Դավիթ Բլեյանը իրիկունը ուշ ինձ միացավ, ու տան երկու տղամարդով ելանք գնացինք Աստղիկի համար տակդիր գնելու։ Ես վրիպել էի, տուն մտա հոգեհանգստից՝ տակդիրը մոռացած… Երեք ու չորս համարների արանքում տակդիր չկա. մենք առանք կես-կես…

Ճանապարհին Դավիթը անսպասելի հարցրեց.
— Ձեր ժամանակ, որ դուք փոքր էիք, պամպերսը կա՞ր…
Ու իմ բացասական պատասխանից հետո.
— Բա ո՞նց էր ձեր խեղճ մայրիկը ամեն անգամ քաքիկը, չիշիկը մաքրում…
Իրիկունը 10-ին մոտ էր, ու խոսակցությունը մեր՝ գրավիչ…

Հետո էլ, երբ պամպերսի՝ այս մարդասիրական միջոցի մասին մեր խոսակցությունը սպառեցինք, հարցրեց…
— Հայրի՛կ, Ստեփան հորեղբայրը հալա՞լ եղբայրն է քո…
— Հալալ-ը ո՞րն է, Դավիթ…
— Նույն… նույն մորից…
Իմ ծիծաղը լսեցի՞ք…
Հա՛, Դավի՛թ, կրկնակի հալալ է Ստեփան եղբայրը… Նույն մորից-հորից…

Ի՜նչ հասուն է իմ ընկեր-տղան ու, տեսեք, որքան լուրջ, կարևոր պամպերսների տոպրակով մտավ տուն…
— Ա՛ռ, գազա՛ն հայրիկի, վայելի՜… Թե չէ անպամպերս մեռնում ես…

— Հայրի՛կ, մի խնդրանք ունեմ, ինձ յոթին քնից կհանես: Ես ուզում եմ յոթից արթուն լինել:
Սրանից հեշտ խնդրա՞նք։ Այ, այսպիսին էին մինչև քնից հանելը-արթնանալը Դավիթ ու Աստղիկ Բլեյանները…

[youtube https://www.youtube.com/watch?v=bzGom9TB_2I]

Դավիթն արթնացավ, հագավ տաբատը, հետո՝ ճիտքերը…
— Դավի՛թ,- հարցնում եմ,- էս ժամին ո՞ւր, դեռ ժամը 7-ն անց է…
— Էսօր շուտ եմ ուզում դպրոց գնամ ու…,- ծիծաղում է։- Լա՛վ, լողամ՝ նոր…

Ինձ դժվար է առանձնացնել երեկվա իմ օրից, տպավորություններից՝ ֆիզիկական թե մեդիա միջավայրից մնացած… Մեր Գեներալի հայտնվե՞լը Արևելյան կրթական կասկադում… Սմբատի հայա՞ցքը կրթական կասկադին վերևից… Ես կառանձնացնեի ուսումնական Ագարակի և Արևելյան դպրոցի ուղիղ հարաբերվելը… Կեցցե Նառան Նիկողոսյան, որ կասկադի թարմ առվույտը մատուցեց մեր Գեներալին։ Արևմտյան դպրոց-պարտեզի բարձունքում բացօթյա պարապմունքի նոր անկյան գործածո՞ւմը… Միջավայրը մեր ավելի հարստացավ-ներառական-ազդեցիկ դարձավ մի փոքր էլ…

Անտանելի բետոնե աստիճանները Հյուսիսում նահանջեցին երեկ օրվա վերջում վերջապես… Ահա, Կարինե Մացակյանի առաջարկը… Միջավայր է կրթական՝ շարունական միջամտություններով մեր, փոխազդեցություններով Հյուսիսից Հարավ… Հարավում երեկ Վիգեն Ավետիսի նորամուտը եղավ իմ ուղեկցությամբ… Այնքա՜ն գույներ, մարդիկ, տպավորություններ, մի գրում… Թող իրենք պատմեն… Հարավի սովորողների պահանջը՝ ինձ շուտ-հանդիպելու, ոչ միայն օրինական է. հաճույքով։ Ահա ինչու՝ օր առաջ պետք է տիարին ազատել վարչարարությունից. կրթահամալիրով մեկ, բոլոր սեբաստացիտներով գուրծել ավելի ինքնավար, լինել ավելի նախաձեռնող, ինքնավստահ, կարող ու անընդհատ։

Դավիթ-Աստղիկաշարը՝ Արմինե Աբրահամյանի:

Իսկ «Կրկես» նախագիծը, որ ծնվեց կրթահամալիրի թ. 37 երթուղում առավոտյան, դպրոցի ճամփին՝ իմ առաջիկա գրում. պայմանավորվել ենք Անի Շահսուվարյանի հետ, հայտնի բլոգեր Լապշինի կրթահամալիր այցի հայտնի դարձած թարգմանչի

— Հայրի՛կ, խնդրում եմ, ինձ առավոտը 6-ին հանես… Էսպես չի լինի… Ես չեմ հասցնում գործերս…
Դավթի ձայնը ձեզ արդեն ծանոթ է…

Մեր ժամանակի հերոսները շատ են։ Հերոսուհիներն էլ  քիչ չեն, և նրանց շարքերում սեբաստացիները միշտ առաջին տեղերում են։ Եվ լավ է, որ մեր երեկվա, այսօրվա հերոսը նորից՝ հարզարամյակներ ու մի տարի հետո, ծիսական հարսանիքից հետո, Արան ու մերօրյա Շամիրամն են։ Ասենք շնորհավոր։ Արքայական-վիպական կյանք քեզ, Լեոն։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1628

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երջանկությունը պիցա է… իմ գրի նման

Յուրա Գանջալյանի «Փետրվարի 26. հաշվետվություն ոչ թվերի լեզվով» հրապարակումը հաճույքով կարդացի: Շարունակեմ սկզբունքային նշանակության այս խոսակցությունը, որը կընդարձակեն, վստահ եմ, Լուսինե Բուշը, Իրինա Ապոյանը… Յուրայի հիշատակած, և ոչ միայն այդ սովորողները,

Համերգից առաջ, համերգին ու համերգից հետո

Համերգ, հանուն որի այս 300 կմ-ի չափ ճանապարհն ես հաղթահարել, բազում արգելքներ… Ու «Սեբաստացիներ» երգչախմբով, բեմական նոր զգեստներով, մեր մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ բեմ ես բարձրանում… Թբիլիսիի ազատ համալսարանի ու

Որ­պես Լա­յեր­տի որ­դին…

…. Որպես Ու­լիս մի՝ թո­ղած եւ հող, եւ տուն, Ան­ցա ծո­վեր ու ցա­մաք­ներ ես՝ Ամեն տեղ օտար եւ անխն­դում… Կիրակի ցերեկով, ջրհեղեղի աղմուկով, երբ Դավիթն իր ընտրած մեդիագիտության աշխարհում էր,