-Ես տնօրենի տղան եմ, դրա համա՞ր են իմ ծնունդը էսքան երկար ու ամբողջ կարգով նշում…
«Խատուտիկ» դասարանային բլոգում Լուսինե Փաշայանի «Տոն Ագարակում» ուսումնական նախագիծն է, Դավիթ Բլեյանի՝ մեկ տարի սպասած դեկտեմբերի 12-ը… Իսկական տոն դարձավ, դարձրիք, կեցցենք բոլորով… Հայտնի խաղողագործ-հետազոտող Գագիկ Մելյանի, գինեգործ-հետազոտող Գրիգոր Ղուկասյանի, տակառագործ-հետազոտող Արտակ Ռշտունու, գործարար Հովհաննես Շահինյանի, մի խումբ սեբաստացիների հետ ժամը 12.00 Ագարակում ենք աշխատանքային շրջայցով. երկուսը մեկում՝ թող հասարակությունը՝ իր մի խումբ ներկայացուցիչներով, նաև տեսնի-մասնակցի, գնահատի սովորողի ծննդյան տոնը, որպես ուսումնական նախագիծ, որպես հեղինակային մանկավարժության բովանդակություն ու կազմակերպում…
Դավիթն անճանաչելի է իր սուսերամարտի արդուզարդի մեջ (ես իր սիրելի կոշիկներից ճանաչեցի), ազարտի, իր ընկերական խաղի-տարերքի մեջ… Կարդացեք բլոգում՝ ինչ են գրում-ինչպես են շնորհավորում, եկեք տեսեք՝ ինչպես են ապրում… Դավիթը լավ ընկեր է, չի կարող այդպիսին չլինել, այս տոնը իր ընկերային առողջ միջավայրի ստուգատես է…
Կեցցեք, որպես հայրիկ-պապիկ եմ շնորհակալ… Այսպիսի տոնը յուրաքանչյուր սեբաստացուն հասանելի ուսումնական նախագիծ-պարապմունք է, որի լրացուցիչ ծախսերը, մատչելի, վստահեցնում եմ, կատարում է ընտանիքը. ես ձեզանից մեկն եմ, սեբաստացիական ամեն մի ընտանիքի… Իսկ ուսումնական Ագարակը՝ իր հնգամարտով-խաղով-պարերգով, մտածված է, զարգանում է որպես այսպիսի տոնի կազմակերպիչ ու միջավայր, ինչպես մեր ծածկած լողավազանը Արևմտյան դպրոցում… Փորձեք: Ասել եմ, յուրաքանչյուրդ իմն եք, մեծ ու փոքր սեբաստացիներ, ջոկողությունը՝ տիարի վախճանն է, դուք էլ, ես էլ, Դավիթ Բլեյանը՝ իր ընկերներով-ուսուցիչներով, թույլ չենք տա իմ այսպիսի կորուստը… Իսկ ընտանիքները մեր պիտի վճռական շրջվեն հակաճաշակից (աղմկոտ ազարտային խաղերով սրահներ, թանկ ու անառողջ ֆասթֆուդ, աստղային գներով ծառայություններ) ու այսպիսի՝ հեղինակային կրթական ծրագրով որոշված ու ձեռքբերված ճաշակի պատվիրատու-կազմակերպիչ դառնան… Հակաճաշակի այլընտրանքը կրթահամալիրում, որպես մանկության հովվերգություն, վաղուց կա… Երեկ Արևմուտքում երկարօրյա ուսումնական ճամբարի ավարտին Լիլիթ Բլեյան Դավթի քույրիկ ավագը իր Սոնայի հետ Դավթին տարավ անհատական երթուղով…
Ծննդյան տոն կրթահամալիրի Ագարակում:
Իրիկունը մեր տանը Տոնով նախագծած խաղաղ էր. Սոնան ու Դավիթը ստացած նվերներից, շնորհակալ ենք, մեկը մյուսից գրավիչ՝ գրքեր, ուսումնական խաղեր, մանկական աշխարհ էին կառուցել… Լիլիթը, այնպես որ Դավիթը լսի, պատմեց իրենց երեկոյան ճամփորդության, Դավթի հասուն-հետաքրքիր պահվածքի մասին, իր վստահությունը փոխանցեց տիար-հայրիկին Դավթի որպիսության համար… Դավիթը լսում էր, կարծես չէր լսում… Դուք ֆինալը լսեք.
