Աստղիկ Բլեյանը, որ երեկ դարձավ յոթ ամսական, հասունության յուրահատուկ թեստ հանձնեց։ Մինչ այդ էլ Արմինեն պատմում էր․պետք էր ստուգել…

Առավոտյան ութն անց է. ես ու Դավիթը ճանապարհվում ենք Բանգլադեշ, Դավիթը՝ Արևմուտքի իր լողափնյա ճամբար, ես՝ կրթահամալիրի ճամբարային բանգալդեշով, իմ օրացույցով․․․ Ամեն ինչ աչքերով, դիմախաղով, շարժումներով, հույզերով, ճիչերով փոխանցող Աստղիկը Դավիթ եղբորն ու ինձ ճանապարհում է դեպի դուռը․․․ Դուռը ծածկում ենք, Աստղիկը՝ Արմինեի գրկում․․․ Տեսնելու բան է Աստղիկի դեմքին կատարվողը՝ ուրախությունից տագնապ-անհամաձայնություն անցումները… Գարնան երկինք՝ կասեր Թումանյանը․․․ Դուռը ծածկվում է․․․ Ու մենք լսում ենք Աստղիկի լացի ձայնն ու… դռան ճանկռո՞ցը։

Դավիթ-Աստղիկ նկարաշարը՝ Արմինե, Ռուզան Աբրահամյանների։

Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի այցը կրթահամալիր, քայլքը կրթահամալիրի բանգլադեշով, բնակելի արվարձանում կրթական պարտեզի մեր ներկայացումը՝ իր լողափնյա նախակրթարաններով, ճամբարներով, փառատոնյան եռուզեռով, մինչ այս չհանդիպած, բայց կյանքով-հայացքներով հարազատ մարդկանց հանդիպում էր... Վահագն Վերմիշյանը սիրում է պատմել, կարողանում է գրավել, ասելիք ունի․․․ Դե, իր կենսափորձն էլ, պաշտոնն էլ թույլ են տալիս գնահատել տարիներով մեր ստեղծած կրթական միջավայրը-աշխարհը հանրապետությանը  անհրաժեշտի-պահանջվողի-փոխանցման հեռանկարով։ Բաժանվեցինք գոհ, իրար, կարևորը գտածի զգացումով, վստահ, համատեղ աշխատանքի, նշված-չնշված գործերը շարունակելու, միասին անելու որոշումով… Շնորհակալ եմ, Վահա՛գն, ես, իմ ընկերները տպավորված ենք։ Մարդկային անկեղծ ընկալում-հուզում կար ողջ ընթացքում։

Շրջայցի լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Artասահմանը մեր Հյուսիսի Գեղարվեստում իսկական ամառային դպրոց է՝ զով, պարզ, ընդարձակ, հարմար, տարատարիք-բազմաբնույթ մարդկային շփման ուսումնական միջավայր․․․ Երեկ, կեսօրին, փառատոնի «Գետը բնակավայրում» նախագծային ցուցադրություն-հավաքը այնքա՜ն մարդաշատ էր, անմիջական, Ավագ դպրոցի Ֆոլկ-բենդն էլ՝ իր տեսքով-երաժշտությամբ, անմոռանալի․․․ Մի ծայրում մենք, մյուսում՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի չընդհատվող գործունեությունը, մեջտեղներում՝ «Դեպի լյառն Մասիս» նախագծի համառ խումբը՝ իր հյուրասիրությամբ, շարունակությունը՝ ամենատարբեր ինքնաբուխ ձևավորված խմբեր․․․ Տեսարանը հուզիչ էր․ մնաց․․․

«Գետը բնակավայրում» նախագծի ամփոփում-ցուցահանդեսը Artասահմանում։ Լուսանկարները՝ Մարի Միքայելյանի։

