Ի՜նչ տպավորիչ-ճշգրիտ ավարտ-մեկնարկ՝ հին ու նոր տարվա. Շուշան Բլեյանը պիտի ժամաներ այսօր գիշերը, ժամը 2-ին ես իմ նշանավոր iPhone-ով պիտի ստանայի Տաթև քույրիկի ավետիսը՝ Վահանը կարոտակեզ գրկել  է իր սքանչելի Շուշո մորաքրոջը… Ժամը 4-ին, արդեն արթուն, իմ բարի օրը պիտի սկսեի Մայր հայրենիքում Շուշանի հետ, ուռա՜, պայմանավորվելով, որ այսօր Շուշանը քնի, քունն առնի, ինչպես և Դավիթը՝ անդավաճան իր լուսնոտությանը, ու սկսի գործել միասնական մի ժամ՝ հայրիկինը… Շուշանի հումորն իր պես «անզույգ» է (անզուգական).
— Ավելի լավ է քո ժամը, քան Վահանինը, պապ…
Բայց անցնող տարվա հաստատած ամենալավն այն է, որ Բլեյան Աշոտի ժառանգների մեջ աշխարհի ամենա աղջկական վեցյակին՝ Լիլիթ Բլեյանի երգի, Շուշանի ձայնի-տեսքի, Տաթևի զուլալ անմիջականության պես գալիս է՝ Լիլիթ-Տաթև-Շուշան-Արաքս-Արևիկ-Սոնա… Դավթի ու Վահանի հայտնությամբ սկսեցին իրադարձությունները զարգանալ մեր՝ տղամարդկանց շուրջ՝ Դավթի, Վահանի… Տեսնո՞ւմ եք, Վահանն է դիմավորել քույրիկին, իսկ քեռի Դավիթը կարող է և այդ ընթացքում քնել…

1-3-րդ դասարանների սովորողների ամանորի բացիկներ:

Մինչ Արմինե Թոփչյանը կընտրի 2017-ի մեր բարեկամներին շնորհավորելու սեբաստացիական բացիկ-նկարն ու երաժշտական ձայնը, Դավիթը Մելինեի տեխնոլոգիական լաբորատորիայում ստեղծեց ի՛ր առաջին շնորհավորականը… Մարինե Մարտիրոսյան դաստիարակի ու իր ընկերների համար, որոնց չի մոռացել-կարոտում է: Այսօր գնա՞ «Հայաստան» կինոթատրոնի հրավեր-մուլտը նայի, ընկերներին հանդիպի՛… Անաղուհաց  չի մեծանում… Բայց, դե, արդեն Շուշո կա՝ իր ամենին ձգող ներկայությամբ. տեսնենք։

Բոլոր մտահոգությունները մոտեցող 2017-ը ցրում է…  Ձեր հոգում, ձեր տներում ցրի, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներ, ձեր արդար վաստակի վարձը դառնա…

Իսկ Դավիթն իրիկունը, երբ Կամերային երաժշտության տանը մաեստրո Թոփիկյանի կամերային երգչախմբի ամանորյա նվեր-համերգից վերադարձած, պարզ է, խոսում ենք Շուշանի ժամանումից… փորձում է հասկանալ առեղծը՝ հին տարվա իր հասունության… Գիտի՝ ով է Կարինե Ջանոյանը՝ Շուշանի, Տաթևի, Լիլիթի մայրիկը, Վահանի տատիկը…
— Հա, բայց ինձ համա՞ր ով է…
Արմինե ուսուցիչ-մայրիկը մի քանի անհաջող փորձերից հետո գտավ առեղծ-խնդիրը հետաձգելու, կյանքով, Դավթի բնական հասունությամբ լուծելու բոլորիս համար ընդունելի շարունակություն…
— Դավի՛թ որդի, բոլորդ էլ այսպես Բլեյան՝ որդի Աշոտի, իսկ Կարինե Ջանոյանը քո քույրիկներ Շուշանի, Տաթևի, Լիլիթի մայրիկն է, քեզ շա՜տ է սիրում, դու էլ մետրոյով գնում ես իրեն տեսնելու…
Ու հայտնվեց որտեղից որտեղ Պարույր Սևակի տողը՝ իմ գլխում.
Ամենից առաջ ես հա՜յր եմ…

«Այլընտրանքային պատմություն» նախագծի խումբը պատրաստվում է գիտագործնական հավաքին:

 

Սրա մանկավարժությունը, որպես ամեն առավոտվա հանդիպում-ճեպազրույց Կենտրոնում, կանի Գևորգ հոպարը… Իսկ Տաթևիկ աղջկաս ձայնը՝ հա՜յր, իմ ականջում է հիմա։
— Դավիթ փափկասուն,- սիրում է այսպես ու նման ձևերով քաղցրացնել իբր Արմինե մայրիկը…
— Չէ, այսպես ինձ մի՛ ասա, մայրի՛կ կաթնասուն…

