2018-ի միջնակարգ 12-ամյայի շրջանը կրթահամալիրի ավագ դպրոցում ավարտող Սոնա Բեզիրգանյանի համար ինքնաճանաչողության և ինքնարտահայտման միջոց է գրելը: Համեցեք Գեղարվեստի հարթակ՝ Սոնային լսելու-տեսնելու համար. շնորհակալ եմ, բլոգային ուսուցում, Սոնայի ու իր ընկերների հասանելիության համար… Ինձ համար գրելը պատմել դարձավ, ես հայտնի հոդվածագիրս, օրագրով կորցրի այս շնորհը. ե՜րբ եմ հոդված գրել… Օրվա գրով անընդհատ ես դարձա ասացող-պատմող:

Արամ անունով երիտասարդը Հանրային ռադիոյի հարթակից ինձ ժամադրեց հետևողական։ Լավ, քայլենք կրթահամալիրի Բանգալեշով-խոսենք… Չէ, հարցեր, ունի… Է, լավ, հարցերիդ շուրջ խոսենք… Պիտի ձայնագրեմ, ասում է: Էհ, խոսենք-ձայնագրի, սելֆի արա, լուսանկարի, տես՝ շուրջդ ինչ արագ փոփոխվող աշխարհ է, իրար հերթագայող տեսարաններով, դեմքերով-դեպքերով-զարգացումներով… Կյանքն հոսում է կրթահամալիրի Բանգլադեշում զրնգունով… Չէ, ասում է, աղմուկը խանգարում է, իմ ձայնագրիչը պիտի լռության մեջ աշխատի… Լավ է, որ Գեղարվեստի հարթակը ճամփին, կողքին է, բաց… Նստեցինք հարմար, ու հարցերը գրավոր հանեց, ոնց որ ես չկամ, էս ամենը չկա, ինքն էլ իրական չէ, բոլորը մի այլ աշխարհից, որտեղից ես փախել եմ տարիներ առաջ ու ձեզ էլ, սեբաստացիներ, ինձ հետ փախցրել, բերել միշտ կենդանի, բաց, հասուն կյանքով աշխարհը մեր, ու էլ վերադարձ, Արա՛մ ջան չկա… Դու հարցրու՝ ոնց ուզեմ ես, ինչ ուզում ես, ես պատմեմ… Մնացածը Հանրային ռադիոի առաջիկա հարթակում mskh.am-ի 1-ին էջում, իմ բլոգում կտեսնեք…

Մեր հարևան աշխարհի հետ կապերը ես չեմ կորցրել, չէ… Երեկ օրինակ, ես Տիգրան Հայրապետյանի մայրիկ մեր տիկին Ֆրիդային ուղեկցի շտապ օգնությունով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն… Շնորհակալ եմ Արա Մինասյանին, բուժանձնակազմին կոնկրետ-բարեխիղճ մասնագիտական վերաբերմունքի համար: Ինձ տպավորում էր յուրաքանչյուրը, ով լսել-ճանաչել է, կարդացել է Տիգրանին… Հարևանների ճանապարհելը Տիգրանի մայրիկին չեմ մոռանա:

Իսկ օրվա երկրորդ կեսին Յուրա Գանջալյանի ուղեկցությամբ այցելեցի Լևոն Տեր-Պետրոսյանին. նրա խնամած-բերքատու այգում մեր զրույցը ուղիղ եթերի-հեռարձակման արժանի էր… Ես, իհարկե, լսողն էի, որքան էլ նրբաճաշակ զրուցավար է հիմնադիր նախագահը մեր հանրապետության… Կամուրջները կտրել չի կարելի, հակառակը՝ պիտի հաստատվի հաղորդակցություն 1990-ին փողոցից, 1988-1990-ի ժողովրդական ընդվզումով-պայքարով իշխանության եկած, Երրորդ հանրապետություն ստեղծած ընդունակ մարդկանց հետ… Մենք միասին ենք ապրում, և հատվածականությունը ո՛չ առաջընթացին է նպաստում, ո՛չ հասարակական համերաշխություն հաստատում… Իսկ Տեր-Պետրոսյանի տունը՝ իր այգով-գրադարանով-արխիվով, մի իսկական ուսումնական կենտրոն, Վահրա՛մ Թոքմաջյան ու ընկերներ, հունիսյան մեր ուսումնական եռուզեռի գրավիչ-էկզոտիկ հարթակ…

