Երեկոյան իննին ես պիտի տանից դուրս գամ, քայլքով հասնեմ 1-in.am… Եթեր ունեմ: Լուսինե Բադալյանը կարևորում է իմ խոսքը․ Լուսինեին ո՞նց մերժես։

Դավիթ Բլեյանը հանկարծ մոտենում է դռան մոտ ինձ ճանապարհող Արմինեին ու նետում աստիճաններից իջնող տիարի հետևից.
— Հաջողությո՜ւն, հայրապե՛տ․․․

Քայլելով էլ վերադառնում եմ Պլանի գլխից․․․ Ես սիրում եմ այսպիսի եղանակին՝ մութին-անձրևին արագ քայլել․․․ ու չմտածել ոչնչի մասին․․․
Դավիթը չի քնել, չի պառկել, ինձ է սպասում այս զգայունը․․․ Տղա՜ եմ ասել…
— Բարի վերադա՛րձ, հայրապե՜տ…
— Դավի՛թ, ինչո՞ւ հանկարծ հայրապետ դարձա, դու ինձ կարգին «հայր» էլ չես ասում։
— Ով էլ էսքան երգի-լսի «Երկար կյանք տուր հայրապետին»,  հայրապետ կասի…

Դավիթն ավելի ու ավելի ինքնաբուխ-սրտաբուխ է ծնունդին մոտեցող Աստղիկի հանդեպ… Գրկում է, սիրում, խոսում․
— Աստղի՜կ, դու համով կաթիկ ես ուտելու սիրուն ծիծիկներից․․․ Ես կերել եմ, գիտեմ, հիմա էլ՝ դու…

Իր դասընկերուհի Նարե Մանգասարյանի ծնունդը կիրակի օրն է.  Դավիթը տասն օր առաջ մայրիկի օգնությամբ նվեր է ընտրել խանութից, սիրուն շոր… Նարեն կհավանի…

Նշումներ, գրառումներ ունեմ թղթերի վրա․ ինձ սկսել են նեղել, պիտի ազատվել… միայն գիր-պիցցան կօգնի…

Կրկին Դավիթը։ Ե՞րբ է ասել․
— Իմ պուպուլիկը ոնց որ Մասիս սարը լինի, չէ՛, Էյֆելյան աշտարակը,-մնացածը եթերային չէ։ Ջնջում եմ։

Դավթի նկարապատումը՝ Մելինե Սիմոնյանի, Լուսինե Փաշայանի, Արմինե Աբրահամյանի:

Զնաբերդցի Վարդանյանների ընտանիքում, նախկին ադրբեջանական Ալայազում՝ Եղեգիսում, ապրում է համերաշխ երեք սերունդ՝ Նուշիկ տատիկը՝ շնորհիվ ինտերնետի ամեն ժամ ավելի նշանավոր-հայտնի դարձող, շինարար Արմեն որդին՝ ժպտերես-խորոտիկ հարսի հետ, Արմենի երեք տղաները, ամենամեծը՝ զինվորական  ծառայության մեջ, Արցախում․․․
Պատմել եմ՝ Նուշիկ տատիկի մտքերը-երազը իր Զնաբերդում են, իր հայրենիքում․․․ Չգիտեի, որ Արմենը, որ Զնաբերդում է ծնվել, բայց արդեն 30 տարի Եղեգիսի բնակիչ է, մտքերով նույնպես Զնաբերդում է… Այսպես ապրել կլինի՞… Կենացն էլ Զնաբերդի մասին է․․․
Եղեգիսի դպրոցի 10-րդցի Տիգրանը, որ ծնվել է Եղեգիսում՝ այս տանը, որի հետ մենք մեծ խմբով անցանք Վերնաշենի ձորով Սպիտակավոր, Շատինավանք-Շատին, Եղեգիսով Արատես, գիշերեցինք, օջախի շուրջ ու ճանապարհին կարևոր զրույց ունեցանք, կտրում է հորը, տատին…
— Ես եղեգնաձորցի եմ, կիրճում եմ ապրելու, Հայաստանում։
Իր ընտրությունը առայժմ, կամուկացը ֆուտբոլի ու Արատեսի միջև է. դպրական կենտրոնով է հետաքրքրված, մարզվում է։
Սրտանց ուրախ եմ Տիգրան Վարդանյանի համար։
— Լավ է, Տիգրա՛ն, որ ծնվել, ապրում ես հայրենիքում, գործերդ-մտքերդ-ջանքերդ այսօր ու վաղը հայրենիքի հետ են․․․

