Սևան քաղաքի եկեղեցում, նրա հրապարակում, տարատարիք սեբաստացի սովորողների և մանկավարժական աշխատողների ելույթը՝ պար-երգը, խոսքն ու զրույցը Սևանում ստեղծվող մեր հանրային դպրոցի մասին, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ ուսումնական պատարագը, հետո, բնական-ծիսական  շարունակություն ջրոցին Սևանա լճի ափին մեր մայիսի 8-ի,  Համբարձման խաղեր-մաքրումի օրվա պատշաճ  շարունակությունն էր․․․ 

Մինչ այդ, օրվա օրացույցով, Դդմաշենի եկեղեցում օրվա օրհնություն-փառաբանում-գործերի հաջողության մաղթումի՝ իր նմանը չտեսած արարողությունն էր՝ որպես սկիզբ, Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի և Գագարին պրոյեկտի, «Դար» հիմնադրամի,  մեր բոլոր գործընկերների մասնակցությամբ,  մաքրումի վայրերի, անհրաժեշտ գործիքների բաժանումը․․․ «Դար» հիմնադրամը,  ինչպես երաշխավորել էր Արսեն Աղաջանյանը,  մտածել էր ոչ միայն երկրագործական գործիքների,  պիտույքների՝  գլխարկներով, շապիկներով,  մաքրումի համար անհրաժեշտ շինտեխնիկայի մասին,  այլև Գագարին պրոյեկտի մասնակից դպրոց-պարտեզների նվերների։

Ինձ համար, որպես Գագարին պրոյեկտի հանրակրթության մենթոր, կարևոր է գործի հետևողականությունը, շարունակականությունը, որևէ պատճառաբանությամբ օրվա գործը՝ իր սովորողով-ուսուցչով, երկրորդ  պլան չմղելը․․․ Մնացածի մասին, ինչպես երեկ՝ օրվա սկզբից սկսել են պատմել, այսօր՝ կիրակիով,  կշարունակեն պատմել մասնակիցները՝ սեբաստացի 13 նախագծային խմբերով, «Դար» հիմնադրամը՝ իր ողջ աշխատակազմով, Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր գյուղերի, Գագարին ավանի դպրոցական խմբերով։ Արսեն Աղաջանյանի սրտով եղավ և Ծաղկունքի կենտրոնում նոր կենտրոնի բացումը, ՀՀ դրոշների բարձրացումը․․․  Տպավորիչ էին սեբաստացիների նախաձեռնություն Համբարձման շուրջպարն ու «Աշխարհ անցիր» կատարումները, տոնի մասնակիցների արդար հացը օրվա․․․ Փառավորվեցինք։ Երբ ասում եմ նոր գործեր՝ կիսատի բացառումով, կարող եմ թվարկել, որ համոզիչ-անկասկած մնա իմ գիր-պատումը սկսած  2014թ. հունիսի 17-ի սկզբով։

Վարսերի աշխատանքային խումբը, որ սկսեց երեկ տարածաշրջանում եզակի ծածկած լողավազանի մաքրումը, կշարունակի գործը, կլինի Արևմուտքի մեր լողավազանում, կյուրացնի ծածկած լողավազանի մեր փորձը։ Մենք մենակ չենք թողնի Վարսերին։ Դդմաշենը սկսել է իր ճամբարի նախագիծը, բայց մինչ այդ քոլեջի հետ այս շաբաթ կավարտի Դդմաշեն-Ծաղկունք մուտքի-ելքի, ավազահանքի մաքրությունը․․․   Զովաբերի բարձր դասարանցիների պոետիկ, մեծ խումբը տնօրեն Զոհրակի հետ մայիսի 13-ին գեղարվեստ-ավագ դպրոցին կհյուրընկալվի. նրանք կծանոթանան մարզադաշտի կառուցման մեր փորձին, որ մեր աջակցությամբ ստեղծեն բազմաֆունկցիոնալ-տարածելի խաղադաշտ․․․ Մենք կհետևենք, որ Գագարին պրոյեկտի վեց դպրոցներից յուրաքանչյուրը մայիս ամսին Համբարձման խաղերի շարունակությամբ ներկայացնի Դար հիմնադրամի աջակցությամբ շուրջտարի գործածելի խաղադաշտերը․․․ Մենք կիսատ չենք թողնի մայր գետ Հրազդանի, Գագարին պրոյեկտի տարածքով անցնող 18 կիլոմետրանոց հատվածի ամբողջական մաքրումը, որ երեկ սկսեցին թափով-հավեսով «Դար» հիմնադրամի աշխատողներն ու Հյուսիս-Միջին դպրոցների սեբաստացիները: Սիրով ընդունեցինք մեր գործերով խանդավառ քահանայի առաջարկը միասնական հեծանվաերթի… Մենք կաջակցենք Դդմաշենում Պրոյեկտի սովորողների միացյալ երգչախումբ ստեղծելու նախաձեռնությանը… ավելին մեր «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը սկսել է Պրոյեկտի դպրոցների, մանկապարտեզների` հանրակրության մանկավարժական երգչախմբի ստեղծումը…

