Ամենևին մի՛ երդվեք մեր խոսքը լինի այոն՝ այո ու ոչը՝ ոչ․․․ Ներաշխարհն ու հոգին մաքուր պահելու համար պետք է ազատվել ստից․․․ Սա մի պնդում է, որ պիտի վիճարկեք կամ համաձայնեք Վիգեն Ավետիսի հետ՝ դիտելովլսելով Հանրային ռադիոյի «Հաջողության նոտա» հեղինակային այս հաղորդումը։ Ես առավոտ գիշերով ամբողջը տեսալսեցի՝ շնորհակալությամբ իմ ընկերոջը։ 

Դավիթ Բլեյանն ուղղամիտ է, ու չնայած մեզանից թաքնվում է իր մեդիաաշխարհում ու ընկերների հետ է գաղտնիք կիսում, ուղղախոս է, հավես պարգևող։ Իսկ ինձ մնում է գաղտնիք չունենալ ոչ միայն իմ երեխաներից, իմ ժառանգ Դավիթից,  ձեզանից, Պարույր Սևակի տողով, իմ կնոջից անգամ։ Պատրաստ եմ, հատկապես էս չվերջացողմուտացիայի ենթարկվող ամենահաս քովիդի շրջանում․․․ Այսօր կաս, վաղըՎիգեն Ավետիսն ասում է, որ չգիտի, ու կարևոր էլ չէ գիտի միայն Դավիթ Բլեյանը ու լուրջ ամեն անգամ ասում է՝ չես հավատում, հարցրու, կիմանաս․․․ Դավիթը հիմա, երբ կորոնան նաև մեր տուն է մտել, իր ամենասիրելիին՝ մայրիկին խոցել, մեկ է, էս կորոնան՝ իր աշխարհ խառնած աժիոտաժով, այս մեկուսացմանինքնամեկուսացման ողջ արարողակարգը սուտ է համարում․․․ Դիմակ հետևողական չի դնում, համաձայնել է տանը մնալ՝ միայն մայրիկի կողքին լինելու համար․․․ Մեկ էլ կբռնի ու մայրիկին կփաթաթվի. մոր ու տղուն այս քովիդը չի բաժանի․․․ Առանց քույրիկ Աստղիկի էս տունը տուն չէ՝ հաճախ խոստովանում է, բայց Աստղիկն ազատել է մայրիկի տաքուկփափուկ գիրկը Դավթի համար․․․ Չեմ կարծում, թե Դավիթը մոր կաթի անմահական համը մոռացել է։ Ոչ մի կանոնի չի ենթարկվում․․․ Դավիթի համար լուծումը Արատեսի ճամբարային շրջանն է։

Իսկ Աստղիկի մեկուսացումն ապահովեցին ամենափրկիչ մորաքույր Ռուզանը, Վահրամ Մարտիրոսյանի՝ կորոնա տեսած սիրելիհոգատար ընտանիքը․․․ Համ էլ երրորդ օրն է՝ մայրիկին, իր ծիծիկի կաթով, երազում է տեսնում․․․ Իր շշով՝ կովիկի կաթով Նորագավիթի, Պոչատ աղվեսի հեքիաթով է ապրում, մինչև Հազարան հավքը կմտնի նաև Արևմտյան դպրոցպարտեզ, իր ԱրևիկԱննաՍեդայի ստեղծած մաքրամաքուր աշխարհը․․․ Իսկ մինչ այդ հա՛մ մայրիկի կաթից կկտրվի, հա՛մ էլ պամպերսից․․․ 

Պայմանավորվել ենք երեկվա առցանց հավաքի մասնակիցներով օրվա վերջում․․․ Չգիտեմ, եթե անգամ օգտակար էր մեր զրույցը՝ ապրիլի 12-ին, Գագարին պրոյեկտի մասնակիցների՝ Բլեյան դպրոցում հավաքին ընդառաջ, ու ահա այս հղումով մատչելի լինի յուրաքանչյուրին, ո՞վ կլսի սեբաստացի մանկավարժական աշխատողներիցսովորողներից, սեբաստացի կրթական համայնքից։ Բայց մեր պայմանավորվածությունը՝ ուրբաթշաբաթկիրակի, կարգով, լիարժեք աշխատելու, հնարավոր պատշաճ ներկայանալու վերջնական տեսքի եկած ծրագրով, ոչ միայն պիտի հարգվի, այլև մեր ընտրյալ տնօրեն Սուսան Մարկոսյանն իր աշխատակազմով պետք է ապահովի․․․ Աշխատանք է պահանջում՝ կասեր լոռեցի Արթուր Շահանազարյանի՝ ՎահագնիՇահալի գյուղի հերոսը․․․ 

