Լուսինեն, Արևիկըուղիղ լուսաբանումով, ֆոտոշարերով կարողացել են մեր քայլքը պահել Բլեյան դպրոցով հետաքրքրվածների ուշադրության կենտրոնում․․․ Միացե՞լ ենկմիանա՞ն քայլքի պատանի մասնակիցներն իրենց բլոգային հրապարակումներով, որոնց հղումներին սպասում եմ․․․ Երևանյան լճի եզերքիքարանձավաղբյուրի հայտնագործումնիմ ու իմ հին ընկեր նշանավոր նորագյուղցի Միհրանի նվերն է, պայմանով, որ առաջիկայում ԱրևիկԼուսինեի նախագծային խումբը կմաքրիաղբյուրքարանձավի ճամփան, շրջակա միջավայրը՝ սկսած մեր պայծառ ուսուցիչընկերՍեյրան Ավագյանի բարձունքից։

Կարևոր է, որ Միջին դպրոցից Ավագ դպրոց անցումն այսպիսի ճանաչումով է արվում, ուսուցչից ուսուցչին, կազմակերպչից կազմակերպչին, սովորողից սովորողին․․․ Եվ մեկ էլ, պատրաստվեք քայլքի պայմանավորվածությանը՝ Հրազդանի կիրճով հեծանվային մեր արշավին․․․ Հեծանվային ակումբի ղեկավար Հրայրն ու հայտնի հեծանվորդ Վարդ կազմակերպիչը թող օգնեն ստեղծելու մեծաքանակ մասնակիցներով հեծանվաերթ․․․ Ես այն կառաջնորդեմ։ Հետևեք տիարմենթորի օրացույցին․․․ 

Մայրաքաղաքի աշխարհագրական կենտրոնն իր հմայքներով, չէր կարող ավելին լինել, քան Արտակ Ռշտունու հայտարարած խաղողագործությանգինեգործության ուսուցման կազմակերպմաներկրորդ քննարկումըկրթահամալիրի քոլեջի ուսումնական հնձանում․․․ Կարևոր գործ, որի հաջողությունը այսպիսի բարեխիղճ հետևողականությամբ ապահովված է Արտակը, հեղինակի օրինավորությամբ, մեր բոլորիս աջակցությամբ, իր խաղողագործգինեգործ ընկերները ստեղծում են մասնագիտական ուսուցում հանրակրթության միջավայրում՝ բացհանրային կազմակերպումով․․․ Չենք կարող չհաջողել։ Տաթև Բլեյան Քոլեջի ղեկավարի ծննդյան օրվա առիթով, աշխատանքի, դպրոցի հաջողության համար էգինու այս բաժակների զնգզնգումը․․․ 

Տաթևի համար կարդում, իր քույրիկ Տաթևի մանկուց սիրած բանաստեղծությունը՝ Չարենցի «Հայրենիքում»ը, բոլորս լսելի է դարձնում Դավիթ Բլեյանը։ 

Իրիկունը մենք անցկացրինք Շուշան Բլեյանի հետ, մեր տանը՝ Շուշանին գրկախառնված պինդերկար, մինչև քունը կբաժաներ մեզ․․․ ԱստղիկԴավիթ անզուգական դուետը ներկայացնում էր քույրիկին իր սիրո պայքարը՝ ողջ դրամատիզմով․․․ Դավիթ մտածողը բանաձևեց
Որ Շուշանը չգնա, ամեն ինչ շատ էլ լավ կլինի․․․ Ինքը պիտի որոշի․․․ 

Նոր էի արթնացել, բժիշկ Օրդյանի նշանակած ռեժիմով արյան ճնշումը չափել, ավարտել իմ գրառումպատումը հերթական, պատրաստվել հակաճնշիչ հաբը ընդունելուն, երբ մեսինջերին կարդացի Կարպիս Փաշոյանի այս սպասված գրառումը․․․ 

Տիար Բլեյան ջան, ահա և հարցազրույցը։ Բաժանել ենք երկու մասի, երկրորդ մասը կլինի վաղը։ Շատ շնորհակալ եմ։ Իսկապես մեծ բավականություն ստացա զրույցից։ 

Մեդիան ստեղծված է, ընթերցո՛ղ, ձեր տեղեկացված լինելու իրավունքի հարգումից,նրա ապահովումից․․․ 

#2009

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուր մեզ սպասում են, դեռ չեն մոռացել․․․

Ուրբաթն այդպիսին՝ հագեցած, լեցուն է լինում, ինչպես երեկվանը՝ իր օրացույցով որոշված Քոլեջի տոնախմբությամբ-համերգով Մարմարյա սրահում, իր նիստով կրթահամալիրի խորհրդի, որ այդքա՜ն երկար պատրաստվում էր, իր ներխուժումով․․․ Միլենայի մոնոներկայացմամբ, Գեղարվեստի տանիքում․․․

Որ խաղաղված-արդար հնչի իմ խոսքը՝ որպես Տիարի…

Ուժեղ անձրևը՝ տեղատարափը, այդպես էլ չթողեց գիշերվա ժամը 4-ից իմ օրվա պատումը՝ բնական մի բան արդեն իմ կյանքում, սկսել… mskh.am-ը, հինգ տարեկանները հատկապես, նախակրթարանը սեբաստացիական՝ իր մարզական-հետաքրքիր-հմայիչ դաստիարակներով-միջավայրով, դպրոց-պարտեզները մեր

Վաղը ե՞րբ է գալու… որ մեր Ազատության հրապարակը լինի մեր Մարմարյա սրահի նման…

Այդպես լինում է. ի՜նչ լավ է, որ երեկ եղավ. Դպրոց պարտեզի 2-4 տարեկանների նորացված խմբասենյակը, որպես մանկական աշխարհ, բոլոր ներկաներին ուրիշ էր դարձրել՝ ինձ, օրինակ… Երբ մեկտեղ են կրթահամալիրյան ջանքերը,