Ամարուան քա՜ղցր գիշեր. գլուխը կամին վրայ դըրած`
Աշխատանքի սուրբ Ոգին կալերուն մէջ կը նընջէ:
Կը լողայ մեծ Լըռութիւնն աստղերուն մէջ ծովացած:
Անհունը` բիւր աչքերու թարթափով՝ զի՛ս կը կանչէ:

Կարդո՞ւմ եք Դանիել Վարուժան. ես սկսում եմ իմ օրը «Հացին երգ» շարքով։

Շարունակեմ առավոտվա «ուռա»-ով իմ երեկվա պատումը։  Կրթահամալիրի ավագ դպրոցի՝ Հերմինե Անտոնյանի աղջիկների թիմը «Տեխնովացիա» մրցույթի հատուկ մրցանակին է արժանացել «Լավագույն բնապահպանական հավելված» անվանակարգում: Անուշ Թադևոսյանը պատմում է և ուրախանում. «…. որոշեցինք մեր խմբի բոլոր անդամների համար գնել քնապարկեր։ Բոլոր սեբաստացիներին էլ ահավոր անհրաժեշտ է քնապարկ։ Դե, ինչ, շուտով մեր հավելվածը հասանելի կլինի բոլորին, մենք էլ գոհ մեր աշխատանքից՝ ճամբարներում կօգտագործենք մեր քնապարկերը»։ Իրենք իրենց նվեր արեցին նոր քնապարկեր ամառային ճամփորդի իրենց ուսապարկերի մեջ… Բոլորիս նվեր եղավ… Սևանի «Ժայռից» անցումով Եղեգիսի հովիտ՝ Արատեսի դպրոց բնության գրկում… Թույլ տվեք ձեզ հրավիրել հատուկ ստեղծագործական հավաքի՝ դպրական կենտրոնի արդիական տեխնոլոգիական լուծումների քննարկումների կոչված մի ճամբարի, պատանիների և նրանց ուսուցիչների հետ…

Արժանի նվեր եղավ այս մրցանակը նաև մեր տոնական-անհաղթելի-աննահանջ բնապահպան սենսեյ Հայկուհուն, որ բոլորիս փոխարեն, Կարապետ Ռուբինյանի ընկերակցությամբ, երեկ չընկրկեց նաև Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանությունում՝ բռնությունից-անխիղճ անհոգությունից պաշտպանելով մեր «Խաղողի թառմաների ներքո» ուսումնական նախագծերի անընդհատությունը… Հունիսը վերջին է մոտենում, մարդիկ հիմա էլ արձակուրդային-ճամպրուկային անգործության մեջ են, իսկ Սենսեյն ու իր սեբաստացի ընկերները մանկավարժական ճամբարը՝ իր «Մուտք կրթահամալիր» ճամբարով դարձրել են փառատոնային-պարտիզապուրակային լիարժեք գործունեության հարթակներ… Այսպիսի շրջադարձը մեր «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» անսահման-արտասահման գործունեության ազդեցությունն է… Այստեղ երրորդ մոտեցումը՝ չեմ տեսնում-չեմ լսում-չեմ խոսում, այլևս չի գործում՝ առանց տարիքի-կարգավիճակի առանց սահմանի (արտասահման). մասնակցային-նախագծային գործունեությունը անընդհատ ընտրության առաջ է կանգնեցնում ոչ  միայն առանձին բնակիչների, կրթահամալիրի բանգլադեշում մեզ հարևան ուսումնական հաստատությունների ղեկավարներին, այլև… Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին, Երևանի քաղաքային իշխանությանը… ոստիկանությանը… Սիրո՜ւն պատմություն է… Թող անմիջական մասնակիցները ներկայացնեն… սովորող ճամբարականներ և ուսուցիչներ՝ փառատոնային նախագծի անդամներ…

Ամառային ճամբար՝ երևանյան թափառումով։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։ 

Ուրախացնողը, իհարկե, հունիսյան սեբաստացիական ճամբարների մասնակիցների գործուն ներգրավումը «Գետը բնակավայրում» նախագծից, իր առաջին ֆոտոցուցադրությունից՝ ARTասահմանային, (ահա, բաց է ամեն օր, 24 ժամ, համեցեք) անցումը փառատոնային մյուս հարթակներ՝ կոնկրետ գործողություններով քանդակների հրավառության՝  խորաքանդակներ, հուշաքանդակներ, նշան քանդակներ…

Բանգլադեշյան նոր՝ անվտանգության պարտիզա-պուրակային միասնական ոճը զարգացնող լուծումներն են, ինչպիսին հիմա իրականացնում են Արևելքում Թամար Հարությունյանն ու իր ընկերները… Հարավում մեր մետաղյա ցանկապատերին փոխարինում են բերքատու խաղողի հասուն թառմաները՝ ստեղծելով լողափ-պուրակային նոր ուսումնական տարածքներ…

Փոփոխությունների Հայաստան. փառատոնին մեր վճռական միանում է Իջևան քաղաքը՝ իր Աղստևով, իր մասնաճյուղ-պետական համալսարանով… Փառատոնի իջևանյան հարթակի համակարգող Գոռ Դավթյանը հաղորդում է.

Հունիսի քսանչորսին՝ ժամը իննից մասնակիցներով (կիրառական արվեստի երկու կուրս և Կադաստրի բաժնից մեկ կուրս և մի քանի անհատ մասնակիցներ)  քայլարշավ ենք անելու գետի հունով… 
Փառատոնի ամբողջ ընթացքը տեղի է ունենալու Աղստև գետի հունով՝ դարձնելով այն բացօթյա արվեստանոց:

Դե, ինչ, մեր արձագանքը, որպես ուրախության ճիչ՝ մասնակցային է… Գալիս ենք՝ մի խմբով միանալու ձեզ…

Փառատոնային նախագիծ ամառային ճամբարում։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արևիկ Բալջյան
#1694

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անհատի տաղանդի դրսևորման մանկավարժություն դրական սպասումների բացակայության պայմաններում

Դավիթ Բլեյանը կրկնել չի սիրում. կրկնել, ասել է, թե ձեր ուզածը հնչեցնողը չի. կձևափոխի, մի զավեշտ-փիս-արգելված բան կասի, որ կփոշմանեք: Բերանացի գիտի ողջը, ինչ համարվում է հայ մանկագրության, հայ մանուկի

Մի անգամ միասին ուշանանք, տեսնենք՝ ի՞նչ կլինի…

Կարդացե՞լ եք սա. «Մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և հողային կառուցվածքը հարստացնելու նպատակով մայրաքաղաք է ներկրվել մոտ 7000 խորանարդ մետր բուսահող: Այս խմբաքանակն արդեն համալրել է գլխավոր ու երկրորդական փողոցների, այգիների

Ամենալավ նվերը աշխարհում…

Քո ժամանակն է, որը նվիրում ես մեկ այլ մարդու… Նանոր Հովհաննիսյան, Միջին դպրոցի 8-րդ դասարանից, նրա «Մտադարակ» հարթակից, ժամանակը՝ ամենաարժեքավոր բանն աշխարհում, ու նվիրում ես անվերադա՞րձ… Հայ-վրացական աշխուժության իրիկնային հարթակ դարձավ