Ես հայաստանահպատակ եմ, որքան ինձ հիշում եմ.  ծնվել, ապրում եմ Երևանում, անընդհատ։ Իմ վեցերորդ, յոթերորդ երեխայի մասին չեմ մոռանում։

Իմ հանրային գործունեությամբ՝ Երևանի պետական համալսարանի ուսանողական շրջանում, 1972-1977թթ, համալսարանական աշխատանքային գործունեության, 1979-1985թթ․ մանկավարժական աշխատանքի՝ որպես հայագիտական հանրակրթական նախաձեռնության հեղինակ Երևանի ֆիզիկական կենտրոնում, 1985թ.-ից ցայսօր, Հայաստանի հեղինակային մանկավարժության կենտրոն դարձած Բանգլադեշում՝ հայտնի Բլեյան դպրոցով, 1989թ. սկիզբ առած իմ քաղաքական գործունեությամբ, հայտնի Նոր ուղով, իմ քաղաքացիական-մանկավարժական նախաձեռնություններով բոլոր՝ Հայաստանաստեղծ․․․ 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն իմ հասուն կյանքի ամենաարժեքավոր փաստն է։

Թուրքիան՝ սուլթանական, Աթաթուրթի, թե Դեմիրել-Էրդողանի, Ռուսաստանը՝ ցարական, ստալինյան-բրեժնևյան, թե Ելցին-Պուտինի, իմ կյանքի, իմ Հայաստանի կյանքի մի-մի փաստեր են, իրողություններ, որոնց հետ ես պիտի հաշտ  ապրեմ, որպես իմ կողմից անշրջելի․․․ Թումանյան Հովհաննեսը սրա մասին ասում էր՝ Աստծու անեծքը բոլոր հզորների վրա․․․

Մենք շարունակում ենք գնալ առջևից։ Ապրիլը մեր վճռականության հաստատման ամիսն է՝ նոր կառուցումի, նոր նախաձեռնության, կանաչումի… Դուք դա ամեն օր կտեսնեք Բլեյան դպրոցում, Բլեյան բաց ցանցում, Գագարին նախագծով մեր հավաքին ապրիլի 12-ին։ Համեցեք։

Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աշխատանքային այց Արատես

Հունիսի 18-ին Արատես այցելությունը ներկայացնում է Ալիս Գևորգյանը։

Let’s Get off the Ground; Let’s give New Impetus and Lightness to our Actions, our Movement

Ashot Bleyan I am thankful to my elder brother. As far as I remember I always had a bicycle in our yard in Yerevan. I spent my childhood on bicycles…

All the days of mine, old and gone, are coming back home again

Now I recollect all the days of mine, old and gone, The illuminated and winged days o mine, old and gone. It was in the 1990s when we founded the