«Եթե մտքովդ ացնի Հայաստան գալ, խաղաղություն բեր քո հետ… Ձմեռ պապ»,- մեր ութերորդցի Արեն Պողոսյանն է գրում… անգլերեն… Այն Արենը հարգելի, ով «Սովորող-սովորեցնող» նախագծով իր չորրորդ-հինգերորդցի սեբաստացի սաների հետ այդքա՜ն տպավորիչ պար բռնեց… Արենի պարը չի ջնջվում… Բացե՞լ եք Արենի բլոգը, կարդացե՞լ եք նրա տեքստը՝ նախագծի, Աննայի, Սոֆիի հետ իր չարչարանքի նյութը… Այս ե՞րբ այսպիսի դրվածք ծնվեց… դրվածք՝ ծանրակշիռ տղամարդու պարի… Ոնց-ը գիտենք՝ հարգելի Ստեփանի, Ալեքսանդրի հետ պարելով-ապրելով, կյանքով պար-շարժում-վերաբերմունք փոխանցելով… Ձրի ստացել ձրի էլ փոխանցում է…

Մարիետ Սիմոնյանի մեծարման ցերեկոյին, որ դարձավ երեկո, վստահ եմ, իր, Արևիկ ծոցվոր աղջիկ-ուսուցչի ընտանիքում, իրենց ՖԲ-ում, ծնվեց 2016-ի Ձմեռ պապ-մրցանակակիրը՝ Գրական ակումբի հիմնադրում-գործունեությունը՝ շոշափելի-բեղուն, այնքա՜ն, որ, ահա, «Բան ունեմ ասելու» ինքնաբուխ նվեր-ներկայացումով՝ իր ուսուցչին, ծնեց հեղինակային մանկավարժության հեղինակների խոսքի թատրոնը… Գրական ակումբը՝ պատումի թատրոն… կյանք-խաղ-խոսքի մշակույթի փոխանցում… Ասե՛նք շնորհավո՜ր:

Գրական ակումբի «Բան ունեմ ասելու» ներկայացումը մեդիակենտրոնում:

Ինձնից հիմա չես փախչի, ես կոնկրետ եմ, նշանառու… Իմացե՛ք, երեկ ծածկած մեր լողավազանում հանդիպեցինք Տաթև Համբարյանի, Խորենի, Լուսինե Աբրահամյանի հետ… Քայլեցինք լողավազանով, որը տեխնոլոգիական ռեժիմով պատրաստվում է հունվարյան նախագծային ուսուցման շրջանին… Եկեք յուրաքանչյուրդ՝ խմբով-անհատ, լողի հետ կապված ձեր ուսումնական նախագծերով… Լողավազանը հունվարի 10-ից կգործի առտու 9-ից երեկոյան 19.00, նաև շաբաթ օրը… Իսկ Քոլեջի մեր դաստիարակ-ուսանողների՝ արտադրությամբ, աշխատելով-կյանքով սովորելու ծրագիրը հունվարի 9-ից կներառվի մեր նախագծային ուսուցման հունվարին… Այդպիսին է 2017-ի ուսումնական հունվարը՝ հանրային հարթակ, մանկավարժության կենտրոնական դիրքով-նշանակությամբ, յուրաքանչյոր սեբաստացի սովորողի, ուսուցչի-աշխատողի-ընտանիքի համար ասելիքով լսելի-տեսանելի-փոխանցելի լինելու համար…

Ի՞նչ եմ ես կարդում… հիմա՝ Վահան Տերյան՝ «իմ հեռու ընկերը»՝ Չարենց գուշակի խոստովանած, որբ-մենակ այցի է գալիս… երբ գիշեր չէ, այո, բայց և լույսը չի բացվել՝ իմ ժամերին…

Հմայված լուսնի շողերովն արծաթ.
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։
«Լուսնոտ», Վահան Տերյան, 1906

Ուսուցչական երգչախումբը պատրաստվում է հունվարի 5-ի Սուրբ Ծննդյան տոնին: 

ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան

# 889

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վերջին մոհիկանը դու ես, ես միակ հեծանվորդն եմ իմ ճամփին

Գազարի, կաղամբի, բազուկի նկատմամբ իմ թուլությունը հայտնի է. հում, մաքրած, տռուզ-ամբողջական կամ խոշոր կտրտած, մատչելի առօրյայում՝ որպես կերպարներ մեր միջավայրում… Հյուսիսի մեր աղջիկները երեկ այդպիսի մի սեղան-ցուցադրություն, «համեցեք-համտես արեք» էին

Բարձունքն այս հայտնի իմ պեղածն է, չէ՞․․․

Բարի-պարգև կիրակի։ Այդպիսին էր և երեկվա շաբաթ օրը, որ սկսվեց մինչև ժամը 9-ը, Զանգիի Սեյրան բարձունքին, հեծանվի վրա․ անցավ ողջ օրը և՛ բարձունքն ինձ հետ, և՛ հեծանվի վրա․․․ արշավային-ճամփորդական, Զանգվի

Մանկավարժությունը մեր` թիթիզության հարթա՞կ….

Քիչ, բայց լինում է՝ Դավիթ Բլեյանը հայտնվում է իր մայրիկ Արմինեի մեքենայում, միայնակ՝ ետևի նստարանին, ինչպես երեկ, Դպրոց-պարտեզի ճանապարհին, երբ մեր ընկեր-հարևան Արամ Մկրտչյանն իջել էր Բաբաջանյան փողոցում՝ Մայր դպրոցում…