Վերնագիր-հիշեցումն ինձ արեցին վեցերորդցիներ Ստելա Սարգսյանն և Նանե Այնթաբյանը, երբ ես իրենց ջոկատին իբր բողոքեցի, որ Ձմեռ պապն ինձ այս տարի աննվեր թողեց… Ցույց տվեցի՝ հագիս ոչ մի նոր շոր… Նույն հին հեծանիվն ու աքսեսուարները…
Հիմա, իմ ժամին՝ գիշերվա 2-5-ի արանքում, օրագիր-աշխատանք-ապրումով մեդիաանցում եմ կատարում 2017-ի հունվարի 9-ի մեր աշխույժով-հավեսով… Արհեստական-չափազանցված են թվում երեկվա ցրտի հետ կապված համազգային, նաև իմ ու ձեր օֆ-օֆ-ները, բաբա Յագայի ուղարկած արտակարգ պատահարները… հաղթահարման մեր ջանքերը… Հա, էլի՛ ցուրտ է, բայց մի՛ մրսեք։ Անձնակա՞ն խնդիր է. անձնական չէ, խմբային-սեբաստացիական է, համերաշխություն դրսևորեք, իրար տաքացրեք ժպիտով-գրկելով-տաք շորեր փոխանակելով… հավեսով: Մանկավարժություն մուտք գործելու օրվանից ո՜նց չեմ սիրել այս բառ-արտահայտությունը՝ մոտիվացված չէ… Է՜, մոտիվացվե՜ք… ձեր կյանքը, ձեր աշխատանքը, ձեր ուսումը… Բռնեք ու հավեսով արեք՝ ինչ անում եք տանը, դպրոցում, ինչպես սենսեյ Հայկուհին ու իր նոր գործընկեր կազմակերպիչ Անուշ Ղազարյանը՝ իրենց կիրակնօրյա աշխատանքը… Ոչ միայն ցուրտ շենքում մոտիվացիա են ստեղծում… այլև տեսեք՝ ո՜նց են տարածում… աշխարհով մե՜կ… որքա՜ն հմայք… Մերի Երանոսյանը կասեր՝ «մի տաք ջերմության ու մի տոպրակ գույների» ուսումնական հունվար… Ու ես վերադառնում եմ երեկվա իմ կիսատ մնացած գրին… Ախր, ապրել-պատմել եմ ու տեխնիկակա՞ն պատճառներով ձեզ չի հասել: Չի հնացել: Համ էլ 900-րդ գիր էր, ճաք էր տվել:
Բյուրեղային Բանգլադեշ:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Ես սիրեցի 2017-ի ամանորը, ներգրավվեցի նրա երևանյան կենցաղում, նաև լուծումների համար…. Այնքան չէի սիրում ամանորյա հագեցած կենցաղը, որ ուրիշ փրկություն չգիտեի, քան Երևանից գնալը… գումարած, իհարկե, նոր իրականություն, ավա՜ղ, նույն կենցաղով-սեղաններով լի, նույն չերաժշտությամբ-TV-ով… Փախուստի շրջանն ավարտվեց. ինչո՞ւ փախչել կամ ո՞ւր փախչել, ոչ թե լուծել-կարգավորել-օգտագործել…
Ծովիկենց տանը սկսած բնակարանային խոհը կարելի է և՛ ճամբարային, և՛ արտաճամբարային, և՛ մանկավարժական խոհանոցի կազմակերպման բերել, սրանով՝ այս նախագծով նորացնել-առավել ընտանեկան-ներառական-անհատական դարձնել սննդի կազմակերպումը: Գեղարվեստում այս օրերին մի խումբ ուսուցիչների «Խոհանոց-ակումբ» սկսելու նախագիծը, իմացա, որ ստացել է արհմիութենական կազմակերպության նախագահի անմիջական աջակցությունը: Ուրախ եմ: Մարգարիտ Սարգսյանն առաջարկում է Բիզնես ուսումնական կենտրոնի Մեդիա աճուրդն ու «Մեդիասրճարան» նախագիծն իրագործել Միջին դպրոցի սովորողների հետ: Իհարկե: Գումարած՝ Քնարիկի սկսած ներառական օրագիրը…
Մի «տաք ջերմություն» կար իմ կիրակիի մեջ, կրթահամալիրի Բանգլադեշով իմ թափառումում՝ իր մարդկային թաքստոցներով-անկյուններով… Մայր դպրոցի համերգային դահլիճը պատրաստվում է հունվարի 12-ի համերգին… Դահլիճում միայն ես եմ, ու այնքա՜ն ձայներ-ծափեր-ուրախությո՜ւն… Ջերմոցների վերածված երաժշտության ու բնագիտության սրահներում ծիլ ու ծաղկի այնքա՜ն խնամք կար… Այսպես մեզանում չէր եղել. խնամքի դրսևորումներն եմ ամենուր ես փնտրում-տեսնում-աջակցում: Երկիրը մեր՝ իր հանրային կյանքով, անխնամ է, խնամքի կարոտ: Խնամքի մանկավարժությունն է հեղինակային մեր կրթական ծրագրերի 2017-ի թիրախում… Հետո, Քոլեջում, Շողիկ Պողոսյանին փնտրելիս, երկուսից չորս տարեկանների խնամված խմբասենյակում ես բռնացրի խնամակալների մի փնջի՝ Աղավնի Սահակյանին, Օլյա Կիրակոսյանին, Վարդուհի Օսիպովային, Սոնա Աթալյանին… Մի լա՜վ բամբասեցինք… Ի՜նչ ուղիղ եթեր փչվեց-կորավ… Ի՜նչ աղջիկներ են, ինչ համո՜վ սուրճ… Ինչքան հարազատություն կար ու իմաստ՝ մեր զրույցում: Իսկ Շողիկը պայծառ շողշողում էր, ինչպես իր ծաղկի առաջարկների շարքը…