Երեկ կեսօրի մեր քայլքը Սուրբ Երրորդություն եկեղեցով, ՀյուսիսԳեղարվեստով, Սարալանջով մինչև Մայր դպրոց և՛ հետաքրքիր էր սիրելի մարդկանց մի խմբի համար, և՛ օգտակար․․․ Կրթահամալիրը շարունակ աճումփոխվումուրիշ է դառնում և՛ մարդկանցով, և՛ գործերով, և՛ միջավայրով, ու ստից ազատ մեր ընկերակցությունը հեղինակային մանկավարժության համար այս վճռական շրջանում կապահովի ստեղծագործական հավաքանու դինամիկ գործունեությունը Բլեյան ցանցով, Գագարին պրոյեկտով, անընդհատբացհասանելի յուրաքանչյուրին մեր գործունեությամբ․․․ 

Սուրբ Հարության՝ անցած, զատկական՝ չանցած, կրկնազատիկի այս օրերին, երբ մեծացել է կենդանիինքնաբուխ շփումը մեր՝ ծնող դարձած շրջանավարտների հետ նաև, իսկ դպրոցպարտեզների ընդունելության հոսքով՝ նաև նորանոր ծնողների, ընտանիքների հետ, ամենահակաբացիլը, հակաքովիդը ստից ազատված խանդավառությունն է մեր ստեղծած աշխարհով, զարմանքը, երախտագիտությունը․․․ Փոփոխությունների համակարգված թափն ու հետևողականությունը մարդկանց հիացնում է։ Գալիս են՝ պարզապես քայլելուհիշելուփոխանցելու․․․ Այդպիսի պահանջից է ծնվել նաև «Դար» հիմնադրամի Գագարին պրոյեկտի ապրիլի 12-ի ստեղծագործական հավաքը․․․ Համայնքային զարգացման հեռանկարայինբացառիկ ծրագիրը կարևորել է մեր հանրայինհեղինակային մանկավարժությամբ ստեղծած կրթական համայնքը։ Լավ է, որ միջազգային կապերով, փորձով հիմնադրամը ոչ պակաս կարևորում է հայաստանյան փորձը, հենվում դրա վրա։ 

#2037 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամռան ծով գործի և այն մասին, թե ինչու Երևանում ծովը չի շատանում…

Կրթական միջավայր ուսումնական տարածքը, որին Գեղարվեստ եմ անվանում, Րաֆֆու 69/1 հասցեում է (Հարավարևմտյան զանգված, Բ-1 թաղամաս, շատ մոտ կրթահամալիրի Մեդիակենտրոնին)՝ տիպային 14 խմբանի նախկին մանկապարտեզի շենք՝ իր 6970 քառակուսի մետր

Էս Հայաստանը գնալով ավելի հետաքրքիր է դառնում, մի տեսակ շատ է փոխվել․․․

Շաբաթ-կիրակիով արջաքուն էի մտել, հաղթահարեցի կարծես, լավ էր՝ հասցրեցի Դավթի ու Արմինեի հետ մեր հայրենագետ-աշխարհագետ Կիմա Ստեփանյանի նախաձեռնած Արագածոտնով կիրակնօրա քայլքին մասնակցելու։ Հինգ րոպե էլ ուշացա. լավ է, որ տիար

Ես ամեն ինչ չէ, որ ասում եմ, բայց ես նկարում եմ ամեն ինչ…

Պիկասո՞ն… չէ, ամեն օր հանրահայտ դարձող մեր ութերորդցի Նանոր Հովհաննիսյանն է ասել, ես նրա բլոգում եմ կարդացել-կարդում-կկարդամ… Պիկասոյին ու այս շարքում մյուսներին էլ ես ո՞նց կհանդիպեմ-չեմ հանդիպի, եթե ոչ Նանորի ու