Իմ գիրն ընդհատեց Էդմոնը Փաշինյան՝ մեր Ագարակի ղեկավարը, աչքալուսանքով, մեր Խզբըզ մայր ձին ազնվացեղ հորից մայիսի 9-ի առավոտյան ծնել է, էլ ի՞նչ,  Հաղթանակ անունով բարձրահասակ սև մտրուկ․․․ Կռասավեց. Ուսումնական ագարակի նոր աշխատող Սոնա Կարապետյանի նկարներով ահա, տեսեք․․․

Իսկ Վիգեն Ավետիսը ստեղծագործական օրեր է անցկացնում Ծաղկունքում․․․ Սասնալանջին չի կարող չհայտնվել Հազարան հավք-Բլբուլը, նրա խորհրդանիշը, ինչպես եղավ 2020-ի Թուր կեծակին․․․ Ուզում ենք, որ այն լինի աղբյուր-շատրվանի ձևով․․․  Տեսնենք։

Այս օրերին, որքան էլ Գագարին պրոյեկտը կլանել է ինձ, ուրբաթ ուսումնական պատարագից առաջ-հետո հասցրինք բարի ճանապարհ ասել Ավագ դպրոց-վարժարանի Լոռի և Արատես մեկնող նախագծային խմբերին․․․  Իններորդցիները շատ էին՝ 40 հոգի, մենակ թողնել չկարողացա, հետևեցի Ջուլի Սիմոնյանին ու իր խմբին և՛ Վարդենյաց լեռնաշղթան, Արմաղանով ու Արգիճով կտրելիս, և՛ Սմբատաբերդը Արտաբույնքով բարձրանալիս, և՛ Եղեգիսի կիրճով Արատես մտնելիս․․․ Ինձ ոգևորեց մարզիչներ Միքայելի ու Ալինայի հետ իններորդցիների ռազմամարզական պարապմունքների անընդհատությունը և մաքուր կենցաղի էստաֆետը, որ ընդունել էին քոլեջի Մարիամ Մխիթարյանի խմբից, մի բան էլ ավելիով փոխանցելու սովորույթ հաստատելը։

Իսկ Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանցիների հայրենագիտական բացահայտումները ոչ միայն պատիվ են բերում մեր գեղագետ-հայրենագետ-բնապահպան Նունե Մովսիսյան, Լուսինե Սարգսյան, Սոֆյա Այվազյան, Նունե Այդինյան  մանկավարժներին, այլև սիրելի ամոթով թողեցին ինձ․․․ Ինչքան շատ բան կա հայրենիում մեր դեռևս անծանոթ՝ այն էլ իմ այս տարիքում․․․

#2057

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անսովոր կազմակերպում սովորական երեխաների համար…

«Ձմերուկն ու Դավիթ Բլեյանը». այս նկարաշարը ծնվեց-բեմադրվեց իրական սցենարով, երբ իրիկունը 7-8-ի արանքում Բանգլադեշի մի մեծ ձմերուկով տուն մտա… Դավիթը չթողեց, որ շորերս թամամ փոխեմ, սոված էի՝ հաց ուտեմ. ինձ

Երկու լուսնոտ՝ քնաշրջիկ, լուսնահար…

Մեր տանն ամենաքիչը երկու լուսնոտ կա… Քնաշրջիկ Դավիթ Բլեյանն ու ես՝ լուսնահար, միաժամանակ արթնանում ենք (ձայն ենք տալիս-լսո՞ւմ ենք իրար) գիշերվա 3-5-ի արանքում, իրար ուղերձներ փոխանցում՝ միայն մեզ ամբողջությամբ հասկանալի

Էպոսի ընթացք ուսումնական ագարակում մեր

Ձմեռ պապ 2018-ի մրցանակակիր Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվը գրանցել է իմ ու Լուսինե Փաշայանի գրկախառնությունը… Մագիստրոս Լուսինեն պայծառացած պատմում է Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում «Հաղորդակցական ակտիվության զարգացման