Հունիսի 7-ին՝ կրթահամալիրի օրացույցով կազմակերպվող իսկական հարսանիքին մեզ պարտադրված ինքնաբուխ հավաքի առիթով իմ «Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին…», Սա է ընդամենը…, «Արման Միքայելյանին» պարզաբանումներին ավելացնում եմ։

Սա՝ ՀՀ 2019թ. պետական բյուջեն, որով նախատեսված է «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում. հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում՝ անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ՝ ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում» անվանումով-նկարագրությամբ տողը (ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին օրենք, հավելված N1, աղյուսակ N2, դասիչ՝ 1146, ծրագիր՝ 11014), հատկացված է 116 մլն 968,1 հազար դրամ (մոտ 117 միլիոն դրամ)։ Այդ գումարը հաշվարկված է, ծախսվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ պետական այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրեր մշակող, կազմակերպող ու տարածող «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի՝ կանոնադրությամբ որոշված բնականոն գործունեության ապահովման համար։

Սա՝ ՀՀ կառավարության՝ 2018թ. դեկտեմբերի 27-ի N1515 «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջացառումների մասին» որոշումը, որի N5 հավելվածի աղյուսակ 8-ում պետական բյուջեով հատկացված 116 մլն 968,1 հազար դրամ գումարը բաժանված է երկու մասի՝ 67802500 դրամ և 49165600 դրամ:
Գումարի առաջին մասը հատկացվել է 2019թ. հունվարից. ահա ՀՀ ԿԳՆ հետ կնքված պայմանագիրը, պայմանագրի հավելվածը։ Երկրորդ մասը՝ 49 միլիոն 165 հազար 600 ՀՀ կառավարության 06.06-2019թ. 721-Ն որոշմամբ (սա էլ՝ հավելվածը)։
Կցում եմ նաև 2019թ. տարեկան ծրագիրը, որտեղ 116 մլն 968,1 հազար դրամը բաժանված է ըստ ծրագրի բովանդակության։ Կարդացեք։

Կրթահամալիրի կայքում՝ մանկավարժության կենտրոնի էջում, հրապարակված են, բաց են ՀՀ պետական ՄԺԾ ծրագրերի ՀՀ ԿԳՆ հայտում ընդգրկվելու՝ կրթահամալիրի առաջարկները, ամենամյա ծրագրերը, դրանց հաշվետվությունները, որ ներկայացվել են պետական աջակցությամբ սահմանված կարգով։

ՀՀ կառավարության 1989թ. որոշումով ստեղծվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը՝ պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված առարկայի, նպատակների, խնդիրների  իրագործման համար կրթահամալիրը ֆինանսավորել, ֆինանսավորում է հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը։ Կրթահամալիրը մշակում, կազմակերպում և տարածում է հեղինակային կրթական ծրագրեր. մեջ եմ բերում կրթահամալիրի կանոնադրությունից. «Կրթահամալիրի գործունեության առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթական ծրագրերի իրականացումն է»: Ահա ինչու, 2005 թվականից կրթահամալիրը ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով,  ՀՀ բյուջեով սահմանված կարգով, հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում պետական աջակցություն ստացել է կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժության ծրագրերի մշակման-վերամշակման, ուսումնական նյութերի, նախագծերի, մեդիագրադարանի ստեղծման, նախադպրոցական ուսուցման, արտադրոցական՝ լրացուցիչ ուսուցման, օժտվածության զարգացման բաց համակարգի, ուսուցիչների մասնագիտական զարգացման բաց համակարգի  համար։

Մենք երեսուն տարեկան ենք. ամեն առիթ կօգտագործենք՝ մեր ստեղծածը հանրային գնահատման ներկայացնելու, կարևորելու համար։

#1686

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ ջուրը պատահաբար թափվում է․․․

Ամերիկացի դիզայներ Ադամ Սակսը կարողանում է սովորական և ձանձրալի հագուստները մկրատի և երևակայության միջոցով դարձնել արվեստի գործեր․․․ նույնիսկ չհանելով հագուստը «տիրուհու» վրայից․․․ 2016-2017 ուստարում այսպիսի լուծումները կարող են թարմացնել-դատարկել, այլ

Եթե սիրում ես…

Ուրեմն խոստովանիր… Եթե չես սիրում, սիրահարվիր: Ատելությունը տեղ չունի քո կյանքում: Կյանքը հիասքանչ է: Goodinfo-ի այս հրապարակումը, որով սկսեցի իմ ընդհատված պատումը (երկար տարուբերից հետո մի ձևով պիտի սկսել), թող

Ամեն ինչի վերջն էլ լավ է. եթե լավը չէ, ուրեմն դեռ վերջը չէ…

Իմ օրվա գրի վերնագիրը «Գրապտույտ» բլոգի համահեղինակ Գոհար Հովհաննիսյանի կարգախոսն է… Մյուս համահեղինակ համադասարանցի Սիրանույշ Ասատրյանը ուրի՞շ կարգախոս ունի… Թումանյանների ընտանիքը ամուսիններով, ատամնաբույժ դարձող աղջկանով Կալիֆորնիայից հասել են Երևան ու կարևորել կրթահամալիր այցելելը…