– Երգի՜, պապա՜․․․
Աստղիկի առավոտն է․․․ Դավիթն էլ է այդպիսին։ Շուշան-Լիլիթ-Տաթևի երգը հորից է, երաժշտությունը՝ հորից․․․ Հորժամ, առավոտ լուսո, հոր աղջիկներն ու ժառանգը՝ բոլորիս Դավիթ Բլեյանը․․․ 

Երեկվա օրը Արսեն Աղաջանյանի պահած խորհուրդն ուներ իր մեջ։ Արսենը՝ անմիջական, ծովի պես զուլալ, ուզեց, որ սեբաստացի մայր դպրոցում իմ աշխատանքային օրը սկսվի որպես մարզական-ֆուտբոլային՝ հայտնի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի ու ընկերների այցով․․․ Կարևոր է, որ Ջևանի պես մարդը (ես միշտ կշփոթեմ Ջիվանի փողոցի հասցեն ու ֆուտբոլային մագնատի անունները, ինքը մեծահոգի է՝ կժպտա․․․) իր երիտասարդ, հմայիչ ուղեկցողների մեծ խմբի հետ սեբաստացի գինու բաժակ է բարձրացնում, հաճելիորեն զարմացած է.
– Ես այսքա՜ն լավ ինձ Հայաստանում չեմ զգացել։
Նա երեկ հայտնեց չտեսնված-չլսված նոր ֆուտբոլի դաշտ կառուցելու մասին․․․ Այսուհետ երկու մագնատ՝ ֆուտբոլի և մանկավարժության, Արսեն Աղաջանյանի քավորությամբ, միասին ենք անցնելու մեր ճանապարհը․․․

Իսկ Սիենայի կանաչ թավուտում Հյուսիսի սեբաստացիները կանաչ ծառից, Սարոյանը կասեր, ապրիլի ցոգոլ էին քաղում, որպես հուլիսիսներ․․․ Էս էն ծիրանն է, որ ցոգոլ ժամանակ՝ հիմա պիտի ուտվի, մատղաշ-ջրալի․․․ Կերանք։
Համարձակություն հավաքեց ու մոտեցավ մեզ Ծովինար Բաբայանը՝ փխրուն-նրբագեղ, շիկահեր մի երիտասարդ մայրիկ, 2,5 տարեկան շփոթված Դանիելին գրկած, ծոցում էլ՝ իր նոր աղջնակը․․․
– Պարտեզի համար եմ մոտեցել, տիա՛ր, պիտի ընդունեք․․․ Ճար չունեմ․․․
Դու բոլոր ճարերը գիտես, Ծովինա՛ր, դու փաստն ես մեր նոր օրերի․․․․ Եվ Դանիելն ու իր քույրիկը իրենց պարտեզում են, Սեբաստացի աշխարհում․․․ 

Մազերից քովիդի պիտի ազատվել, հիմա, առավոտ շուտ․․․ Անփոխարինելի վարպետ Իսրայելն ու ես կարոտել ենք իրար։ Լավ է, որ մեր աշխարհում այսպիսի անկյուններ կան սարոյանական։ 

Աշխատանքային երկրորդ օրը իր խորհուրդն ունի, որ պատրաստել է ճանաչված սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն իր մասնագետ ընկերների հետ․․․ Նոր սննդակարգով սեբաստացի աշխարհ․․․ 

Այսօրվա չափումները․ 

Քաշը՝ 93 կգ
Մարմնի ջերմաստիճանը՝ 36.0
Զարկերակային ճնշումը՝ 120/80։ 

Երեկ ես օրվա կեսին մեռա՝ քնեցի, հառնեցի… Փրկեցի, փրկվեցի… 

Նոր սննդակարգով իմ օրը՝ թարմ-պայծառ մայիս՝ ստեղծագործական սեբաստացիական հավաքով․․․ 

#2048

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կենսախինդ, առույգ պատանին՝ որպես նվեր հանրապետությանը

Ես ավելի ու ավելի վստահ եմ ինձ զգում հեծանվի վրա, ավելի լավ գիտեմ տուն-դպրոց-տուն ու կրթահամալիրի դպրոցների ճանապարհները։ Պետք է այնքա՜ն լավ իմանաս ճանապարհին հեծանվորդին հանդիպող վտանգները, օրինակ՝ ջրափոսերը, մայթերի

Նոր համակեցության Սիսիան․․․

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն պետության՝ ներքին-բաց սահմաններով, ԽՍՀՄ միասնական օրենքներով համակեցության շրջանում, ՀԽՍՀ Կապանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի շրջաններում բնական համակեցությունը բերել էր հայերով-ադրբեջանցիներով բնակավայրերի, բնակավայրերի՝ հայկական, ադրբեջանական թաղամասերի առաջացմանը․․․

Ինքնաբավ գործենք, ու փաստ է դառնում մեր ստեղծած աշխարհը…

Մելինե Մարտիրոսյանի Ջրվեժյան սպասված ֆոտոպատումին միացավ չսպասված, բայց նույնքան տպավորիչ ծաղկաձորյան բնապատկերը Արևելյան դպրոցի Հայկ Արշակյանի ու… գնդապետ Ալիկ Մինասյանի խոստումը՝ ապահովել անվտանգ-լիարժեք սպասարկում Անի Սարգսյանի ու լուսանկարիչ սաների «Ձմեռային