Մենք խոսեցինք նաև հայկական Երուսաղեմից, Պոլսից, Վենետիկից… Գիտեք, մենք հետևողական փորձում ենք մեր կենդանությունը-հավեսը տեղափոխել այս աշխարհներ. Տեր-Պետրոսյանին կարևոր է իմանալ մեր ջանքերի մասին, մեզ էլ շարունակության համար օգտակար-անհրաժեշտ է հիմնադիր նախագահի փորձառությունը, որ անպարտադրել փոխանցում է նա իր նուրբ դիտարկումներով, հարցադրումներով…

Շնորհակալ եմ, օր, որն ավարտվեց ուշ, շատ ուշ, Ժիրայր Չոլաքյանի հետ, էլի կրթահամալիրի Բանգլադեշում, մեր Հյուսիսի կացարանում… Ֆրանսիայի, հայկական Փարիզի հետ հաղորդակցության գործուն կամուրջների հաստատումը իմ ու Ժիրայր Չոլաքյանի՝ «Նոր Յառաջի» գլխավորը խմբագրի ու հայկական «Մկնիկներ» ուսումնական կենտրոնի հիմնադրի օրակարգում է… Մնացածը, ձեր մասնակցության, տեղեկացվածության ձևը հունիսյան շարունակ բաց Հարթակով գտնված է: Համեցեք:

Ինչպես տեսաք, ցանցային կազմակերպումը մեր հեղինակած ուսումնական կյանքի պատումը օրվա մտերմիկ մի անդրադարձ է, իր խաղաղ զարգացումով իմ այսօրվա մեջ… Չգիտեմ, այսօրվա մեր բաց հանդիպմանը ինչքանով կօգնեն Տիգրանյան Աշոտի առակ-խնդիրները, բայց մեր այսպիսի օրակարգով-կազմակերպումով ներկայացումները-քայլքը կրթահամալիրի Բանգլադեշով, Բլեյան կրթական ցանցով, Հայաստանով մեկ գործուն հետաքրքրության ցուցաբերածների հետ հունիսին կլինեն ամենօրյա, նաև փոքր խմբերով, նաև անհատական… Մենք գործում ենք հավաստի, ցանցի կազմակերպումը-ծավալումը ապահովում է այս հավաստիությունը, մասնակցային վիճակը յուրաքանչյուրի համար հեղինակային կրթական ծրագրի, ստեղծման բոլոր փուլերում՝ մշակում, իրագործում, ծավալուն… Այս մասին ահա, կազմակերպման, ես նորից Ցանցի իմ առցանց-օգնական Մարգարիտ Սարգսյանի հետ բոլորիդ ներկայությամբ հայտարարում եմ:

Մարիամ Մնացականյանը իր «Սեբաստիո» համույթով այլ լեզու է ընտրում խոսելու-լսել տալու: Ինձ ավելի ընկալելի:

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1395

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խա՞յթ…

Հրաշք աղջիկ, անհայտ երկրի մանուշակ… Ասում են՝ խորն ես քնում, ցավերդ (ֆիզիկակա՞ն) հաղթահարում ես… Այսքան խորը քնելն անհրաժեշտություն էր, խառնվել — իրար ուժեղացրել էին մարմինն ու հոգին՝ իրենց ցավերով. բուժիչ

Իմ պապան վաղուց է իմ մամայի մոտ աշխատում, իմացա՞ր…

Դավիթ Բլեյանն ու Արամ Խաչատրյանը՝ մեր Արտեմ Խաչատրյանի չորս երեխաներից երրորդը, Դպրոց-պարտեզի Կարինե Խառատյանի խմբում են։ Երկուսն էլ լիդերություն հաստատելու մշտական ջանքեր են գործադրում, իրար հետ մրցում… Մեկ-մեկ կռվում են,

Այս հունիսին ձեզի կուգանք…

Այս իրիկուն ձեզի կուգանք, ե՜րգ երգելով, Լուսնակ ճամբով, Ո՛վ գյուղակներ, գյուղակներ… Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում սեբաստացիները՝ սիրուն կազմակերպված, թեթև ու խաղաղ ժպիտներով, իրենց տարիքային խմբում գրանցեցին լավագույն արդյունք… Կեցցե՜