2019թ. օգոստոսի 19-24-ը կրթահամալիրի ավագ դպրոցի քաղաքագիտական ակումբը Մոլդովայում՝ Վադուլ լուի Վոդե քաղաքում, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Ստեփան Գրիգորյան) աջակցությամբ մասնակցելու է խաղաղության պատանեկան միջազգային ճամբարին։ Խումբը ղեկավարում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ Աշոտ Տիգրանյանը, Լիլիթ Յախինյանը։ 

Մինչև ճամբար մեկնելը սովորողները հանդիպում են քաղաքական, հանրային գործիչների, քաղաքագետների հետ, հարցերով—քննարկմամբ պատրաստվում պատշաճ ներկայանալու—մասնակցելու ճամբարային քննարկումներին։ Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն է։ Հանդիպումը կարող է կազմակերպվել կրթահամալիրում կամ պարապմունքը վարողի նախընտրած այլ վայրում։ 

Նախորդ հանդիպում—նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

Հարգելի բարեկամ, եթե կարող եք աջակցել մեր պատանի քաղաքագետներին, ուզում եք հանդիպել նրանց, գրեք՝  l.yakhinyan@mskh.am, զանգեք 043145823 համարով։ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տոնական նորամուտներին ընդառաջ

Սիրելի սեբաստացիներ, դասավանդողներ, հիշեցնում եմ, որ Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի նորամուտների ծրագրով նախատեսված են մայր դպրոցի փառատոնային պուրակի, մուտքերի նորոգման, հանդերձարանների ստեղծման, բարելավման աշխատանքներ։

Այս շաբաթվա մեդիաուրբաթը՝ հինգշաբթի օրը

Հարգելի տիար Բլեյան. Հոկտեմբերի 13-ին ուսումնական օրացույցով Ավագ դպրոցի մեդիաուրբաթ-համերգն է: Նույն օրվա Գյումրու համերգում ընդգրկված են  բոլոր երաժիշտ դասավանդողները: Այս մասին Ձեզ հետ բանավոր խոսել էի. խնդրում եմ, հնարավորության դեպքում,

Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին…

Միշտ հարգանքով եմ վերաբերում մարդու, բնակչի տեղեկացված լինելու իրավունքին, դրա ապահովմանը, մարդու՝ ընտրելու իրավունքին, այդ թվում՝ կրթական ծրագիր, ուսումնական հաստատություն ընտրելու։ Այսօր տարբեր խմբերի հետ ինքնաբուխ հանդիպման ժամանակ իմ արած