Չեմ թողնի՝ անտարբեր մնաք – 3

Հիմա՝ հանրային-պետական կյանքի այս փուլում, երբ կարևոր է հանրային կյանքին մասնակցելը՝ քո փոփոխությունները բերելը, սրանով հանրային կառավարման մաս դառնալը, ամենավտանգավորը դիրքավորվելն է, իբր՝ հա, ամեն ինչ պարզ է… բարիկադների տարբեր կողմերում գործելը երեկվա Հրապարակը ստեղծած մարդկանցով… Միայն լսելը-կարդալը քիչ է, խոսել-արձագանքելն էլ է անբավարար. հանրային կառավարմանը, կյանքի փոփոխություններին մասնակցելը ենթադրում է գործել։ Ինչպես բոլոր ժամանակներում, հիմա առավել ևս քո գործը պիտի գտնես-ստեղծես, պաշտպանես ստեղծածդ…

Խաղողի և գինու դպրոցի ստեղծումը-ծավալումը, Արատեսի դպրական կենտրոնի 2019-ի աշխատանքները՝ վանքի վերականգնումով, հեղինակային կրթական ցանցի առաջացումը հանրապետությունով մեկ ենթադրում են այդպիսի՝ գործչի նոր կարգավիճակի հաստատումը, կառավարման համակարգի կենսունակության ստուգումը աշխատանքային ամենօրյա ռեժիմում, նորանոր նախաձեռնություններն ու նախաձեռնող անձանց կենտրոն-հրապարակ բերելը։

Դավիթ-Աստղիկ նկարաշարը՝ Աշոտ Բլեյանի:

Ես որ թվեմ կրթահամալիրի Բանգլադեշի միայն Արևմուտքում ընթացքի մեջ ուսումնական նախագծերը, զարմանքից կշփոթվեք, չեք հավատա… Պատանիների հնգամարտի դպրոցի ծավալումը կրթահամալիրի ուսումնական ագարակով դեպի հարավ-արևմուտք՝ տասնյակ տարիներ չօգտագործված մնալուց անապատացող տարածքներ ու քանդվող շինություններ, ձիավարժության ծածկած մանեժի, մասնագիտացված լողավազանի կառուցումը, սուսերամարտի-նետաձգության պայմանների բարելավումը, մեր ուսումնական ագարակում ջրային բազմազան կենդանիների լճակի ստեղծումը, կենսահումուսի արտադրությունը, ուսումնաարտադրական ջերմոցի գործարկումը…

Ոգևորվելը մեղք չէ. առանց ներսից եկող ուժի, ընդունակության ողջ զորության՝ այսպիսի շրջադարձներում չի կարելի, չի լինում… Թումանյանն ասում էր.

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծից չենք նահանջելու, առաջանալու ենք. այդպիսի արվարձան դիտելու ենք և Առնո Բաբաջանյանի փողոցի և երկաթուղու միջև գտնվող՝ Բ-4 շինարարական անունով բնակելին՝ կենտրոնում մեր Արևմուտքի դպրոցը, այնպես և Անկախ մայլան՝ Ծովակալ Իսակովի փողոցի, Առնո Բաբաջանյանի ու երկաթգծի միջև բնակելի թաղամասը՝ կենտրոնում մեր Հարավային դպրոցը…

Այսպիսի՝ կյանքով իրենց անհրաժեշտությունն ապացուցած նախագծերը քաղաքային իշխանության, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, բոլորի՝ ավագանու, բնակիչների, տարածքում տնտեսական-սոցիալական գորպծունեություն ծավալողների նոր համագործակցություն են պահանջում, կրթահամալիրի Գեղարվեստի, նորաստեղծ՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի նոր հայացք սովորողին, նրա ընտանիքին, միկրո միջավայրին, նոր գեղագիտության հաստատում կենցաղում, բնակավայրում…

Հանդիպում-քննարկում  «Իմ Երևան» նախագծի շուրջ:

Այսպես՝ տարբեր լինելով միասին ապրելու մեջ կերևա՝ ով ով է, ով է ավելի պատրաստ որպես իշխանություն հաստատվելու, ով է, որ գալու է մեր ընտրած իշխանությանը փոխարինելու… Գործով, գործի մեջ…

#1565

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես նաև Բլեյան ցանցի մենթոր եմ

Ով ուշադիր է իմ գրին-բլոգապատումին (ո՞վ ուշադիր չէ՝ հարցնում եմ), կարող էր արձանագրել իմ պատումի անընդհատությունը․․․ Ո՞ւր է շտապում տիար-ասացողը, կարկաչուն գետակի պես․․․

Մուխանի այս ընտանիքը՝ ծովի զարդ…

Սևանը, հայտնի է, բարձր լեռնային լիճ է, խմելու ջրի ամենամեծ ավազանը, այնքա՜ն մեծ, որ առանց նրա Հայաստանը դադարում է մարդաբնակ լինելուց: Այստեղից էլ, թվում է, թելադրված պիտի լիներ Սևանի՝ Սևանա

Խոստովանություն է կիրակնօրյա իմ այս գիրը…

Խոստովանում եմ, որ աղոթքի պես մնացել է իմ հոգում, որ առավոտվա 5-6-ի արանքում ֆեյսբուքի իմ սովորական թափառումով Արմինեի էջում, նրա ուղիղ եթերում հանդիպեցի՝ ապշեցի-լսեցի մինչև վերջ․․․ հունվարի 12-ի սեբաստացիական մեդիաուրբաթ