Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ճամբարի մասնակիցները Ջավախքից՝ քանդակի, նկարչության, հայրենագիտության սիրահար պատանիների մեծ խումբ, «Ժայռում» են՝ Սևանի մեր վրանային ճամբարում… Լրատու ֆոտոշարով հայտնում է ճամբարի ղեկավար Տիգրան Հակոբյանը…

Այսօր նրանց միացավ փառատոնի կազմակերպիչ սեբաստացի սովորողների-ուսուցիչների նախագծային խումբը… նրանց մեջ՝ Թերլեմեզյանի անվան քոլեջի քանդակագործ ուսանողները… Ի՜նչ կենդանություն իրենց որակներով հաղորդեցին ուսանողները մեր ճամբարային փառատոնին… Գևորգ Հակոբյանը խմբին կուղեկցի, որպեսզի ցույց տա «Հրազդանը բնակավայրում» մեր նախագծի ուղին…

Ես, տիար Գևորգն ու Միքայելն ունենք հրատապ խնդիր՝ գտնելու մեր պարծանք վրանների համար ավելի պատշաճ ներքնակ-մահճակալներ, ցանցեր… Առաջարկեք: Հուլիսի առաջին օրերին փառատոնին կմիանա Փարիզի մեր գործընկեր «Մկնիկների» խումբը՝ Ժիրայր Չոլակյանի առաջնորդությամբ…

Երեկ իմ հին բարեկամներ Մկրտիչ Մինասյանի ու Հրաչիկ Պողոսյանի այցը, որքան էլ սպասված, ինձ հուզեց… Ի՛նչ սիրով-տոկունությամբ անցան կրթահամալիրի Բանգլադեշով… Արմինե Թոփչյանն էլ՝ իմ կողքին…

Երեկ «Սուր անկյուն» լրագրական խմբի այցը, ինձ հետ քայլքով կրթահամալիրի բանգլադեշի կրթական պարտեզով անցնելու նրանց վճռականությունն ինձ զրկեցին մեր 5-6 տարեկան սեբաստացիների՝ Մարմարյա սրահի տոնախմբությունից, դրան հաջորդող Կլոր սեղանից, շարունակություն համերգից՝ հարավարևմտյան ֆիլհարմոնիկի մեր…

5-6 տարեկան սեբաստացիների տոնախմբություն Մարմարյա սրահում:

Փառատոնը, ուսումնական ճամբարները մեր երևանյան հարմար հարթակ են «Կրթական պարտեզը բնակելի արվարձանում»՝ որպես գրավիչ-շարունակական-միջավայրային ուսուցման հարթակ բնակչությանը-բազմակողմանի-ամբողջական ներկայացնելու, ընտրյալ քաղաքապետին ու ավագանուն պատասխանատու ընտրության հրամցնելու… Սկսել ենք. մեզ աղմուկով-շանտաժով չես շեղի… Քոչվորներ չենք, որ երեսուն տարի Բանգլադեշում ծվարել ենք… Երեսուն տարվա մեր գործունեության պսակ-նվերը երևանցիներին կլինի «Կրթական պարտեզը»… որպես նոր ուսումնական-կանաչ-ամբողջական ներառական՝ միասնական բնակավայր՝ որպես ուսուցիչ միջավայր… Սրա շարունակությունը՝ իմ վաղվա գրում…

Իմ փոստը հունիսին ավելի հետաքրքիր է դառնում, հանրության հետ կապերի համակարգող. հանրությունն էլ, տեսեք, ինչ բազմաբնույթ կապերով, խմբերով, առաջարկներով է հանդես գալիս։ Հիմա գնահատեք իմ ոգևորվածությունը մեր Սամվել Թամազյանի այս նախաձեռնությամբ.

ԵՊՀ-ի հնագիտության և ազգագրության մագիստրատուրայի ուսանողները (իմ կուրսի, այդ թվում՝ նաև Երիցյան Աննան), նպատակ ունեն ազգագրական դաշտային հետազոտությունների։ Խմբով պատրաստ ենք Արատեսի վանքում չափագրական հետազոտություններ կատարել, Արատեսի վանքի 3D մոդելավորումը։ Մեզ՝ որպես փորձի փոխանակում և ուսումնական իրական, դաշտային պարապունքների հնարավորություն, ցանկալի է քոլեջի և ավագ դպրոցի աշակերտների ընկերակցումը։ Սրա շարունակությունը կարող է լինել ուսումնական տարվա նոր նախագիծ։

Կրթահամալիրի Հյուսիսի ճամբարում: Լուսանկարները՝ Անժելա Բլեյանի:

Սամվել, ձեր նախաձեռնությունն ամբողջությամբ օրգանական միասնական կապի մեջ և՛ փառատոնի «Արատես կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» նախագծի հետ, և՛ կրթահամալիրի ավագ դպրոց 2019-2020 ուստարվա ընդունելության այսպիսի ճամբարի հետ։ Այսպես սկսում ենք նաև ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ մեր համագործակցությունը կրթահամալիրի ավագ դպրոցում  հայագիտական խորացված ուսուցման դասընթացների, հայագիտական դասարանների, տարատարիք ակումբների ստեղծման համար՝ որպես ԵՊՀ-ի 100-ամյակի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 30-ամյակի նվերը հայագիտությանը։

«Ուսումնական ամառ» մեր նախագիծն այսպիսով թափ է հավաքում…
Աստղիկաշարը՝ Արմինե Աբրահամյանի:

#1687

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես Դավիթն եմ: Էքսկուրս…

Բլեյանի դպրոց կամ Բլեյանի անվան դպրոց կամ անգամ Բլեյանի անվան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կամ ու կամ, անգամ ու անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ասելով՝ հաճախ նույն՝ Երևանի թիվ 183 դպրոցը նկատի

Հայրիկստան է մեր տունը…

Արձագանքում է, այսպես բնորոշում վիճակը Դավիթը Բլեյան, երբ երեկ հանկարծ հայտնի է դառնում, որ օրվա վերջին՝  6-7-ի արանքում, մեզ են այցելելու Տաթոն՝ Վահանով-Արևիկով, Լիլիթը՝ Սոնայով, Շուշանն իհարկե, Սուսան Հովհաննիսյանը՝ Նազենի կրտսերով․․․ Դավթից ուրախն

Հինն անցա՞վ ու հիմա ամեն ինչ նո՞ր եղավ…

Ապրիլը մի քանի օր շուտ սկսե՛ք, որ «չհասցնել» բառը մեզանում ոչ միայն չհնչի, այլև մեր ապրիլյան գործերում-նախագծերում-նախաձեռնություններում հայոց «ոչինչ»-ը, «դե լավ, վաղը»-ը, «մյուս անգամ»-ը, «հլը տեսնենք»-ը, «աշխարհը չքանդվեց»-ը տեղ չունենան: