Հաղթական կամարով կրկին անցա օրեր առաջ, երբ ուսումնասիրում էի Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների անցումով-կամրջով-մուտքերով արված կանաչ ձևավորումները՝ լանջերի, բլրակների, պուրակների, ծաղկանոցների տեսքով… Դեպի գերեզմանոց՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, Արցախի ազատամարտում զոհվածների, առանձին մասնակիցների թաղման ճանապարհն անցնում է Հաղթանակի կամարով: Թողնենք «Մեր թաղը» նախագծի հետազոտողներին՝ կամարի ստեղծման հետ կապվածը, էթնոհոգեբաններին-հատուկ մասնագետներին՝ ինչու էր պետք այնպես անել, որ հայոց հաղթանակի հավերժացման կամարը գերեզմանոց տաներ… Այդ դեպքում գուցե պիտի Կոմիտասի անվան այգու պանթեոնո՞ւմ կառուցվեր, թե՞ ամեն գերեզմանոց պիտի իր հաղթական կամարն ունենա։ Ես մի հաղթական կամար եմ տեսել՝  հայտնի, Փարիզում, ինքնուրույն, կյանքի, ոգու, մասսայական տոնախմբությունների, ցնծությունների հաղթանակի կամարը՝ իր Շառլ դը Գոլի հրապարակով։ Ի՞նչ ենք խաչել մեր կամարով՝ կյանքի ու մահվան բարձունքնե՞ր…

Պարզվեց, որ «Հաղթանակի կամարը Եռաբլուր է տանում» վերնագրով հոդված ես գրել եմ 2006թ-ին՝ «Ժամանակ»-ի պատվերով, ու առիթ էր տասը տարի անց անդրադառնալու ինքս ինձ, առերեսվելու, տասը տարի անց՝ կամար կապելով տարիների իմ մտածումների միջև… Հաճախ չի լինում, որ ես հավանում եմ իմ գրածը, ավելին, դժվար եմ կարդում, մոռանում եմ, օտարում եմ… Երևի այսպես տեղ-ժամանակ-պատվեր եմ առաջացնում ստեղծումի համար: Առիթ էր՝ կարդացի ու խորհրդածում եմ:

Հաղթանակն առջեւում է՝ որպես երկու ժողովուրդների հաշտություն եւ ստեղծագործ աշխատանքի վերականգնում:

Ես եղել եմ այս համոզման ու մնում եմ. սրանով է իմ ուղին միշտ նոր: Իսկ հոդվածի որոնման-ընթերցման բուն պատճառը Պոլ Վալերիի խաղաղության ու պատերազմի հասկացությունն էր, ու դրա բովանդակությունն օրագիր բերելը: Կարդացե՛ք.  Խաղաղությունն այն պատերազմն է, որն իր զարգացման ընթացքում ենթադրում է սիրո եւ արարման դրսևորումներ, ուրեմն` առավել բարդ եւ մութ է, քան այսպես կոչված պատերազմը, ինչպես կյանքն է մահից առավել մութ ու խորունկ:  Պոլ Վալերի։ 

Քոլեջի լանջաստեղծ Նարեկն ու Գոռը:

Իմ՝ տասնամյա վաղեմության հոդվածից ես ուզեցա Պոլ Վալերիին արժանի մի սեղմագիր փոխանցել իմ օրվա գիր:

Կամրջաշինությունը, հայտնի բան է, անգամ շինարարության մեջ ամենաբարդ, ստեղծագործ աշխատանքն է՝ ասֆալտ փռել չէ, պարիսպ շարել չէ… Ովքե՞ր են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ մերօրյա կամրջաշինարարները, կամենո՞ւմ են եւ կարո՞ղ են վերականգնել խաղաղության կամուրջները:

Առաջարկը Արմինե Թոփչյանի՝ առաջնորդել դասվար-դաստիարակների հեծանվային-ստուգատեսային երթը՝ շաբաթ առավոտյան, ինձ ոգևորեց: Պատշաճ պարունակությամբ խուրջիններով, իհարկե, առաջնորդեմ-կորցնեմ, աղջիկնե՛ր… Ձեր այս օրերի ուսումնական աշխատանքը, երեկվա Բանգլադեշով Տերյանի այգի երթն ինձ տարա՜վ… Բա Սրբուհի Ներսիսյանի այս ֆոտոն՝ 2016-2017 ուստարվա կամուրջ-մեկնարկի խաղաղության համար ուսումնական մեկնարկի լոգո ոնց որ լինի… Այսքա՜ն խորունկ… Մտքի, ստեղծական աշխատանքի արհամարհումն էր, որ ժողովուրդը մեր դարձավ «իր ճակատագրի դիտորդը»: Անկախության այս տարիներին մտավոր աշխատանք չկատարած գրագետը համալրեց «հացակերների բանակը», իսկ նոր սերունդը «նույնքան արագ լյումպենացավ»… Մոբիլ ու ստեղծական, անհոգնել-անդադրում, հետևողական բարեխղճությամբ խաղաղության պատերազմում մեր. լսո՞ւմ եք, սա է իմ իմացածը, որ, ահա, օրագրով հաստատում եմ…