Հարավային դպրոցի ճամբարի 5-րդ ջոկատը ագարակում:
ֆոտոշարը՝ Մարիամ Քալանթարյանի:
Նույն խնամքն էր Նիկոլ-Աննա Փաշինյանների սեբաստացիական ընտանիքում՝ մշտաբնակ Էբի շունը, մեկուկես տարեկան դարձող Արփին, ընտանիքում բիզնես սկսած մեր հինգերորդցի լրագրող Շուշանը, մեր հարազատ ու Տարտուի համալսարանից ուսումնական արձակուրդի եկած Աշոտ ու Մարիամ Փաշինյանները… Շուշան Բլեյանի հետ երեք դարձած արտասահմանցի ուսանողներով մեր մանկավարժության ի՜նչ կլոր սեղան վարեցին՝ իր ողջ հմայքով պատշաճ մեր գիտագործնականին…
Առաջիկա հինգ տարում աճելու է կոնֆլիկտների ռիսկը. ԱՄՆ ազգային վերլուծաբանների կարծիքով դրա պատճառն այն է, որ ստեղծված աշխարհակարգը քայքայում են հակագլոբալիզմը (հակամիասնականացումը) և ազգայնականությունը… Սրան ավելացրեք ամերիկացիների կարծիքով… երրորդ աշխարհամարտի անխուսափելիությունը…
Սրա կողքին Արարատյան հանրապետության՝ իր Երևանով բռնած կայուն ցրտի դժվարություններն ի՜նչ են… Սիրե՛ք ձմեռը, ինչպես Դավիթ Բլեյանն ու Արմենը Մարտիրոսյան, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք բռնած սեբաստացիները… ու հանգիստ-խորը կքնեք, ինչպես Դավիթը հիմա, իր Արմեն եղբոր հետ…
Աիդա Պետրոսյանը՝ Քոլեջի նախադպրոցական մասնագիտության ուսանողներով, «Ձմեռային պարտեզ» նախագծով, Միքայել Ղազարյանը՝ իր համակարգած ստուգատեսով՝ մարմնամարզական, ի՜նչ ձյունոտ-մարզական հունվար են բերելու մեր… տաք մարմնին, փափախով գլխին… Այո, պիտի կարողանանք տաք-մարզական հագնվել, ինչպես ես, ու սովորենք ջեռուցել մեր կացարանները՝ տունը թե դպրոցը… Ճանաչենք կաթսան ու ջեռուցման ցանցը՝ որպես մեր անընդհատ ուսուցման ու կյանքի սքանչելի գործիք, որպես երաշխիք՝ մեր սեբաստացիական ամենամյա հունվարյան ուսումնական նախագծային ստուգատեսային ճամբարների ու գիտագործնական հավաքի…
Հեծանվային պարապմունքներ:
Հարավային դպրոց-պարտեզ, 6-րդ ջոկատ:
Որպես հետգրություն։ Փախուստի թե լուծումների տարի
Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը, նմանություններն ու տարբերությունները՝ ստացանք ուսումնական նախագիծ՝ հայրենագիտություն… Ա՜յ քեզ զուլալ Ամանոր. մի լուսաբացը քիչ է՝ ողջին ծանոթանալու համար. հուզեցիր կրկին Սոնա Փափազյան… Ինչպես և Սոնայի գործընկեր Հռիփսիմե Գալստյանը՝ «Ինչ կնվիրեի ես Հիսուսին իր ծննդյան օրը»… Մարդու, երեխայի խնամքի, մանկավարժության ոսկու փշուրներ են սրանք… Ահա ինչու՝ մեր մանկավարժությունն ընտրում է ընտանիքը, երեխային-մարդուն, որ կարևորում է այս խնամքը, որ չի կարող առանց այս խնամվող միջավայրի… Սրա խորհրդանիշն է մեր Ատին, տեսեք՝ ինչ է (ով է) դարձել-դառնում… Սրա հակառակը Ծովիկի ասած անտեր շունն է: Բա՜: Ո՜ւր հասանք: Թողեք, ես դեռ Ջորջ Օրուելի «Փղի սպանությունը» պիտի կարդամ…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 901