Անկողնում շուռումուռն էլ ավարտվեց, բաց աչքերով տեսնելն էլ. պարզ է՝ գիշերվա չորսի-հինգի արանքում է ժամը, ու իմ պատմել-գրելը գալիս է՝ ինչպես հանկարծ իրիկունը գուաշով Դավիթ Բլեյանի նկարելը… Երկինք պատկերեց մեր սիրահարը… Արմինեն տունդարձի ճանապարհին, երբ Դավիթը տարված էր իր մի տուփ նոր ռետինե դինոզավրերի հետ անվտանգ խաղով, պատմում է Դավթի ու հայտնի գեղեցկուհի, այս դեպքում՝ Անուլիկի անբաժան օրվա մասին… Դավիթը, իհարկե, միանում է մեր խոսակցությանը հաճույքով. սիրահարը, ինչպես հիմարը, կարող է խուլ լինել, կարող է կույր լինել, բայց ոչ համր: Անուլիկի դեպքն ուրիշ է, ես նրա մասին պատմել եմ առանց Դավթի. երբ նա Գեղարվեստի նախակրթարանում էր, միշտ իմ օրվա սուբյեկտիվում էր չնաշխարհիկը: Դավիթն էլ՝ ո՛չ կույր, ո՛չ խուլ… Նկարելը երկչափում քիչ է մեր հերոսների հարաբերությունների համար. Դավիթը եռաչափ տիրույթում է՝ իր street-art-ի լուծումներով…
— Ի՞նչ էի ասում, պա՛պ, ասա, ուզում եմ հիշել՝ չեմ կարողանում…
— Նարինջը կեր, հիշողությունդ տեղը կգա…
Ուտում է…
— Պա՛պ, չեկավ,- նեղսրտում է,- առ դո՛ւ կեր, կարող է քո՛նը գա…
Նարնջի շերտեր է մտցնում բերանս…

Տեխնոլոգիական ստուգատես տանը։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Կարինե Խառատյանը՝ Դավթի դաստիարակը, իհարկե, շա՜տ բաների-գաղտնիքների է տիրապետում, և ոչ միայն Դավթի, այլև մեր ընտանեկան կյանքի… Հետևե՛ք իմ օրագրին, առաջինն ինձանից կիմանաք…
Հոգևոր-քրիստոնեական կրթության մեր հեղինակային, տարիների փորձը հանրապետությունով մեկ փոխանցելու հանձնառություն ունենք և՛ ներքին (ձրի առել ենք, ձրի էլ տալիս ենք), և՛ արտաքին՝ ԿԳ նախարարության պատվերով: Մեր աշխատանքային այցն Արմինե Թոփչյանի՝ «Սեբաստացիներ» երգչախմբի ավագի և ուսումնական կենտրոնի ղեկավար, մանկավարժական լաբորատորիան ներկայացնող Մարիետ Սիմոնյանի պատրաստած ներկայացումը (Սուսան Մարկոսյանն ամենուր է) տարավ մեզ Էջմիածին՝ Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոն: Զգացված ենք մեր-իմ լավ բարեկամ Վարդան սրբազանի՝ կենտրոնի ղեկավարի ընդունելությունից… Ոգևորիչ է, որ սրբազան հայրն այդքան լավ գիտի կրթահամալիրն ու այդչափ արժևորում է մեր գործունեությունը: Արմինե Թոփչյանի ֆոտոպատումը խոսուն է: Սրբազանին շատ հետաքրքրեց Սուսան Մարկոսյանի կազմած այս բառարանը: Օգտակար կարող է լինել և օրագրի ընթերցողի համար: Հոգևոր կրթությունն ու քրիստոնեականը, եթե հոմանիշներ չեն ընկալվում, ապա գծիկով ամբողջացնում են հանրակրթության մեջ մեր մոտեցումը… Համեցե՛ք, դիտե՛ք Արմինե Թոփչյանի ու Մարիետ Սիմոնյանի ներկայացրած տեսագիրը (պրեզենտացիա): Իմ առաջարկով մեդիագրադարանն այսուհետ կունենա և տեսագրերի բաժին:

Մեր Էջմիածինն է՝ բացառիկ կարևորությամբ հայոց կյանքում, և անսպառ հնարավորությունների քաղաք… Լավ է, որ Սուրբ Աթոռն Էռնեկյանի վարժարան ունի՝ մեր նոր գործընկերը:

 Իմ բակը:
Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:

Գարնանային արձակուրդների չորս օրը կդառնա՞ մեր հեծանվային-արշավական: Տեսնե՜նք, Սամսոն Բուլղադարյան և ընկերներ: Իսկ մենք երգչախմբով պատրաստվում ենք հայրենագիտական-երաժշտական թափառումի Էջմիածնում:

