Հինգ տարի ձգվող ամենօրյա, անընդհատ բլոգապատումով… գիր է, զրույց ամենօրյա՝ իր տեխնիկայով-գործիքներով, տեխնոլոգիայով… Մինչև պատումը սկսելը ես արագ անցնում եմ ֆեյսբուքյան լուրերով, ուղիղ եթերներով․․․ Օգտատեր Արմեն Հայրապետյանի 11։32-ի ուղիղ եթերը՝ Գյումրիից «Կամխուդ» գնացող ռուսական զինուժի՝ զինվորական կենդանի ուժի-տեխնիկայի, այդ թվում՝ տանկերի աննախադեպ տեղաշարժի մասին․․․«Մտահոգության տեղիք տվեց այս տեսարանը․․․ Սա զորավարժություն չէ, չգիտեմ, ինչ է․․․

Ուղիղ եթերների շարքը ես շարունակում եմ, ու բնական են իմ դադարները կրթահամալիրի 2019-ի հունվարյան ճամբարների արտագնա հավաքների՝ հեղինակային մանկավարժության ծրագրով նախագծային ուսումնական գործունեության հրապարակումների վրա… Տիարի, կրթահամալիրի հիմնադիր տնօրենի գիշերային ամենօրյա բոհեմը այսպիսի բովանդակություն ունի ամեն օր 2014-ի հունիսի 17-ից… Ֆեյսբուքյան եթերում այս անգամ կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների-ուսուցիչների և Եղեգիսի Արտաբունքի նախագծային խմբերն են կրթական փոխանակումների ծրագրով, Արևելյան դպրոց-պարտեզի Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան անբաժան (ինչպես ես ու իմ գիրը) զույգի նախագծային խմբի և Վանաձորի թիվ 23 դպրոցի կրթական փոխանակումն է «Թումանյան -150» ծրագրով 2019-ի, Քրիստինե Շահբազյանի՝ Արատեսի դպրական կենտրոնից եռօրյա ձմեռային ճամբարի նախագծային շարանը` ստվերային թատրոնով, մարզական խաղերով, հիմա՝ Քնարիկ Ներսիսյանի անոնսը՝ «Տնից՝ տուն. ճակատագրեր, մարդիկ, հիշողությունների ճամփորդություն», Հարավի դպրոցի Երևանյան թափառումները երգով-քայլքով… Հատիս հասած Հասմիկ Թոփչյանի ձմեռային հեքիաթը։ Անպակաս են Ջրվեժը՝ սեբաստացի դարձած հատուկը տարածք, երևանյան սահադաշտերը… մինչև Լեռնանիստ… Սիրով, անվերջ… մեր մանկավարժության տպավորիչ շքերթ-ցուցադրություն-տարածում, երբ պատվիարտու ծնողը մոբիլ կապի շնորհիվ կարող է ոչ միայն հետևել-կարոտն առնել-անհանգստություն փարատել-խնդրանքներ փոխանցել, ինչպես ֆիզարձակուրդում Հայկին խնամող Արևիկը՝ Արատեսում գտնվող իր Լևոնի ու Հասմիկի մասին… Պատվիրատուն մասնակցում-տեսնում է հանրակրթության ողջ ընթացքը, որը հենց արդյունքն է… չափելի-վստահելի… Ահա, հանրակրթության հավաստի գնահատումը սովորող-սուբյեկտի առաջնային կրթիչ ընտանիքի կողմից…

Տեխնոլոգիայի ընտրությամբ խմբի պարապմունքները Հարավային դպրոցում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Ու ես… շեղվում եմ, թե վերադառնում իմ երեկվա գրին, մանկավարժությանը հեղինակային՝ որպես գաղափարի ծառայող, մանկավարժական աշխատանքը որպես կյանք ապրող սեբաստացի ուսուցիչների ստեղծագործ-դինամիկ հավաքանուն…նրանցից, իրենց թույլտվությամբ, առանձնացնում այս անգամ… բոլորի «դուշկան» դարձած Սմբատ Պետրոսյանին… Լսեք:

Սմբատը ո՜նց «չէ» ասի. ո՞ւմ «հա» ասի, ո՛ւմ մերժի, երբ տեսակով նախաձեռնող, հասնող, աջակցող-ուրախացող-փոխանցող է՝ մաթեմատիկայի 25-ամյա ուսուցիչը, Արատեսի դպրական կենտրոնի ղեկավարը, կրթահամալիրում «2019-ը Արևային էներգիայի գործածման տարի» ուսումնական ծավալուն նախագծի ղեկավարը… Այսպիսի խտության-խաչաձևում… Պիտի 4-5-րդ դասարանցիների  նախագծային խմբերը ղեկավարի կրթահամալիրի Արևելյան դպրոցի ճամբարում ուսումնական, ուղեկցի Հյուսիսային դպրոցի նախագծային 20 հոգիանոց խմբին Արատես, դիմավորի Ավագ դպրոցի՝ Մարթա Ասատրյանի նախագծային մեծ խմբին եռօրյա ծրագրով, Արատեսի շինարարության բարելավման 2019-ի հունվարի աշխատանքների կատարումը ապահովի… Նույն գործով՝ որպես գաղափար, համակված լինելը, համերաշխ-մոբիլ-ստեղծական միջավայրը Սմբատի զորակիցն են նաև այս անգամ… Նառա Նիկողոսյանի, Մարթայի, Քնարիկի, Կարապետ Ռուբինյանի ընդառաջումները քիչ են, ու գործի մեջ ենք մտնում՝ որպես ծանր հրետանի, ես ու տիար Գևորգ Հակոբյանը. 2019-ին արևային էներգիայի կրթահամալիրով մեկ գործածման ծավալուն ծրագիրը պահանջում է ուժերի, կապերի, հնարավորությունների սեբաստացիական բացառիկ համախմբում… Հետո ես ու Գևորգը ճանապարհին, Արևելյան դպրոցում, երբ Սմբատի 4-5-րդ դասարանցիների նախագծային մի խմբի հետ քայլում ենք դեպի շենքի նախկին նկուղներ, կաթսայատան, էներգացանցի ենթակայան՝ տնտեսության կոմունիկացիոն վիճակի մասին մեր դիտարկումներն անելու, ինձ փարվում է Հասմիկ Ղազարյանը՝ իմ սանը 7 տարեկանից, մեր հմուտ, միշտ թարմ, կենսուրախ ուսուցիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով… ինքնաբուխ, անկեղծ, անմիջական Հասմիկն իմ…
— Ի՜նչ լավ է, տիա՛ր, որ հիմա էլ մեր երեխաների հետ եք, ինչպես տասնյակ տարիներ առաջ՝ մեզ հետ…

Հարավայի դպրոցի 5-րդ դասարանցիները Ջրվեժում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Իրիկվա իմ ժամանակը խիտ է. կարճատև հանդիպումներ ունեմ, ներս ու դուրս եմ անում. մեր տան մոտի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը հայտնի հարմար ժամադրավայր է…
Դավիթն անհանգիստ է.
— Էսպես որ գնա, տիա՛ր, ես չեմ լողանա…
Լողացավ, իհարկե…
Հետո էլ թե՝
— Դու գնա քնի, պա՛պ, ես դեռ գործեր ունեմ, պիտի ավարտեմ…
Մենք հասցրինք. Դավիթը իրիկունը ուշ հիմնավոր լողաց, լրիվ ինքնուրույն. իմը… երրորդ պլանից նայելն է, խիստ հարկի միջամտությունները… Խոսեց քույրիկի հետ, լսեցինք միասին, «Աստղափայլ օրորների» ընտանեկան շնորհանդես եղավ… Հեղինակներ-սիրելիներ, շա՜տ հավանեցինք ձեր կենդանի կատարումները… Այսօր իմ գիշերային զրույց-հանդիպումը Աստղիկի հետ ավելի ուշ եղավ՝ մութուլույսով համարյա…
Աստղիկն էլ, Դավիթն էլ նկատելի մեծացել են. մենք պատրաստ ենք Մկրտության։

Արևելյան դպրոցի սովորողները Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի պարապմունքներին:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1562

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենապերճախոս հռետորի՝ հաջողության մասին է իմ գիրը․․․741 անգամ ու անընդհատ

Նապոլեոն Բոնապարտ նվաճողին վայել դիրք է իմ նոր հարթակը, ահա ինչու գլխագրի համար դիմեցի աշխարհակալին, որտեղ այսօր ես կլինեմ 8.15 առավոտյան՝ որոշելու  մաքրման աշխատանքների այն ծավալը, որ պիտի իրականացնի հենց

Որ լցոնում չդառնա իմ գիրը, ծնծղաներ հնչեցրեք…

Երեկ 3։15-ից կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում  գտնվող յուրաքանչյուրի պարել-երգել-նվագել-կարդալը գալիս էր, ու ստացվեց համերգ-ուսուցում-տոնախմբումը, այո, տոնով խմբումը տարատարիք սովորողների, մեծահասակների՝ ծանոթ-անծանոթ, այդ թվում՝ …. իմ, Նվարդ Սարգսյանի ու Ստեփան

Կա օր՝ որպես մեր ազնվական, արարչական ծագման վկայագիր

Մեր պաշտելի հայրը, մեծ եղբայրս նրան «նախագահ» էր դիմում, նոր Բլեենց թագավոր Շամխալբեկը ծննդյան օր չի ունեցել, մեր ընտանիքում չի նշվել… Ինչպես իմ խորոտիկ-անանեծք-օրհնաշատ Ազիզ տատը, ինչպես ինձ հանդիպած ամենակամային-ուժեղ