Երկինքներ, որպես երազներ հոգու… Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Վայրի բնության ու մշակութային արժեքների հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը միջազգային փորձի իմացումով շարունակում է առաջին նախագահին իմ պատմածը։ Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին պատմել եմ հանրակրթություն երկրագործության, մեր կրթական ծրագրով ձեռքբերումների, նախագծերի, լուծումների մասին․․․ Ռուբենը իրեն բնորոշ խելքով-ոճով շարունակում է․
— Շվեյցարիայում 300 հազար գյուղացի-ֆերմեր շեն պահում են 10 մլն մարդու, քառապատիկ արտահանում են․․․ Հողը սեփականություն է, բայց որպես ազգային  հարստություն է ընկալվում։ Մասնագետ չես՝ հողը մշակելու իրավունք չունես․․․ Երկրագործությունը ուսուցանվում է յուրաքանչյուրին․․․
Ու այսպես, շուրջ մեկ ժամ՝ երկրագործության՝ որպես հանրակրթություն-մասնագիտություն, շվեյցարական փորձի մասին․․․

Կրթահամալիրը մեր Արարատյան դաշտում է, Արատեսը՝ Եղեգիսի կիրճում, մենք երկրագործության ուսուցման կենտրոն ենք, մեր սովորողների հայրենիքը Հայաստանն է․․․ Մենք՝ Միքայել Նալբանդյանի ուղեցույցով՝ երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ…
Հայաստանով մեկ, ամենատարբեր նախագծերի-ծրագրերի իրագործումը մեզ ո՛չ միայն հետաքրքիր զրուցընկեր, այլև գործընկեր է դարձնում հայտնի հիմնադրամին… Այնքա՜ն գործ կա անելու, որ պարտադրում է միասին հանդես գալ Հայաստանում, երկրագործության, բնության նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությունների, նոր արժեհամակարգի այս փուլում․․․ Մենք քննարկում ենք նաև շվեյցարական փորձը ուսումնասիրելու, հողի նկատմամբ նրանց վերաբերմունքը Հայաստան բերելու հնարավորությունը․․․

ՀՀ սփյուռքի նախարարի հետ հանդիպման՝ կրթահամալիրի Արևմուտքում. եղանակը չի խանգարում ոչ հեծանիվ քշելուն, ոչ տրամադրությանը: 

— Չե՛մ ուզում վեր կենամ, գնացե՛ք, վաղը կգաք իմ հետևից, թողեք ցնցուղի տակ մնամ,- ասում է ընկեր Լուսինեի տղա Դավիթը առավոտ շուտ…

Սմբատ Պետրոսյանն էլ մեր չէր ուզում Թուրքիա-Արևմտյան Հայաստան ճամփորդության գնալ․․․
— Գնա՛,- ասում եմ,- Սմբա՛տ, առանց կարոտաբաղձության, դու հայաստանցի ես, ու քո մտքերն այստեղ են։ Գնա՝ որպես  հետազոտական-ճանաչողական աշխատանքի․․․
Թուրքիան հետաքրքիր է մեզ, ու նրա հետ մեր նոր հարաբերությունները սարերի հետևում չեն․․․ Եթե սարերի՝ ապա Արատեսի

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1477

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երևակայության, ճախրանքի նախագծեր… Ձմեռ պապի համար…

Երեկոյան, սովորականի պես, Դավիթը քիթը իր նոթբուքի մեջ խոթած, հերթական մուլտֆիլմն է դիտում․ — Դավի՛թ ջան, հերիք է, արի մի քիչ օտար լեզվի գրավորներդ գրենք,- համոզում, հորդորում է Արմինեն։ Դավիթը

Առանց թիկնոցի-ֆիքսատորի-արկածի՝ ինչի՞ն այլընտրանք․․․ ի՞նչ հեղինակություն․․․

Անձրևը՝ գարնան-մայիսի, շաբաթ, թե կիրակի օրվա, ինչպե՞ս, ինչո՞ւ հետաձգի ուսումնական օրացույցով որոշված սովորողների-ուսուցիչների նախագծային գործերը, ասենք՝ ուսումնական ճամփորդությունները․․․Ի՞նչ, այդքան հաճա՞խ է  անձրևով օրը Հայաստանում-Երևանում-Բանգլադեշում, որ խույս տաս հետաձգելով․․․ Ինչո՞ւ խույս

Մեկնարկ-սկիզբ ինչի՞. նորի ու նոր փոխանցմա՞ն…

Ֆլեշմոբի տնային խնդիրներ ենք սկսել Դավիթ Բլեյանի հետ լուծել… Սեբաստացի հոր կարգավիճակ է, ծրագրային ամբողջականություն է ենթադրում… Այսպես որ գնա, հայրիկը պիտի մասնակցի ծնողական հավաքներին-սեմինարներին… ծնող կանչոցներին, թուքումուր ուտոցիներին… Պատրաստ