Մեկը՝ միշտ Արատեսում, իր 1989-ին սկսած դպրական կենտրոնով, Եղեգիսի կիրճով, Սելիմի լեռնանցքով, Նորատուսի ծովախորշով-Արտանիշի ծովածոցով անցումով Ջիլ-Ջվխլի, Գետիկի հովտով՝ Աղստև-Գետիկի գրկախառնում… Կարդացեք Չարենցի արևելահայերենով մեր նորօրյա աղոթքը…
Մյուսը՝ միշտ Բանգլադեշում, 1989-ին սկսած հեղինակային մանկավարժության կրթահամալիրով, Մայր դպրոցով… Արեւելյան կողմն աշխարհի… Կարդացե՛ք Դանիել Վարուժանի արևմտահայերենով մեր աղոթքը, որ կոչվում է «Անդաստան»…
Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները՝ Ուսումնական ագարակում։
Լուսանկարները՝ Սեդա Խաչատրյանի։
Երեկ, որ երեկոյան ժամը 6-ին մոտ հասա (ընկեր ունեմ՝ Կարապետ Ռուբինյան, նախանձեք) Խանջյան 19բ հասցեում տեղավորված՝ Կենտրոնի սոցապծառայությունների բաժին, կենսաթոշակի տարիքը լրանալու առիթով կենսաթոշակի վերահաշվարկման թղթերս, շնորհակալ եմ Լուսինե Մամիկոնյանին, դրեցի բաժնի բարեհամբույր վարիչի ու աշխատողների սեղանին… Ժամանակը կարճ էր, բաժնի աշխատանքային օրվա վերջը, բայց բավարար բոլ՝ ծիծաղելու- բամբասելու էս տասներկուամյա պարտադիր (քիչ էր մնում ասեի՝ կուտակային) նստելու հետ (ոնց որ որպես կարցեր դեմ են տալիս պարտադիրը) կրթության նախարարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկ հայտարարվող քննություններից…
— Ախր, Բլեյա՛ն ջան, հազիվ հանդիպել ենք, չե՞ս ասի՝ ինչի, ինչ ենք արել… Էսքա՛ն ծախս ենք անում մեր երեխաների կրթության համար, մի դիպլոմն ի՛նչ է միջնակարգի, որ խնայում են…
Ի՜նչ լավ ասիք՝ պատժում են մեր երեխաներին. ինչի՞, ո՞ր մեղքի համար… Բոլ ծիծաղեցինք…
Անհավատալի է, չէ՞, ես՝ կենսաթոշակառու… Չտարածեք: Մեկ է, երկու ամսից Դավիթ Բլեյանի քույրիկ Աստղիկի հայտնվելը կցրի ձեր սուտը, ֆեյք կդարձնի…
Երկու Բլեյան, երկուսն էլ իրական, մեկը՝ Դավիթի հայտարարությամբ՝ 64 տարեկան կենսաթոշակառու, մյուսը …. իսկական Չաչանակ…
Սրանցից ո՞րը երեկոյան ժամը 7-ի, 8-ի արանքում հանգավ, շորերով մտավ անկողին, ու լավ է՝ Դավիթը արթնացրեց, սակայն առավոտյան 5-ի, 6-ի արանքում… ջուր էր ուզում, թե չէ՝ արթնացողը չէր… Ո՞րը արթնացավ՝ քիչ է, Եվրոնյուզի, հայաստանյան լուրերով նստեց գրելու…
Հարավային դպրոցի 1-3-րդ դասարանցիների ընտրությամբ տեխնոլոգիայի խումբ։ Լուսանկարները՝ Արև Բալջյանի։
Երրորդ զոհը՝ ադրբեջանական կողմից խոցումը սեպտեմբերին՝ 18-ին, 22-ին, 26-ին… Մահասարսուռով այս սկսում եմ իմ աշխատանքայինը…
ԱՄՆ պաշտպանության ղեկավարի՝ Ջեյմս Մեթիսի՝ Վիրջինիայի ռազմական ինստիտուտում ունեցած ելույթից այս հատվածը մեջ չբերել չստացվեց. «Կարծում եմ, որ եթե խոսելու լինենք արտաքին մարտահրավերների մասին, առաջինը, ինչի վրա հարկ է ուշադրություն դարձնել, միջուկային սպառնալիքն է Ռուսաստանի կողմից, ավելի նվազ չափով Չինաստանը եւ, հավանաբար, Հյուսիսային Կորեան… ԿԺԴՀ-ն ամենաակտուալ խնդիրն է երկրի համար, Ռուսաստանը՝ ամենաբարդ մարտահրավերը ռազմական առումով, իսկ Չինաստանը՝ երկարաժամկետ «քաղաքական սպառնալիքը»»…
Մեր «պենտագոնի» ղեկավարը կարո՞ղ է հասկանալի ձևակերպել մեր երեք սպառնալիքները…
Երեկ՝ ժամը 11-ից 12-ը, ես բաց թողեցի մեր սեպտեմբերիկների՝ 2013թ. ծնունդ սեբաստացիների միաժամանակ սկսվող «Կոմիտասյան երգի և գույնի տոն» նախագծերը… երբ օրակարգում իմ ունեի կրթահամալիրի Բանգլադեշով այդ հինգ նախագծերի մասնակցությունը… Երկո՞ւ Բլեյան…
Իսկ տեսեք՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Կոբախիձեն որքան հստակ է արտահայտվում կանեփի արտադրության օրինականացման մասին… Եթե կանեփի մշակումը հասարակությանը վնաս չի պատճառում և մեծ օգուտ է բերում տնտեսությանը, արդյոք մենք պետք է հրաժարվենք դրանից: Դա է մեր հիմնական փաստարկը: Մեր խնդիրը աղքատության կրճատումն է… Գալիք երկու-երեք տարիներին Վրաստանը մտադիր է կանեփի արտահանումից տարեկան 1 միլիարդ լարի ստանալ…
Իսկ Ռուսաստանի նախագահը նույնքան հստակ արտահայտվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ ելույթ ունենալով Բաքվում, իններորդ միջտարածաշրջանային համաժողովում: Ռուսաստանը եւ Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են շահերի հաշվեկշռի որոնման վրա: «Մենք միշտ էլ շահերի հաշվեկշիռ ենք փնտրում ու գտնում ենք այն»…
Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին իմ երեկվա անգիր օրը բլոգ բերելու, հերթական՝ թվով… անթիվ… տպավորիչ-դիտարժան պատումի համար:
Հարավային դպրոցի նախակրթարան։
Լուսանկարները՝ Լիլիթ Առաքելյանի։
Ֆոտոխմբագիր՝ Արևիկ Բալջյան
#1468