Սիրելի սեբաստացիներ, Բլեյան բաց դպրոցի-հեղինակային կրթական ծրագրի օրացույցի  ամենահուզիչ-ոգեշնչող կետերից է Հանրապետության տոնին՝ մայիսի 28-ին հանրապետության բարձունքների նվաճման ամենամյա ֆլեշմոբը՝ անմոռաց մասնակիցներից յուրաքանչյուրի համար։

Գագարին պրոյեկտով սկսված-ծավալվող Համբարձման խաղերը-մաքրությունը, մեր անընդհատ հիացումը Սևանով, Հրազդանի ավազանի սար ու ձորով, քար ու քարափով, թելադրում են, որ սեբաստացիները դասարանով, խմբով արագ կապվեն Գագարին պրոյեկտի ընկերների՝ դասարանի, խմբի հետ, համատեղ մշակեն «Հայացք բարձունքից» իրենց նախագիծը, վերելքի գնան, հասակակիցներով-ընկերներով միասին քայլեն, հիանան, վայելեն-խնամեն մեր մի բուռ հայրենիքը։ Վստահ ենք, որ «Դար հիմնադրամը, Արսեն Աղաջանյանը, ինչպես Համբարձման խաղերի-մաքրության դեպքում, առջևից կգնան։

Աշոտ Բլեյան
Սուսան Մարկոսյան

#2063

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կոկորդում մնացած արցունքի պես

Ուսուցիչն ընկեր Լիլիթի (Առաքելյան) պես պիտի լինի, որ կարոտես, տեսնես՝ ուրախանաս, մոտենաս, որ հետը լինես, կարոտդ առնես, ուրախանաս․․․ – Պա՛պ, դու գուշակեցիր, որ ուզում եմ դաշնամուրի գնամ, շարունակեմ․․․

Ա՜խ, գարուն է, ջա՜ն, գարուն է…

Իմ գիրը հիմա գրվում է արագ, ավելի ու ավելի արագ, մինչև մեկ ժամում… Ստուգում եմ. այս անգամ՝ 50 րոպե։ Հա՛մ ընթերցանությունից է առանձնացված, հա՛մ քիչ եմ կարդում, հա՛մ… դադարներն են

Տիար տնօրենի իրավունքով եմ գրում

Ես կարո՞ղ եմ խնդրանք-առաջարկով դիմել յուրաքանչյուր սեբաստացի սանի, սովորողի, յուրաքանչյուր աշխատողի, ծնողի։ Կարո՛ղ եմ։ Դիմում եմ. իմ օրագրի այսօրվա գիրը այդպիսին է։ Հետևեք ինձ։ Տասը օր, երկու ուսումնական շաբաթ (մեր