Տիարի գիրը… ընթերցարան, Հյուսիսի ռադիո-«Հյուիսիափայլ», Քրիստինե Շահբազյան ու ընկերներ, դուք ասացիք, շարունակում եմ՝ վերնագիր ունենալով 1508-ի համար, մուտք առանց ելքի… Սիրո-համերաշխության բովանդակությամբ լեցուն, մեթոդով՝ մոբիլ ու ստեղծական… Փախուստ չկա, երկու օրվա ճամփա չի մեր կյանքը, խաղաղ-ուրախ անցնում ենք…
Ավետ Տերտերյանի «Մուտք»-ով սկսեցի իմ օրը՝ չորեքշաբթին, գործ եմ ասել, շատ էլ սազական, շնորհակալ եմ, երկար ընդմիջումից հետո կրկին լսեցի։ Իբր քիչ էր մութ ու լուսը խառնված, հիմա էլ Աստղիկն իր ողջ գիշեր հերթագայող ճիչով-ծամելով-քրքրելով…
Աշնան տաք օրվա դիմապատում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Այս չորեքշաբթին շաբաթվա-ամսվա-տարվա սկզբի, թե արձակուրդից վերադարձի ազդեցություն ունի. երեկ, որքան էլ աշխատանքային, կիրակիի-հանգստյան օրվա բովանդակություն ունեցավ… Արատեսում… Վիգեն Ավետիսի ու ընկերների ընկալումն էր, արի ու տես-ի բացահայտումով շատ բան տեսածի անծանոթ աշխարհի…
— Ես Արատեսում կապրեմ, կաշխատեմ… ինչ կարող եմ անել, կանեմ,- արվեստագետի խորությամբ-շիտակությամբ իր ուխտը Արատեսում, վանքում կապեց Վիգեն քանդակագործը-արվեստագետը, որի կողքին հեշտ էր ու օգտակար լռելը, լսելը, տեսնելը… Ես նոր ընկեր ունեցա՝ թարմ-հետաքրքիր…
Առանց հեծանվի այսպիսի օրը չի շարունակվի. ես ծանրացել եմ, քաշ հավաքել, որ միայն հեծանվով կարող եմ թողնել-մաշել… Դավիթ Բլեյանը թող ինքնուրույն տանից դուրս գա, հասնի կայանատեղի կրթահամալիրի երթուղայինի… Ինքնուրույն, ինչպես իր ողջ ուսումնական օրն է ապրում, վերադարձով… Ծննդյան վկայականով Աստղիկի եղբայրը…
— Ինչ անուն էլ դնեք, չի ստացվի, կջնջեմ, իմ ձեռքով կգրեմ Աստղիկ,- վերջին անգամ սպառնաց եղբայրը… Սոցքարտով էլ է Աստղիկ… Մանկական պոլիկլինիկայի թղթերով, հաշվառմամբ… Այցելել են բժիշկները, սիրել-գովել-գոհացել… Պատվաստումների գրքույկ էլ ունի մեր գիշատիչը…
Իմացա՞ք, որ Արևելյան դպրոց-պարտեզի սիրելի Վարդանին ու մայրիկ Թամարին հանդիպեցի իրենց տան մոտ, մետրոյի «Բաղրամյան» կայարանում, իրար աչքերի մեջ նայեցինք, գրկախառնվեցինք… Անգամ նեղանալ չի կարելի, եթե մեր Վարդանի լիազորն է, մեր մանկավարժության պատվիրատուն: Հասկանալ, իհարկե, միշտ հարգանքով-շնորհակալությամբ. բծախնդրությունը մեր գործընկերն է այս փուլում… Մեր մանկավարժությունը զարգանում, փորձառությամբ հասունանում է ամեն կոնկրետ միջադեպով…
Դետալներ: Լուսանկարները՝ Արևմտյան դպրոցի սովորող Անահիտ Թովմասյանի:
