Ավելին, Բլեյան կրթական բաց ցանցի, Նոր ուղի քաղաքացիական հարթակներով մեր  գործընկերների նախաձեռնությունները հին ու նոր, գործերը մեր հայտարարված կտարածենք․․․ 

Սրա լավ օրինակն է պատանիների ռազմամարզական ճամբարը Արատեսում. Հանրապետության տոնի օրերին սեբաստացի օրացույցի շրջանակում, թե հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արատեսի ռազմամարզական ճամբարը սեբաստացի՝ բաց բոլոր պատանիների համար, որպես պատանիների ինքնապաշտպանության, քաղաքացիական կրթության, արտակարգ իրավիճակներում անվտանգ գործելու ստուգատես, կսկսի գործել ողջ ամառ, սեպտեմբեր-հոկտեմբերին նաև, Արտակարգ իրավիճակների,  Պաշտպանության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Վայոց ձորի մարզպետարանի ու Եղեգիս խոշորացված համայնքի համագործակցությամբ։ Հետևե՛ք մեզ իմ բլոգում, mskh.am-ում, Արատեսի դպրական կենտրոնում, աջակցեք մեզ… «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը  յուրաքանչյուրին՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձ, այդպիսի հնարավորություններ կընձեռի լիուլի․․․ 

Օրերս նաև Գագարին պրոյեկտի շրջանակում ռազմամարզական ամառային ճամբար բացելու նախաձեռնությունը սկսեց շրջանառվել․․․ Ես՝ որպես Գագարին պրոյեկտով հանրակրթության մենթոր, առավելագույն նպաստում եմ, որ ճամբարը դառնա ռազմամարզական ճամբարների ցանցի լիարժեք անդամն ու գործընկերը․․․ Գլխավոր խոսքն, իհարկե, երբ ունենք «Դար» հիմնադրամի ղեկավարի դրական վերաբերմունքը, Գագարին պրոյեկտի Զովաբեր, Դդմաշեն, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք համայնքների,  Գագարին ավանի դպրոցներինն է, միջին ու բարձր դասարանցիներինը, Սևան-Հրազդան տարածաշրջանի մանկավարժներինը, հասարակությանը․․․ Կվերսկսի՞ Հայաստանում ու Արցախում ռազմամարզական ճամբարների առաջնեկի իր գործունեությունը Արցախի «Ասպետ» ռազմամարզականը, որ տարիներ շարունակ հաջողությամբ գործում էր Բալուջա գետի ափին՝ Նոր Այգեստանի զորամասում, որն այնքան սիրով հիշում են հարյուրավոր սեբաստացիներ, կփոխանցի՞ այն, կսկսի 2021-ին, որպես համատեղ՝ Հայաստան-Արցախ նախաձեռնությո՞ւն քաղաքացիական՝ Սյունիքում, թե․․․ 

  

Ա՛խ, քամի՛, քամի՛, Ուրցաձոր-Վեդիի քամի, որ այդքան խիզախ եղար, կտրեցիր-փախցրիր-ջնջեցիր տիարի  ամփոփիչ խոսքը․․․ Բայց ճանապարհն այնքան տպավորիչ է, որ այսպես էլ վատ չէ․․․ Խոսքը կարդացեք-լսեք մեկ անգամ էլ գրում ու առաջին երկու տեսանյութերում․․․ 

#2058 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խա՞յթ…

Հրաշք աղջիկ, անհայտ երկրի մանուշակ… Ասում են՝ խորն ես քնում, ցավերդ (ֆիզիկակա՞ն) հաղթահարում ես… Այսքան խորը քնելն անհրաժեշտություն էր, խառնվել — իրար ուժեղացրել էին մարմինն ու հոգին՝ իրենց ցավերով. բուժիչ

«Պամպերս» նախագծով մինչև «կրկես» նախագիծ… Օր-գիր է…

Դավիթ Բլեյանը իրիկունը ուշ ինձ միացավ, ու տան երկու տղամարդով ելանք գնացինք Աստղիկի համար տակդիր գնելու։ Ես վրիպել էի, տուն մտա հոգեհանգստից՝ տակդիրը մոռացած… Երեք ու չորս համարների արանքում տակդիր

Իմ գրերն օրվա իրենք են խոսում իմ ապրածի մասին

Վերնագիրը ստացել եմ՝ ձևափոխելով Քըրք Քրքորյանի հայտնի խոսքը… Իմ խոնարհումը մեր Քըրքին… Միշտ կարելի է ուրիշի փողերն ավելի շռայլ ու հայրենանվեր դարձնելու պահանջներ ներկայացնել, մենք չենք կարող մոռանալ 1991-ից սկսած,