Վաղ առավոտյան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի և դասախոս Արեգ Կարապետյանի հետ ճանապարհվեցինք Արատես։ Կրթահամալիրից մեզ ուղեկցում էր մարզական ուսումնական կենտրոնի ղեկավար, զինղեկ Միքայել Ղազարյանը։

Մասնագետներին Արատես է բերել մեր հնչեցրած SOS-ը։ Նրանք հաստատում են, որ անտառը հանրային աջակցության, պետական անհետաձգելի հոգատարության կարիքն ունի։ Ինչ-որ հատվածներում առանձին-առանձին արվող թրթուրազերծումը, ինչպես կրթահամալիրն է անում Արատեսում, կարևոր աշխատանք է, բայց հարցի վերջնական լուծումը չէ։ Թրթուրն ուտում է Հայաստանի անտառները ամենուր և մեծ արագությամբ տարածվում է։ Հայաստանով մեկ անտառները վերևից պիտի սրսկվեն, որ փրկվեն խժռումից. այլ ձև չկա։ 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեր գործընկերների հետ հեռանկարային աշխատանք ենք սկսում։ «Անտառ» ուսումնական նախագիծը կներառվի մեր ճամբարների բովանդակության մեջ։

Մեզ պետք էր հաստատել նաև, որ ինչպես Արատեսում թրթուրազերծման աշխատանքի լծված մեր գործընկերներն էին տեղեկացրել, Արատեսի տարածքը միանգամայն անվտանգ է, այստեղ մոտակայքում այլևս թրթուրներ չկան, և ճամբարը կրկին կարող է գործել։ 

#2066

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կառուցել՝ քանդելով… ծեսով… ջրով ու խնձորով

— Մայրի՛կ, ես քո կաթն եմ ուզում,- Դավիթը ձգվում է դեպի մայրիկը. տարածվում է, գլուխը խոթում… — Ես կաթ չունեմ. համ էլ դու պուճուր չես, Դավի՛թ: — Ես արդեն մեծ

Ի՞նչ կլինի, եթե վերադառնան պատերը, պատեր լինեն կյանքում

Պատերն ամենուր են, Նարե Հովհաննիսյան ու ընկերներ, ձեր, այսպես ասենք, արտաբանգլադեշյան ինքնուրույն կյանքում… Բայց դրանք՝ պատերը, կան ու դեռ կվերադառնան կրթահամալիր, ինչպես ընդունված է բնորոշել՝ մեր սեբաստացիական աշխարհն անպատ, եթե

Ի՜նչ իմ գործն է խուլ պատնեշից ցանց հյուսելը…

Այսօր ես լուսաբացին ավելի շատ դիմադրեցի. պիտի քնեմ… Առավելագույն ջանքեր, ու ապարդյուն… Մի պահ մեղավոր թվաց Նորքի հեռուստաաշտարակը. մոտեցա՝ նրա լույսերն անջատելու որոշումով… Այնպես չէ, որ ինձ մոտ ամեն ինչ