Կարող եմ, չէ՞, այսպես, որպես ընթերցարան, իմաստային կտորներով շարունակել իմ գիրը-պատումը… Սմբատ Պետրոսյանը կարող է բաց թողնել այսպես, հա, բազմազբաղ, Ձմեռ պապի մրցանակի համար Արատեսի դպրական կենտրոնի հայտը… Ափսոս է, Սմբա՛տ, դեկտեմբերի օրացույցով նախատեսված շաբաթ օրվա մանկավարժական հավաքը, ձմեռային շրջանի Արատեսի մեկնարկը պիտի կայանա: Արդեն պիտի տեղադրվեն վառարանները դպրական կենտրոնի N1, 2, 3 ննջարաններում, ակումբ-խոհանոցում… Վիգեն Ավետիսը 2019-ի հունվարի 5-6-ի Սուրբ Ծննդյան նախագիծն էր ներկայացնում Արատեսի գեղարվեստի քարանձավում… Վարպետ Պետոն ու Վահրամը Մարտիրոսյան երեկ ակումբ-խոհանոցի կահ-կարասին տեղափոխեցին-տեղադրեցին:
Մեծամորի թանգարանի տնօրեն, մեր գործընկեր ազգագրագետ Արտավազդ Զաքյանը, շնորհակալ եմ, փոխանցում է մշակութային հուշարձանների վերականգնման-խնամքի եվրոպական փորձը՝ կիրառելի Արատեսի վանքային համալիրի համար… Երեսուն հազարի չափ Հայաստանով մեկ ամենատարբեր հուշարձաններ ունենք. արևի, անձրևի, ձյան, քամուն տրված ոտքի տակ մաշվում են-գնում… Վերականգնման-խնամքի այլ կազմակերպում է պետք: Կոնկրետ հուշարձանի հոգատարի հիմնադրամի ստեղծում, աջակիցների ու աջակցությունների հավաքագրում-համախմբում բոլոր մակարդակներում՝ Եղեգիսի համայնքային, Վայոց ձորի մարզային, հանրապետության, միջազգային…
Տեսնեիք՝ ոնց էին ոգևորվել գործի այսպիսի շարունակությամբ Վիգեն Ավետիսը, ծանր, փորձառու կառավարիչ Հովիկը, միջազգային փորձով գինեգործ Գրիգորը… Վիգենը նոր (Վիգեն Թադևոսյան հայտնի նկարիչ, արատեսաբնակի ողջ գործունեությունը-ժառանգությունն անցավ մտքովս) սկսում է ներգրավել Ֆլորենցիայի հայտնի արվեստագետներին, իր բոլոր կապերը… Գինեգործը պնդում է մինչև նոր տարի թողարկել «Արատես» գինու առաջին խմբաքանակը… Հովիկը ոգևորված էր Արատեսի պանդոկ-խոհանոցի շուտափույթ գործարկմամբ… Քանի՞ սովորող-ուսուցիչ-մասնագետ կապվեց Արատեսին միայն 2018-ին… Ինչպիսի՞ շնորհավորական բացիկ-նոր տարվա նվեր-առաջարկ կարող է լինել Արատեսի հիմնադրամի նախագծի ուղերձը… Ավելացնենք սրան ԱԺ արտահերթի քարոզարշավի լիցքը… Է՜խ, Սմբա՛տ, էս տարիքում-դիրքում Տիարի, մրցանակդ խլե՞մ…
Հյուսիսային դպրոցի հինգ տարեկանները Բուսաբանական այգում:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:
Գրական ակումբը գեղարվեստի մառանում էն կորուստն էր իմ, որ երեկ ինձանից ախ-եր տարավ. կուզեի այդ միջավայրում ընթերցողական լինել, որ նաև մի գովք էր-ձոն խաղողի, գինու և գեղեցիկ դպրության… Վիլյամ Սարոյանի հետ ես գինու-քեֆի սեղանի շուրջ նստել եմ…
Լիազորված եմ իմ գրում կրթահամալիրի քանդակագործություն դպրոց-արվեստանոցի աշխատանքային պլան-ծրագիրը ներկայացնել այս հղումով: Հեղինակը առաջարկի, քանդակագործության մագիստրոս Վիգեն Ավետիսյանը ժամանակին թողել է Երևանը և բնակություն հաստատել Աշտարակում… Այստեղ է և իր արվեստանոցը: Երկուսս էլ ուրախացանք մտքից, որ Նոր տարին այդպիսի անցում կարող է լինել և տիարի համար… Փնտրվում է հարմար կացարան…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1508