«Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Աշոտ Բլեյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադարձել է Շուշիի ազատագրման թեմային: Նա ընդգծել է, թե այդ ժամանակ քաղաքի ազատագրումն ինչպիսի նշանակություն ուներ։

«Նշանակում էր երկարատև պատերազմի ազդարարում, հետևաբար կշռադատված որոշում էր պետք։ Բայց եղավ հայտնի օպերացիան, ինչին մենք՝ «Նոր ուղու» անդամներս, կողմ չէինք»,- վերհիշել է Բլեյանը։

Նա համոզված է, որ Հայաստանում իշխանության պետք է գա այնպիսի ուժ, որը կվստահեցնի՝ մի ամբողջ սերնդի՝ 18 տարեկանների, մահվան չի տանելու։

Տեր-Պետրոսյանի առաջարկին, այն է՝ ընտրություններին երեք նախագահների միասնության դաշինքով մասնակցություն, Բլեյանն այսպես է մեկնաբանել. «3 նախագահները պետք է ընտրության երաշխավոր դառնան, աջը քաշեն, ազատեն հրապարակը: Էդ ժամանակ թե՛ լսելի քննարկումներ կլինեն, թե՛ դեբատներ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ 24news.am

Նյութը՝ Աշոտ Բլեյանի բլոգում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միշտ հարգանքով մեր պատվիրատուի հանդեպ

ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին Երևանի քաղաքապետ պարոն Հայկ Մարությանին

All the days of mine, old and gone, are coming back home again

Now I recollect all the days of mine, old and gone, The illuminated and winged days o mine, old and gone. It was in the 1990s when we founded the

Սահմանը կամուրջ դիտեք

«Թեթև զրույց» Աշոտ Բլեյանի հետ – Պարո՛ն Բլեյան, մենք երկբևեռ իրականությունում ենք ապրում, մի կողմում Փաշինյանն է, մյուս կողմում՝ նրա ոխերիմ հակառակորդները. սևերը, սպիտակները, հերոսները, դավաճանները, բայց էս ամեն ինչից անդին