Շաքարը, ճնշումը, ջերմաստիճանը, սատուրացիան այս օրերին ձեզ ծանոթ հովվերգության մեջ՝ որպես էսկարդ… 

Ոչ մի անհանգստացնող բան, պրոցեդուրաները՝ իրենց ընթացքով: 

Կարևոր է, որ տիար Գևորգն ամբողջ օրն անցկացրեց առանց թթվածնի բալոնի։
Իմ սատուրացիան 96-97, Գևորգինը՝ 94-95 առանց թթվածնի ապարատի ու արտաքինից նկատելի դրական փոփոխությամբ։ Վաղը—մյուս օրը հետազոտությունների վճռական շրջան է։ Այս չափումներին ավելացրեք իսկական էսկարդ, որը խմում ենք քնելուց առաջ, որովհետև ուզում ենք պատրատ վիճակի լինենք մեր բուժանձնակազմի նման։ 

Շուշանն իր խոստումը կատարեց. ընկերներով հավաքվել էին Աշոտ—Լուսինեի Վիեննայի բնակարանում, որը գեղատեսիլ վայրում է՝ Դանուբ գետի ափին, և Շուշանը հայրիկին, էլի որպես արդեն վիեննական էսկարդ, ուղարկեց Դանուբի զովաբեր շունչը։ Մնում է մյուս խոստումը. վաղը Շուշանը պարապմունքի է և խոստացել է տիար Գևորգին և ինձ պարուրել իր նոր հոգևոր երաժշտությամբ։ Այսպես բոլորս պատրաստվում ենք վաղը—մյուս օրվա իրադարձություններին։ 

Բարի, խաղաղ գիշեր բոլորիս։ 

#2042

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գրի նման անընդհատ, Ստեփանի պարի նման զորեղ

Երգեր երգեցէք հինէն ու նորէն — Տօն է այս գիշեր — Գոյատեւելու տօնն է այս գիշեր Զահրատ Գևորգ Հակոբյանի, Լիանայի՝ իրենց մաթեմատիկոս գործընկերների և սովորողների բարեխիղճ հետևողանկանությունն ինձ հիացնում է.

Ձյունը գա, ոտքի տակ սառույց չդառնա՞…

Աստղիկի հետ տուն գնալիս ճանապարհին ստուգում եմ կրթահամալիրի ուսումնական ագարակի ներկայությունը, Սյունիք մեր ամանօրյա ճամփորդությունից Վարդանենց և Անժելենց գյուղական տնտեսությունից մնացածը… Մի տեսե՜ք, մեքենայի ապակիների մեջ փակված, շուրջ բոլորը՝ ձյուն, Աստղիկն ի՜նչ թատրոն է

Որքան մոտ ու կպած, այնքան այդ անդունդը-չիմացումը-թյուրիմացումը՝ մեծ-անհաղթահարելի՞…

Դեռ որքա՜ն կա մինչև Շուշան Բլեյանին հանդիպելը… Մեր արանքում մի ամբողջ Երուսաղեմ կա, իսկ ես այսօր երեկվանից շատ ավելի կարոտել եմ։ Այս «վայբրը» միայն բորբոքեց աղջկաս կարոտը. միայն տեսնեի՜ք Շուշոյին…