2-4 տարեկանների ախորժակը:

Դավիթ Բլեյանի քիթը պատշգամբում իրիկունը խորովածի հոտ մտավ՝ որտեղի՜ց-որտեղ…
— Հիմա՛ խորոված եմ ուզում, շուտ-շուտ արեք, որ հիմա խորոված ուտեմ…
Չե՜ս պրծնի… Ինտերնետն էլ հե՛նց այս անհապաղության գործիքն է. մայր ու Մարիամ քույր գտան-պատվիրեցին, կես ժամ հետո սեղանին է պատշգամբի… Իսկական առյուծի պես կերավ-խժռեց… Տեսնեիք՝ դռան մոտ ո՜նց էր դիմավորում «Կարաս»-ի ներկայացուցչին… չէր հավատում, ուզում էր իրագործման ճանապա՞րհը տեսնել՝ մինչև իրեն հասնելը…

Եվ այժմ — հին վեպին իբրև ֆինալ —
Ահավասիկ «Հանրապետությունն Արարատյան»
Զրահապատ «Վարդան զորավար» (1933)

Եռաբլուր կոչվում է Հաղթանակի կամարով սկսվող պանթեոնի բլուրը, բայց այդպիսին կա նաև Մալաթիա-Սեբաստիայի հարավում՝ Ծովակալ Իսակովի և Սեբաստիայի պողոտաների խաչմերուկում, բացվող–ծավալվող իրար թև-թիկունք երեք բլուր, նկատե՞լ եք, մեկը՝ հաղթանակի կամարով, գլխով, մյուս երկուսը՝ անգլուխ, գլխատված, մեր օրերում… «Մյորտվի մորեն գյուդում եք. մունք՝ ղարաբաղցիքս ենք սպանալ»… Իսկ ո՞վ է սպանել մեր օրերում երկու բլուր և անթաղ արել՝ առնելով հսկա ցանկապատերի մեջ… Հաղթանակի կամարը նայում է Հրազդանի կիրճին, Երևանյան լճին, խոցված, հոգեվարք ապրող հին Երևանին, խնդիրների մեջ թաղված Սևանա լճին… Սրանցից ամեն մեկը կարո՞ղ էր մեր անկախ պետականության քսանհինգ տարվա խաղաղության պատերազմի թատերաբեմ դառնալ ու այդ պատերազմում՝ մեր հաղթանակի կամարը…

Կրթահամալիրի ազատագրվող նկուղները. Քոլեջ, Գեղարվեստի դպրոց:

Օրագիր եմ բերում հաղթանակի-հաղթական կամարներ.

Օրագրի ընթերցողներ, արձագանքեք, լրացրեք։

Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան:

# 772

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մանիֆեստ նոր, հա, բայց հունիսի 1-ին…

Հեշտ չէ մեզանում (միշտ ունենում ենք տարեցտարի հմտացող, բայց երիտասարդ, ֆիզարձակուրդ գնացողներ, միայն 2017-ին՝ արդեն տասներեք հոգի հայտնի են, և երկու տարեկան սեբաստացու հետ ասելիքով-անելիքով վստահ վերադարձողներ, ինչպես այս՝ 2017-2018

Կանաչ ուղով, Արտենիով, թթուդրեքով, խինդով, համայնքային պատրաստուքով դեպի Տոնը մեր…

Աղմուկով վանող ու ծխախեղդ փողոցները բռնած մեքենաների խժդժով ինձ դիմավորեց 2799 տարեկան մարդ-քաղաքը, երբ ես խաղաղ-վաստակով օրվա, հեծանվով անցա Հաղթանակի կամրջով-Իտալականով-Հանրապետության հրապարակով ու Վերնիսաժ-Խանջյանով Չայկովսկու փողոց, մեր տուն։ «Երևան ջան»

«Այո»-ն «այո»-ի և «ոչ»-ը «ոչ»-ի տեսքով…

Հայաստանի, կրկնում եմ, Հայաստանի Տավուշի մարզի Բերդավանը, Դովեղը, Նոյեմբարյանը, Պառավաքարը… 2015թ. սեպտեմբերի 24-ին տևական ռմբակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից այնպես, որ Բերդավանում քաղաքացիական բնակչությունից՝ երկու, Պառավաքարում մեկ զոհ կա, վիրավորներ