Գեղարվեստի դպրոցի ղեկավարի պաշտոնում մեր Քնարիկ Ներսիսյանը եռանդուն ներկայացնում է նոր ուսումնական նախագծեր. դրանք իրականացնողներին ասենք բարի աշխատանքային նորամո՞ւտ… Քրիստինե Սահակյանցի առողջագիտական առաջարկները կհասնե՞ն սովորողին-ուսուցչին, նրանց միջոցով կմտնե՞ն ընտանիքներ, կամրանա՞ն կենցաղում…

Նինա Հովհաննիսյանը եկավ փոխարինելու օրերս հայոց տղա պարգևած լոգոպեդ-հատուկ մանկավարժ Աննա Օհանյանին… Աննան իր տարիների փորձով մեզ մենակ չի թողնի՝ մայրիկի անհատական փորձառությունն անգնահատելի է հատուկ մանկավարժությամբ զբաղվողի համար. ես Մարիա Մոնտեսորիից գիտեմ, որ հատուկ մանկավարժությունն է, որ զարգացնում է մանկավարժությունը, որ, իմ համոզմամբ, միշտ էլ հատուկ է:

Տեխնոլոգիայի ուսուցչի դերում մեր Արմինե Բաղդասարյանն օգնեց Քնարիկ Ներսիսյանին, որ քանդակի ընդարձակ արհեստանոց տեղափոխվի նաև թատրոնը…

 Բրուտանոցում:
Լուսանկարները՝ Վարդան Խաչատրյանի:

Իոսիֆ Բրոդսկու «Ասիական մաքսիմներից», որ գրող-մտածողի 1970 թվականի նոթատետրից է, իմ գրի համար առանձնացրի այս մեկը. «Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ առասպել է: Ինչպես Գիլգամեշը կամ Իլիականը: Սակայն՝ արդեն ժամանակակից առասպել: Նախորդ առասպելների բովանդակությունը Բարու ու Չարի պայքարն էր: Չարն ապրիորի է: Չարի դեմ պայքարողն ինքնաբերաբար վերածվում է բարու կրողի: Բայց երկրորդ համաշխարհային պատերազմը երկու Նեռի պայքար էր»: Վերցրել եմ «Գրական թերթից»՝ Լեոնիդ Զիլֆուղարյանի թարգմանությամբ: Որ ԽՍՀՄ-ն ու նացիստական Գերմանիան մի-մի նեռ էին՝ հաստատ: Հաստատ է նաև, որ այսօր սիրիական պատերազմում որևէ ձևով մասնակիցները փորձում են, որպես իբր չարը կրողի դեմ պայքարողներ, ինքնաբերաբար վերածվել բարու կրողների. նրանց խղճուկ-հիմար պրոպագանդան է, որ զզվանք-հակակրանք է առաջացնում… հումանիտար աղետի տեսարանների ֆոնին… երբ տասնյակ հազարավոր մարդիկ, հղի կին ու երեխա նաև, խմբված են Թուրքիայի, Հունաստանի թե Մակեդոնիայի՝ դեպի Եվրոպայի՝ փրկությա՞ն դուռ տանող ճանապարհներին… Իսկ այս Եվրոպան անելանելի մի վիճակում է՝ պատին դեմ տվածի պես:

Կինո-ֆոտո ստուդիայի լուսավորման նոր սարքերը:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Մարինե Մկրտչյան
# 602

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկուսը՝ մեկում. ստեղծական անդուլ աշխատանքի և «յոլա»-ի դիլեմայի առաջ

Երեկվա իմ գրում ես ասացի ՝ օդ, ջուր, կանաչ ու մեկ էլ՝ անընդհատ ստեղծական աշխատանք, և հուլիս-օգոստոսը Երևանում կդառնա այնպիսին, ինչպիսին կրթահամալիրի Բանգլադեշի Գայանե Սարգսյանի ճամբարում է, ինչպիսին իմ առօրյայում է՝

Մաքրվող ավերակների տոնական արձագանքը. լսո՞ւմ եք…

Պիտի դառնաս անանուն այցելո՞ւ, որ Նորոյի, Վիկայի, Դավթի, Գոհարի, … Նունե Մովսիսյանի պես հայտնի բլոգերները քեզ կարդան… Է՜, դարձե՛ք, որ …. անուն ձեռք բերեք: «Հա, ամեն ինչ փլվեց և ասես

Ոտքով, հեծանվով թե ձիով, օդում թե ծովում՝ գլխավորը նպատակից չշեղվելն է

Ինքնավստահությունը, որով հանդես եկավ Ավագ-դպրոց վարժարանի ղեկավարումը ծափերով ստանձնած Մարթա Ասատրյանը «ԱՐ» TV-ի «Ճանապարհ» հեռուստանախագծում, լավ նշան է: Ես որոշում ընդունելիս չեմ կասկածում. ի՞նչ է նշանակում անհամոզիչ-չմտածված որոշում, անվստահ ղեկավարում,