Աստղիկ Բլեյանն իրիկվա հետ ուրիշ է դառնում, ավելի ու ավելի, որքան քնի ժամը՝ ինը, մոտենում է․․․ Էս մանկապարտեզի հրեշտակը սկսում է գզել մորը, Դավթին․․․ Արմինեն ու Դավիթը միավորում են իրենց ուժերը, որ իմ հմայիչ գազանից պաշտպանվեն․․․ Աստղիկն իսկական գիշատիչի պես, որսի հոտ է առել, չի՛ նահանջի․․․ պահանջում է իր ուզածը՝ մայրիկից կաթ, եղբորից՝ հնազանդություն խոնարհ։ Մեկ էլ, թե՝ պապայիս կասեմ․․․ Դավիթը շարունակ քրոջով հիանում է Աստղի՛կ, հայրիկը ամեն ինչ տեսնում է, ի՜նչ պիտի ասես․․․ Դե՛, ասա․․․
Աստղիկը կտրուկ մոտենում է ինձ ու սկսում բողոքել․․․ լացակումա՜ծ․․․ երգեցի՜կ․․․
Պապայի՜կ, Դավի՜թը․․․ մայրի՜կը․․․
Իմս վայելքն է, որ ուզում ես՝ երկար տևի․․․ մինչև քնելը․․․ 

«Գագարին» պրոյեկտի Վարսեր, Գեղամավան համայնքների դպրոցներում մեր երեկվա հանդիպումներով մենք ստացանք վստահության քվե՝ գործելու։ «Դար» հիմնադրամի զարգացման ծրագրով գործընկերությունը հաստատելու, մեր համատեղ հանրակրթության փոփոխությունները մշակելու և իրականացնելու համար մեզ բավականաչափ ճանաչում են պրոյեկտի Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր համայնքներում, Սևան քաղաքի Գագարին ավանում․․․ Ապրիլի 12-իճանաչողական հանդիպումըկրթահամալիրի Բանգլադեշում, այսպիսով, պրոյեկտի մասնակիցների կողմից հարգանքով ընդունված է։

Երեկվա նախագծային խումբը՝ կազմված Արևմտյան դպրոցի սիրելիհայրենագետ եռյակից՝ Սոնա Փափազյան,Աչեր Բաստաջյան, Արմինե Գոգինյան, «Դար» հիմնադրամից՝ մեզ ճամփի հուսալի աջակից դարձած Արմենուհի Վանոյան մասնագետ, լավ պատրաստված էր օգտակար հանդիպումների համար։ Այս շրջանում Բլեյան ցանցով անցկացվածառցանց բաց հանդիպումներըիրենց բարերարճանաչողական դերը կատարել էին․․․ Վաղը առանց այդ հանդիպումներին միանում են սովորողներն իրենց ազատ ընտրությամբ, անցնում ենք պրոյեկտի դպրոցների նախաձեռնող անհատների, խմբերի առաջարկներին, նախագծերին։ Տարբեր էին, հետաքրքիր, իրար լրացնող մեր հանդիպումները Վարսերում ու Գեղամավանում, ինչպես մեր գնալուվերադարձի ճանապարհները, որոնք ինքնին արժեքավոր են մեր հետագա անընդհատ գործունեությանը, նաև սեբաստացիների հայրենաճանաչմանը լիարժեք ծառայեցնելու առումով։ 

Արևմուտքի ընդունակյուրահատուկ աղջիկների եռյակի պատումներն իմ գրով ես չեմ փոխարինի, չեմ մրցի, դրանց ես անհամբեր սպասում եմ. մենք մեկ նախագծային խումբ ենք, սա է հենց ձեռքբերումներից կարևորը, հիմքը մեր գործընկերության հաջողության։ Գարիկ Հակոբյան հմուտ ուղեկիցը Հրազդանից մեր ճանապարհը թեքեց ՔաղսիԲջնիՆուռնուսի կամրջով, ՍոլակԲջնիի ջրերում արդար հացի սովորույթի հաստատում եղավ։ Հրազդան գետի ակունքից՝ Սևանա լճից մինչև Արաքս գետաբերան՝ 2021-ի հունիսհուլիսի ուխտի ճանապարհի հետազոտումը սկսված է։ Միացե՛ք։

Դդմաշենում հիշարժան կանգառ ունեցանք․․․ Իջել էինք, որ Աչերը, որն ավարտում է իր երրորդ երաժշտական մասնագիտական դասընթացը, որպես Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրոս երգեցողության, մեզ համարերգիԴդմաշենի նշանավոր եկեղեցում․․․ Սոնան միացավ Աչերին, ու ոգեղեն դուետը հնչեց ինքնաբուխ՝ ունենալով գյուղի յոթերորդցիների խորոտիկ աղջկական խումբ ունկնդիրներ. ինքնաբուխ մասնակցներով ուսումնական պատարագը հեղինակային մանկավարժությամբ մեր օծումի արժեք ունեցավ․․․ Հետո միասին մաքրեցինք եկեղեցու բակը, 23 հոգիանոց յոթերորդ դասարանցիների խմբին կրթահամալիրի Արևմուտքը անհատական այցի հրավեր ուղարկեց․․․

Գեղամավանում պայմանավորվեցինք գործող «Արմաթ» լաբորատորիայի և Հերմինե Անտոնյանի ՏՏ լաբորատորիայի սովորողսովորեցնող խմբի հավաք անցկացնել կրթահամալիրում ու Գաղամավանում՝ փոխեփոխ։ Իսկ Վարսերում Գագարին պրոյեկտին ուղղված նոր առաջարկ ծնվեց՝ նրա «Լավաշի փառատոնին» մասնակցեն պրոյեկտի դպրոցներն իրենց դպրոցական թոնիրներով, սեղանատներով, մառաններով․․․ Բլեյան դպրոցները ևս, իհարկե։ 

#2029

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ բացում ենք մատները, պարզում ձեռքերը․․․

Սեբաստացիական ողջույնը ծանոթ-անծանոթին՝ ափը ափին, երկու ափով միաժամանակ, գրկախառնություն սրանից. այսպես է ծնվել բարևի ծիսականացումը, դիմացինին քո վստահության հաստատումը․․․ Իսկ օրվա պատումի վերնագիրը Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի գծման սրահի կլոր

Հետաքրքրե՞ց ձեզ: Իմ գործը կյանքում էլ, օրագրում էլ հենց սա է…

— Հնդկաստանում ո՞ր կենդանիներն են ապրում, հայրիկ… — Փղեր, շա՜տ փղեր… — Էլ ո՞ր կենդանիները… — Էլի ու էլի փղեր… — Բա հնդկահավե՞րը, պապ… Իբր դանդաղ է հասունանում մեր տղան.

SOS. անտառը օգնության է կանչում

Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։ Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։ Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց ձորում՝ Եղեգիսի խոշորացված