Իսկ վերնագիրը թողեց իր խոսքում Վահագն Վերմիշյանը, որ իր կյանքից պատմում էր ճապոնացիների՝ Հայաստանով գրավվածության մասին, երկու տարբեր աշխարհների-ժողովուրդների հարազատությունը ներկայացնում ըստ ճապոնացիների։
— Ամենակարևորը, որ կա, որ տեսա կրթահամալիրում, դա ազգային հենքն է Ձեր մանկավարժության, յուրահատկության-ինքնության գիտակցումը։

Այս նույն տարածքում ժամեր հետո սովորողերի-ուսուցիչների մի խմբով ընդունեցինք Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ՝ Համլետ Պետրոսյանին, որ Արցախի Տիգրանակերտի ճանապարհին ժամանակ գտավ, պատվելով փառատոնը, ներկայացնելու զարմանալի-երկարատև ուսումնասիրություն, որ տարիներ շարունակ կատարել են իրենք երկու համալսարանական ընկերներով՝ Երևանի ու Ֆլորենցիայի, Վայոց ձորում, Եղեգիսի կիրճում, Արատեսում․․․

Հին-համալսարանական ընկերներով հանդիպել էինք ու․․․ նորոգած մեր կապերը գործընկերությամբ, խնդիրներով, անելիքներով, բաժանվեցինք, վստահ, որ փառատոնի մասնակիցների մի խմբի, Վիգեն Ավետիսի հետ կհանդիպենք իրենց շաբաթներ հետո, Տիգրանակերտում…

Հաջորդը՝ իջևանյան փառատոնային հարթակում կրթահամալիրի մասնակցության հայտն էր․․․

Իրիկունը, երբ Մարիոթից՝ Վրաստանի անկախության վերականգնմանը նվիրված պաշտոնական ընդունելությունից, վերադառնում եմ, Աստղիկը մայրիկի գրկում ինձ դիմավորում է․․․ էլի գարնան երկինք․․․ սպասումից մինչև ուրախության ծղրտոց ու գիրկանցում․․․

Շուշիի պապիկը՝ Միշա Խաչատրյանը, օրվա հուզմունքի բաժակը լցնում է ծայրից-ծայր․․․ Երևանում էին ամուսիններով. վերադարձել են, թե չէ, գտել է տան թոռների օրորոցը, նորոգել, ներկել, հանդերձավորել․․․ Ֆեյսբուքյան լուսանկարով ցուցադրում է, որպես անմերժելի հրավեր-հաստատում․․․ Շուշիի իրենց ընտանիք-տունը՝ խնամված այգով, պատրաստ է իրենց թոռներին դիմավորելու․․․ Արմինեի հետ որոշում ենք Շուշի մեկնման օրը, ձևը․․․

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1695

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Իմ Բանգլադեշյան մաքսիմներ» շարքից

Անկողնում շուռումուռն էլ ավարտվեց, բաց աչքերով տեսնելն էլ. պարզ է՝ գիշերվա չորսի-հինգի արանքում է ժամը, ու իմ պատմել-գրելը գալիս է՝ ինչպես հանկարծ իրիկունը գուաշով Դավիթ Բլեյանի նկարելը… Երկինք պատկերեց մեր սիրահարը…

Ցասումից պարտականությո՞ւն

Իսկ պարտականությունը, որպես աշխատանք, իհարկե, կատարել՝ բարեխիղճ, կրկնում եմ ես, մեր օրերին-մեր վիճակին ավելի համապատասխան բառ չգտնելով։ Վերնագրի, վերնագրի տակ եղած ծափերով ընթերցած նյութի համար պաչիկներ Հերմինե Անտոնյանին։ Սքանչացա-փառավորվեցի․ գտնված է ամենը, Հերմինե

Ձմեռ պապի նվերն ենք ձեր՝ մենք ու մեր ճամբարային նախագծերը…

Վերնագիր-հիշեցումն ինձ արեցին վեցերորդցիներ Ստելա Սարգսյանն և Նանե Այնթաբյանը, երբ ես իրենց ջոկատին իբր բողոքեցի, որ Ձմեռ պապն ինձ այս տարի աննվեր թողեց… Ցույց տվեցի՝ հագիս ոչ մի նոր շոր… Նույն