Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանին հեշտ չի ոգևորել։ Շաբաթ օրով, «Ծառզարդար կրթական պարտեզում» սեբաստացի կրթական համայնքի օրացույց մտած տոնին մեր բնակելի արվարձանի կրթական պարտեզի պուրակի կենտրոնում հայտնված Գրիգոր Խաչատրյանի «Մեխն» այնքա՜ն է ոգևորել Նազարեթին, որ նա իր ոգևորությամբ մեր արվեստասեր—արվեստագետ—արվեստաստեղծ հանրությանը մեխ—վեներայով ոգևորելու գործին է անցել․․․

 Սև Հենոյին ես վաղուց չեմ տեսել—լսել․․․ Ահա, արտահայտվեց․․․ Ես ուշադիր հավաքում եմ արձագանքները մեխի մասին, մեխի շուրջ՝ բաց չթողնելով և Գրիգորի ոգևորության—երիտասարդության դրսևորումն այս․․․ Ուղարկեք ինձ, իմ բլոգը—գիրը զարդարելու մեր կյանքի վերածննդի այսպիսի մեխերով, ձեր ձեռին ընկած, ձեզ հանդիպած, ձեր կողմից, ձեր մասնակցությամբ ստեղծված․․․ 

Երեկ առավոտյան մեր Քոլեջում հանդիպեցի արվեստաբան—արշավորդ Տիգրան Զոհրաբյանին, որ անցել—հաղթահարել է մուտք կրթահամալիր՝ հեղինակային մանկավարժության փորձությունները, ապրել է մեզ հետ, ճանաչելի—ընդունելի դարձել, շատերին ոգևորել իր աշխատանքային պլաններով—նախագծերով, եկել աշխատանքային պայմանագիր կնքելու հանդիսավորությամբ—պատրաստությամբ։ Բարի գալուստ կրթահամալիր․ խոսքը, իրավունքի ուժով, կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանինն է, որ նման դեպքում հեշտ է, սիրելի, ոգևորող։ Տաթև Բլեյանը Քոլեջում արդեն նախատեսել է արշավախմբային կայանի տարածքը, նախկինում՝ շենքի նկուղ, այսօր՝ նոր ուսումնական կենտրոն հարմարավետ։ Մեր սխալով—փորձով—ձեռքբերումով ենք եկել սրան, ու… միացեք սեբաստացի արշավախմբային կայանի նորամուտին հաջորդ ուրբաթ օրվա օրացույցով․․․ Մեր ուսումնական հաստատություններում, առանձին ընտանիքներում ինչքան պիտանի բան կգտնենք նյութական ու ոչ նյութական՝ վիրտուալ աշխարհի, հետներդ կայանի բացմանը բերեք։ 

«Կարմիր բլուր» գերեզմանոցի շարունակությամբ մինչև Հրազդան գետի ափ վաղո՜ւց չէի քայլել։ Հիմա այստեղ, որտեղ մեկ—երկու տարի առաջ չօգտագործվող արտադրական տարածք էր, գերեզմանոցն է ընդարձակվել, մինչև գետեզերք․․․ Եզերքը՝ նախկինի պես փնթի, աղբանոց, իսկ եզերքից այս կողմ՝ բազում նոր շիրիմներ, գերեզմանոցի շինարարական աշխատանքների զարմանք առաջացնող աշխույժ․․․ Ահա մենք էլ Բլեյանների—հարազատների մեծ խմբով, մեր օրերի կարգով երեկ միացանք այս աշխույժին. քովիդն իրեն բնորոշ նենգությամբ—անսպասելիությամբ գտավ—տարավ Հայկ Բլեյանին, իմ հորեղբոր՝ Բլեյան Բալաբեկի ավագ որդուն։ Հունվարին 75-ամյակը նշած Հայկը․․․ բացեց ճանապարհ․․․ Ստեփան եղբորս հետ գետի եզերքին տրվել ենք խոհերի․ մեր շուրջը այնքա՜ն երիտասարդներ շնորհքով կատարում են հուղարկավորության հետ կապված ավանդականը, մեզ ի՞նչ է մնում անելու․․․ Հիմի հերթը հասավ մեզ, ես ու եղբայրներս ենք այս նշանավոր գերդաստանի առաջնագծում․․․ Երիտասարդների միջից դժվար չէր ու անհրաժեշտ էր առանձնացնել սեբաստացի սան Հայկ Բլեյան թոռանը։ Հայկը՝ քսանմեկ տարեկան, շրջապատված բազում ընկերներով, լուրջ, կորստի ընկալման ողջ ցավով, իր խոնարհ մայրիկի ու պապիկի հետ, ժառանգորդի մեխի լրջության գիտակցումով․․․ իսկ ես՝ մենթոր—տիարի աշխատանքով ամենուր. ոչ միայն չե՛ս փախչի, այլև՝ ընդառաջ․․․ 

Այսօր մեր աշխատանքային օրը Արևմուտքի երիտասարդական եռյակի՝ Սոնա Փափազյանի, Արմինե Գոգինյանի, Աչեր Բաստաջյանի հետ կանցնկացնենք Գագարին պրոեկտի Վարսեր, Գեղամավան գյուղերում, կայցելենք դպրոցներ, մանկապարտեզներ, կքայլենք սոցիալ—մշակութային նոր աշխարհում, մեզ հարազատ դարձող նոր իրականության մեջ կփնտրենք ապրումի—ոգևորումի մեխեր․․․ 

Վաղո՜ւց երազ չէի տեսել․․․ Արթնացա շինարարական եռուզեռի ձայներից․․․ Երիտասարդական խմբեր գետի եզերքով, գերեզմանի շարունակությամբ, դեպի ներքև, տներ էին կառուցում․․․ Ի՜նչ մաքուր էր, զվարթ շուրջ բոլորը․․․ 

#2028

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամեն օր եկող-գնացող օրվա, անընդհատ գիրը` իր կիրակիով

— Արի հաշվելով ճոճվենք,- կիրակի առտու հիշեցնում-հրավիրում է Դավիթը: Մենք պատշգամբում լավ ենք զգում, ինչպես վարդերը` առողջ, բացվող-գնացող թերթերով, եկող կոկոններով, բազմագույն ու շա˜տ… — Հայրի́կ, ինչո՞ւ է ամեն օրը

Օրհնությունների օրհնություն՝ Երգ երգոց…

Նարեկացու Երգ երգոցի մեկնությունն եմ կարդում, Վարդան Ֆերեշեթյանի աշխարհաբարացմամբ, Սուսան Մարկոսյանի ձեռամբ ստացած։ «Երգ երգոց» նշանակում է օրհնությունների օրհնություն այնպես, ինչպես մենք սովոր ենք խորանի սուրբ սեղանը կոչել սրբությունների Սրբություն,

Իմ բախտը հրեշների հարցում էլ է բերել…

Ապագան գուշակելու լավագույն միջոցը… այն կերտելն է… Գտնված սկիզբ է օրվա իմ պատումի համար, և՛ ընթերցելու նյութ, որ առաջարկում են Ավագ դպրոցի սովորող Տիգրան Աբրահամյանն ու խորհրդատու ուսուցիչ Իրինա Ապոյանը mskh.am-ի