվում, ավելի անօգնական ներկայանում․․․ Հասարակագիտական ստուգատեսով, սեբաստացի օրացույցով մարտի 18-ը բացհանրապետական հավաք ունի՝ նվիրված մեր լավ բարեկամ, իմ ընկեր, տաղանդավոր միջազգայնագետհրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պայծառ հիշատակին, որի նշումն արդեն16 տարիայս գործի կարևորության գիտակցումով, որպես ուսումնական նախագծային աշխատանք ենք կատարում։ 

Առաջիկա օրերին շաբաթվա իմ մենթորական աշխատանքների կիզակետում «Կրթական պարտեզ» նախագծով կրթահամալիրի դպրոցներիքոլեջի, ուսումնական կենտրոնների աշխատանքներն են, Դավիթ Քոչունց համակարգողին աջակցելը․․․ Գարունը շլացուցիչ իր իրավունքներով մեզ ժամանակ չի թողնում, Սուսան Մարկոսյանը որոշելհրապարակել էմարտի 22-27-ի աշխատանքները, իսկ ես որոշել եմ ձեզանից յուրաքանչյուրին, սեբաստացի անհատխումբնախաձեռնող, օգտակար լինել ձեր պարտիզապուրակայիներկրագործականմիջավայրային կանաչ լուծումներում․․․ Մենք ունենք Երևանում և Արատեսում, մեր շրջակա միջավայրում տարատարիք սովորողներիմանկավարժական աշխատողների աշխատանքային ջոկատների գործունեության այսպիսի փորձ․․․ Արևիկ Ներսիսյանի ութերորդցիների որոշումը՝ Զանգվի Սեյրան Ավագյանի բարձունքից մինչև մերձակա քարանձավաղբյուրի մաքրելու, ցուցանակներ տեղադրելու (ավելացնում եմ հիմա իմ կողմից, տիարի իրավունքով), ավագ դպրոցվարժարանի«Ցտեսություն»նախագծի խմբով «Արտմիջավայր» նախագծի ստեղծագործական հավաքների սկսումը, Գագարին պրոյեկտի դպրոցների հետ համատեղ բնապահպանականկանաչող աշխատանքներ․․․ խոստացված հեծանվային անցումներ․․․ 

Երգի այս տողերը, որ հիմա Աստղիկ ԲլեյանըՍեդա Թևանյաներաժշտի միջոցով յուրացնում է (մենք տեսանքլսեցինք), մեր ճանապարհին էր Չարենցավանից սկսած․․․ Ի՜նչ պատկերներ կան մեր երգերում․․․ Զրնգում է մայրենին․․․Ջան, գարուն է, գարուն է․․․ 

#2015

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անդրադարձ համար մեկ

Նոր նախաձեռնություն Նոր ուղի հարթակում։ Հեշտացնելու համար ընթերցողի, Նոր ուղու հետևորդի գործը, Անդրադարձ շարքով սկսում եմ հրապարակումներ՝ թերթելով 1989թ․-ից իմ քաղաքական արխիվը՝ առանց միջամտելու․․․ Չեմ կարող, Գուգլը թույլ չի տա. Դավիթ Բլեյանը կասեր՝

Հաղթահարած… Անհամբեր: Ոգևորված, անպատմելի ուրիշ…

…. Ու Սոնա Փափազյանը պարտադրեց և՛ վերնագիրը, և՛ սկիզբը իմ օրվա գրի. ««Սեբաստացիներ» երգչախմբում երգելը միֆային մի բան էր: Լսում ես, վայելում, քթիդ տակ երգում նրանց հետ, հուզվում, մտահորիզոնումդ չկա՝

Որ  դառնանք ազատների հայրենիք

Արթնացա պատմելու-գրելու պահանջով. Սուսան Մարկոսյանի «Դպիրը» գարնանային՝ Սուսան Հովհաննիսյան թարգմանիչով (թե չէ Նազենի Հովհաննիսյան ա՜ստղ), Էմանուել Ագջոյան հեղինակով ու իմ միշտ սիրելի Փոյայով, mskh.am-ի գլխավոր էջը՝ իր մանկավարժական ամենշաբաթյա սեմինարի ու