Իմ մեջ մարել է մի լույս արեգակ,
Մահու գիշերն է մթնել իմ հոգում,—
Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ,
Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում
Վահան Տերյան 

Գարուն։ Ապրիլ։ 2021 թվական։ Երևան։ Բանգլադեշ։ Բ-1  թաղամաս։ Բլեյան դպրոց։ Մի փոքր, սիրուն խմբով կրթահամալիրի հյուսիսով անշտապ քայլում ենք դեպի արևելք․․․ Ապրիլի 3-ն էր, մյուս օրը՝ կիրակի, Սուրբ Հարության տոնը Ազգային օրացույցով։ Պայծառ ժամանակ էր՝ ցերեկվա 11-ի, 12-ի արանքում․․․ Թաղամասի բարձրահարկ շենքերի արանքով, բակերով, մուտքերով ենք անցնում․․․ Ոչ ոք չկա։ Դատարկ է և ճաղավանդակի համար երկար ժամանակ կռվի թատերաբեմ դարձած թիվ 76, 93 մանկապարտեզների ողջ տարածքում։ Կրթահամալիրի Հյուսիսգեղարվեստից մինչև ՔոլեջԱրևելյան դպրոց ոչ մեկը չհանդիպեց․․․ Մի պապիկ լիներ թեկուզ, մենակ կամ թոռնիկի հետ․․․ Ո՛չ մի գարնանային մաքրություն, հողայինբարեկարգման աշխատանք աշխույժ, տունկի պատրաստություն․․․ Ընդունենք, որ Զատկի տոնի պատրաստության ազգային հոգսի շաբաթ է, ու դրանով դատողություն չանենք առանց այն էլ խոցելի ազգիս բարոյական վիճակի մասին․․․ 

Երկուշաբթի նույն ժամին, հետո էլ երկուերեք անգամ անցա ոչ միայն նույն ճանապարհով, այլև ընդարձակեցի դիտարկման տարածքը արևմուտքով դեպի Բ-4 թաղամաս, հարավով դեպի Անկախ մայլա․․․ Երկրագործությունը՝ որպես մեր օրը, կքած մեջքը շտկելու ուղիղ ճանապարհ, հայաստանյան հասարակությունն համառորեն բաց է թողնում։ Ինչո՞ւ։ 

Բացի կրթահամալիրի բաց դպրոցբակերի կրթական պարտեզօազիսներից, Հարավարևմտյան զանգվածի՝ մի հսկա բնակելի արվարձանի թաղամասերում, շենքերի շուրջ, բակերումմուտքերի մոտ գարնան բարեկարգման, բնակիչների կողմից հողի մաքրման, կանաչի, խնամքի աշխատանքի հետքերնախաձեռնություններ, բահովպատգարակով բնակիչ չեն երևում․․․ Պիտի մխիթարեինքմխիթարվեինք նաև, ի հիշատակ հերոսի, կորստի, պուրակ, այգի հիմնելով, ծառ տնկելովխնամելով․․․ 

Ի՞նչ եղավ 2018-ի հեղափոխության ալիքը․․․ Պատերազմից ուշքի չե՞նք գալիս․․․ Իբր մինչև պատերազմն ի՞նչ էինք․․․ Զայրույթն իմ մեջ, ինչպես ճնշումը զարկերակային, բարձրանում է, հորիցս ժառանգած հերսոտություն ունեմ, պիտի թափվիպարպվեմ զայրույթից, ու․․․ Խաղողիգինու դպրոցի ղեկավարի ու սովորողների մի խմբի հետ մտնում ենք թաղամասի՝ իմ նկարագրած այս վիճակի բարբարոսության խորհրդանիշ Րաֆֆու 59 և 61 համարի շենքերի՝ չորս կողմը ճաղապատ ավերակի մեջ հոշոտած խաղողի թառմային ենք ուզում մոտենալ․․․ Գուցե լավ չե՞մ տեսել, գուցե հնարավո՞ր է խաղողի թառման փրկել․․․
Ի՞նչ անեմ սրա հետ, քոքից սղոցով կտրել են․․․հուսահատ, գործիքները ձեռքին, խաղողագործ իր սաների հետ արձանագրում է Արտակ Ռշտունին․․․
Բլեյանը՝ էս ամեն ինչի կենտրոնում տնկված, շփոթված․․․ թշնամական անօդաչուների հարվածի թիրախ․․․ Մոտենում են երկու հասակավոր մարդիկ, այդ աղբի, գազանության պապիկնե՞ր։
Մեր երեխաներինն է էս, ի՞նչ եք ուզում անել, Բլեյա՛ն․․․
Թումանյան Հովհաննեսը, ա՛յ, սա էր անվանում թշվառություն․․․ 

Ես քաշվում եմ սրան հարևան իմ դպրոցօազիսը՝ Գեղարվեստ, Քոլեջ, Մայր դպրոց, իմ պաշտոնին այս տարածքների, կրթական պարտեզի, իմ բաժին դարձած Հայաստանի մենթորտիարն եմ ես։ Կիսատսկսած ծով աշխատանք կա։ Իմ տարիքում նորից շեղվելը, որևէ պատճառաբանությամբ, ողբերգական ավարտ կարող է ունենալ․․․ Որպես հեղինակային մանկավարժություն՝ կանաչովխնամքով Հայաստան հայրենիքի ընդարձակում, Բլեյան կրթական ցանցով, Գագարին պրոյեկտով, թե «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով մեկ՝ յուրաքանչյուր հաստատությունումդպրոցում, քոլեջում, կենտրոնում, կարելի՞ է ձևավորել կանաչ պարեկների խմբեր ուսումնական, որպես շրջակա միջավայրի, հանրային տարածքի պահապաններ, հագուստի նշանով, գործիքներով, որ կրակված սրտով արձագանքեն․․․ Արձագանքեք։

#2035

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր ու մաքուր էջից․․․ շարունակում եմ

Հիմա, երբ քաշքշուկն ավարտվեց, ու իմ թոշակային քարտին նստեց պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքով որոշված՝ 1990-1995թթ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի իմ կենսաթոշակը (իմ դեպքում՝ ամսական 165 հազար դրամ.

Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք․․․

Մանկապատանեկան գրական-մշակութային երկշաբաթյա  «Լուսապսակ» հանդեսի խմբագիր Ծովինար Տիրատուրյանը, իմ անզուգական հարսիկ, «Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք» խորագրի խմբագիր` Սվետա Դանիելյանը, առաջարկել են հանդես գալ իմ խոսքով… Ու ես ուզում եմ 

Ճախրանքով ձևականության հաղթահարման մանկավարժության մասին եմ գրում

Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ, Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք… Հենց Տերյան Վահանի հետ կապը կորցնում ենք… — Ի՞նչ է լինում, հայրիկ,- Դավիթն է հարցնում… — Օ՜, վերջին ընկեր