— Դավիթ, խոստացածդ ժամը 10-ն է,- հիշեցնում եմ ես…
— Վերջ,- ասելով փակում է ձեռքի գիրքն ու… գնում իր սենյակ… — Ես արդեն մեծ եմ… Աստղիկին տալիս եմ ձեզ…
Քիչ հետո ինքն իր մահճակալին էր, մայրիկի պլանշետով իր Մոցարտի երաժշտական աշխարհում…
Անձրև է, գիշերվա իմ ժամը, ես պատմում եմ, ելումուտ անում Դավթի սենյակ ու խոհանոց, ձեթ ձիթապտղի ու գոլ ջուր խմում… Սեղանին Դավթի նվեր գիրքն է՝ «Արեգ» հրատարակչության հիմնադիր, թարգմանիչ, իմ հին լավ բարեկամ Սամվել Գասպարյանի, որ որոշել էր հանկարծ երեկ զանգել ու երկու գրքի ազդօրինակով այցելել կրթահամալիր…
«Շառլ Ազնավուր. դարի երգիչը» գրքում ամփոփված են Շառլ Ազնավուրի երգ-բանաստեղծությունները՝ Աբրահամ Ալիքյանի, Սամվել Գասպարյանի և Պերճ Թյուրաբյանի թարգմանությամբ, որոնք ուղեկցում են ֆրանսերեն տեքստերով: Ժողովածուն բացվում է տաղանդաշատ գրող և թարգմանիչ Կարպիս Սուրենյանի՝ գուցե մեր ժամանակի համար գրված փայլուն էսսեով, որտեղ նա, դեռևս անցյալ դարի հեռավոր 60-ականների, կարծես տեսնում էր այսօրվա Ազնավուրին:
Գիրքը հրատարակության պատրաստելիս երգերի թարգմանություններն ուղարկել էինք Ազնավուրին՝ նրա հավանությանը և տպագրության թույլտվությունը ստանալու ակնկալիքով: Ցավոք, նա չհասցրեց մեզ պատասխանել…
Եվ այս գիրքը, որը պետք է դառնար «Արեգի» հրատարակած Ազնավուրի երգերի հերթական՝ թվով չորրորդ գիրքը, դարձավ 20-րդ դարի լավագույն երգչի յուրօրինակ գիրք-հուշարձանը:
Տիտղոսաթերթի բովանդակությունը մեջ եմ բերում ամբողջությամբ. գիրքը, Լիլիթի հետ հասցրինք մենք էլ թերթել, հավանում ենք, մեր գրադարանը անհրաժեշտ քանակությամբ այսօր էգուց կունենա… Մտածում ենք 2019-ի հունվարին անդրադառնալ, որպես համատեղ ուսումնական նախագիծ մեր նախագծային-ստուգատեսային ճամբարում…
Հուզիչ էր և այն, որ նախորդ օրը Դավթին ես խոստացել էի գտնել այդպիսի մի ժողովածու… Դավիթը ավելի հաստատուն կպավ Շառլի ծննդավայրին էլ, երգերի լեզվին էլ. Լիլիթ քույրիկի հոգատար աջակցությունն ունի… Հա, հա, Դավիթը դարձավ ուղիղ յոթ տարեկան ու մեկ օրական…
Առաջին դասարանցի սանտաներն ու պատրաստած ամանորյա ինքնաշեն խաղալիքները: Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի:
Հունվարի կարևոր՝ հանրային ուսումնական նախագծերից է Աստղիկի մկրտության խորհուրդը… Պատրաստվու՞մ ենք… Մինչ այդ, դեկտեմբերի 21-ին Աիդապետրոսյանական ատամհատիկն է, այս անգամ՝ քոլեջում մեր, քոլեջի ուսանողների-դասավանդողների բովանդակային-կազմակերպական կատարմամբ… Ֆիզարձակուրդում գտնվող սեբաստացի մայրիկներն ամենամյա ծիսական հավաքին գալիս են ընտանիքներով… ծեսի խորհուրդը, երաժշտություն-պարերգերը յուրացրած…
Այսօր, երեկոյան եթեր ունեմ, իսկ մինչ այդ պիտի մասնակցեմ «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում», «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթի մրցանակաբաշխություն-հավաքին. ելույթ ունեմ նաև… քիչ է՝ հավաքն էլ վարում, բացում-փակում է իր հեղինակային երգերով Լիլիթ Բլեյանը… Լավ ու շատ երեխաներից լավ բա՜ն. ազդարարում է իր ճիչով Աստղիկը 22 օրական…
Մնում է, որ առատ անձրևն օգնի, մաքրվի քաղաքը օր իր առաջ ալենդելոնական զգեստներից, որ հայտնվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հայտնի-անհայտ թեկնածուների մեծ ու փոքր նկարներով՝ մեր շուրջ, մեր ճանապարհին… Լավ, հեռուստաեթերն ու սոցիալական ցանցերը, ձեզնով արած ֆեյսբուքը քի՞չ էր… բա տեղեկատվական թերթիկները… պատերին-ճանապարհներին ինչների՞դ էր պետք նկարները ձեր, որ հիմա թրջված-պատառոտված մնացել են… Այս պատկերապաշտությունը, որ խորթ է նաև հայ առաքելական եկեղեցուն, ի՞նչ ճանապարհով, ինչպե՞ս հասավ «Իմ քայլը» դաշինքին… Ասեք, որ վրիպել ենք… Մեծամասնությամբ՝ Ազգային ժողովում կամ քաղաքային ավագանիում, խոստացեք, որ որոշումով առաջիկա կճանաչեք այս ձևը ժամանակավրեպ…
Հինգ տարեկանների տեխնոլոգիական-խոհարարական ստուգատես: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1522