Երեկ աշխատանքային այցով Սյուզի Սարգսյանի, Նելի Արղությանի ու Արմինե Թոփչյանի հետ մենք Սևան քաղաքում էինք։ Հագեցած օրվա թալիսման դարձավ Ազիզյանների երիտասարդ, սիրուն, ուրախ ընտանիքը՝ լրիվ կազմով․ Արմեն ու Սվետլանա աշխատող ամուսիններն իրենց երկու տարեկան դարձող Մհերի հետ մեզ դիմավորեցին Սևանի եկեղեցու հրապարակում․․․ Իսկական Մհեր, որպես այցեքարտ հաջողության, ուժի․․․ Ամենուր՝ Սևանի ավագ դպրոցում, քաղաքապետարանում, փողոցներում, անցորդները մեզ դիմավորում են որպես հին ծանոթներ, սպասված գործընկերներ, Սևան մեր բերած Բլեյան հանրային դպրոցի աջակիցներ։

Կարևոր էր արձանագրումը․ հեղինակային մանկավարժության խնդիրները ձևավորել են հանրային օրակարգ, որ շարունակ ընդարձակում է մասնակիցների լսարանը, ձեռք բերում ավելի մեծ նշանակություն․․․ Մեկ անգամ ևս հաստատեցինք-համոզվեցինք, որ Սևան քաղաքում էլ օրակարգային հարց է դառնում Գագարին պրոյեկտը, ու ամենակարևորը՝ Բլեյան կրթական ցանցն ու Գագարին պրոյեկտը, ցանցի ու պրոյեկտի հանրակրթության մենթորի կարգավիճակով հանդես եկող Աշոտ Բլեյանը իրար գումարվում են, ազդեցիկ գործոն դառնում Հրազդան-Սևան, թե Սևան-Հրազդան ուղղություններով․․․ Հանրային շրջանում տիրապետող է դառնում գիտակցումը, որ Սևանի Բլեյան հանրային դպրոցը՝ որպես ձևավորվող բաց կրթական համայնք, գործում-զարգանում է․․․ Երեկ 20-ի սահմանը հատեց հանրային դպրոց-պարտեզ դիմած սաների-սովորողների թիվը, սկսվել է հեղինակային մանկավարժությամբ որոշված կարգով դպրոց-պարտեզում աշխատողների ընտրությունը, ընտանիքները իրենց հարմար խմբերով ու ժամկետներով պատրաստվում են կրթահամալիր մուտքի ճամբարներին․․․ Ոգևորումը մեծ է և «Դար» հիմնադրամի Գագարին պրոյեկտի դպրոցներում, պարտեզներում, համայնքային նոր հարթակներում․․․

Երեկ Սևանից Հրազդանով Երևան վերադարձի ճանապարհին, Գագարին ավանի մանկապարտեզում մենք ականատես եղանք այն ուրախությանը-տոնախմբությանը՝ իր ծեսով-հյուրասիրությամբ, որ բերել են Հարավի  դպրոցի սեբաստացիները Սեդա Խաչատրյանի, Մարիամ Մնացականյանի նախագծային խմբով․․․ «Դար» հիմնադրամի նվիրած ինքնագլորներով ու թափ հավաքող արագությամբ, Սևանի քաղաքապետի գործուն աջակցությամբ մենք սկսեցինք Գագարինի մանկապարտեզի ընդարձակման-նորացման աշխատանքները․․․ Ոգևորումը, որ համակել էր մանկապարտեզի երիտասարդ, եռանդուն վարիչ Լիանա Ավանեսյանին ու ընկերներին, մենք տեսանք․․․ 

Գեղամավանում Սոնա Փափազյանի, Սեդա Թևանյանի ծիսական նախագծային խումբն էր եղանակ-ճաշակ թելադրում  Սուրբ Աստվածածին մատուռի բարձունքից, Զովաբերում՝ Հյուսիսի Մանուշակ Աբրահամյանի, Կարինե Մամիկոնյանի  նախագծային խումբն էր ծիսական տրամադրությունն ապահովում ․․․ 

Դդմաշեն-Ծաղկունք մուտքի-ելքի հայտնի ավազահանքերում ծավալվում են ոչ  միայն տարածքի, մարզի, հանրապետության, այլ նաև հանրակրթության համար ուղենիշային կարևորության իրադարձություններ, որ արդեն բռնել են նաև ինտերնետը․․․ Մայիսի 8-ից Բլեյան կրթական ցանցի, Գագարին պրոյեկտի, «Դար» հիմնադրամի ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մաքրումի օրը ոչ միայն մաքրումի ամիս է դառնում,  այլև ձևավորում առաջին միասնական ուսումնական նախագիծը, որով Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Գեղամավանի, Վարսերի գյուղական ու Սևանի քաղաքային համայնքների հանրակրթությամբ Սևանից ջուր առնող ու Արաքս թափվող 141 կիլոմետրանոց Հրազդանի ճանապարհի Սևան-Զովաբեր 20 կիլոմետրանոց հատվածի ամբողջական մաքրման պատմական խնդիրն է հանրային  օրակարգ դառնում․․․ 

Քոլեջի նախագծային երկրորդ խումբը՝ Արտակ Ռշտունու և Դիանա Ասրյանի, Հրազդանի հայտնագործման-հայրենաճանաչումի ազդեցիկ օր ունեցավ երեկ․ մաքրումի, գործի-անելիքի փոխանցման քննարկումից հետո ես առաջարկեցի օրվա երկրորդ կեսի համար գրավիչ շարունակություն․․․ ցավոք, առանց ինձ… Ես պիտի հասցնեի անպայման մասնակցել «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի խորհրդի հագեցած-կարևոր օրակարգով նիստին․․․ Ե՛վ հասա, և՛․․․ ուռա՜, մեր հիմնադրամը հոգաբարձուների նոր կազմով թև է տալիս Բլեյան դպրոցին, նրա զարգացումներին․․․ 

Իսկ նախագծային խմբի օրվա շարունակությունը իմ գրի-պատումի ներխուժման  ավանդույթի իրավունքով կարդացեք Դիանա Ասրյանի բլոգում․․․ Բա՜․․․ 

#2061

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շուտ-ասելիքով, շուտ-անելիքով գործելու շրջանի մասին է իմ գիրը

Երեկ Արթիկի Մեղրաշեն (իմ բարեկամ Պետրոս Մակեյանի հարազատ Փանիկ գյուղին կպած) և Պեմզաշեն գյուղերի դպրոցի տնօրեններն էին հանկարծակի այցելել կրթահամալիր. կեցցե Մարի Գաբանյանը, մեր նշանավոր կրթահամալիրի նույնքան նշանավոր «Տիգրան Հայրապետյան»

Ռետրո արձագանք…

Դավիթ Գևորգյանի հիշատակի՝ կենդանի դարձած ֆուտբոլի մրցաշար․․․ ամենամյա, օրացույցային․․․ Մեր հերոս սեբաստացու պայծառ հիշատակի այսպիսի կենդանի՝ կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողից եկած ու սովորողին հասկանալի միջոց․․․ Ֆուտբոլի հրապարակը, «Սեբաստիա» մարզադաշտերում հետևողական

Իսկ բանն ասա՞նկ է, կամ խոսքը՝ գո՞րծ…

Նախ, ես իմ չորս բաժակ ջուրն եմ խմում ամեն առավոտվա, հետո կիտրոնի ջուրը… Արանքում ես պատմում եմ իմ օրվա մասին, ուտում (վայելում) իմ բաժին խաղող-սալորը, հետո՝ սուրճի հետ, Արմինեի ու