Հեղինակային կրթական ծրագրի տարածելի ձեռքբերումներ։
Հունիսի 14-ի օրագրի հավելվածը։

Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված է դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը՝ նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդելը, որտեղ գործում են՝

  • 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր,
  • 5 տարեկանների ուսուցման, 1-3-րդ, 4-5-րդ դասարաններ,
  • երկարացված օրվա ճամբարներ,
  • սովորողի լրացուցիչ կրթության խմբեր։

Տեսեք մեր չորս դպրոց-պարտեզները՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան ու Արևմտյան։

Միջավայրը տարիների ընթացքում հեղինակային մշակմամբ առավելագույն հարմար է դարձել իր բոլոր տարիքների սաներին-սովորողներին՝ իր լաբորատորիաներով, կաբինետներով, սրահներով, բակ-պարտեզով, ուսումնական գույքով։

Դպրոց-պարտեզն իրական խնամված պարտեզ է, որը հնարավորություն է տալիս իրականացնելու ամառային լողափնյա, ձմեռային պարտեզների բաց նախագծեր։ Հունիսին, ամբողջ ամառ մեր դպրոց-պարտեզների բաց ճամբարներում լողում, կազդուրվում են, փառատոնային նախագծեր իրականացնում, անվտանգ հեծանվավարությամբ, ուսումնական գրավիչ այլ աշխատանքով են զբաղվում նաև կրթահամալիրում չսովորող՝ ամառը Երևանում անցկացնող, մայրաքաղաքում հյուր 2-12 տարեկան երեխաներ։

Մանկավարժական մեր ձեռքբերումն է դպրոց-պարտեզը, որ, այո, առաջարկում ենք ներդնել Երևանում ու Հայաստանի այլ վայրերում, կազմավորելով դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց։ Սա թույլ կտա Երևանում մանկապարտեզների հերթի խնդիրը լուծել, ավելի ճկուն լուծումներ գտնել ծանրաբեռնված դպրոցների համար։ Սրա՞ն էր վերաբերում Հարավարևմտյան Բ-1 թաղամասում անցած շաբաթվա աղմուկը… Բայց ինչպես ձևակերպված է մեր առաջարկներում, ցանցի դպրոց-պարտեզները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում չեն լինելու, այլ ինքնուրույն են լինելու՝ ինքնուրույն միավորներ, առանց փոխելու իրենց համայնքային ենթակայությունը, իրականացվող կրթական ծրագիրը…  Մենք մոդելն ենք առաջարկում։ Կրթահամալիրի դերը այդ ցանցում այդ դպրոց-պարտեզների ղեկավար, մանկավարժական աշխատողներին վերապատրաստելն է՝ ավելի ամբողջական ներկայացնելու ոչ միայն դպրոց-պարտեզ արդյունքը, այլև դրան հասնելու քայլերը։ Մենք սկսում ենք վերապատրաստումները. համեցեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչ, ես չեմ կորել… ուղղակի վերցրու, կջերմանաս…

Կորել է իմ այս վերնագրի հեղինակը։ Ո՞վ կդնի հղումը՝ որտեղի՞ց եմ վերցրել այս տողը։  Ավագ դպրոցի մեր սովորող Կարինե Կիրակոսյանին՝ «Անպատ դպրոցի սովորողը» հրապարակման հեղինակին, արձագանքում եմ՝ խիզախե՛ք որպես ուսանողներ՝

Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․

«Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․», -երգում է Լիլիթ Բլեյանը, որը և թող դառնա իմ գրի առաջին տողը․․․ Եթե չենք ասել, գիր է, անընդհատ նոր գրերով, մենք դեռ այնքա՜ն

Կիրակնօրյա ընթերցարան

Զատկական, իհարկե, բայց կիրակի է: Իմ օրագրի համար սովորական դարձած կիրակնօրյա գիրը, որպես ընթերցարան, ներկայացնում եմ: Զատկից առաջ, Զատկի օրերին, Զատկից հետո էլ, ամեն օր, եթե զատվելու խնդիր ունենք, ապա՝