«Կոնդի առանձնատների տնտեսություն» ոչ առևտրային պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները անցնեն ՀՀ կառավարության աշխատակազմին… Նորից կարդացեք հրապարակումը։ Կոնդի առանձնատները, այն ինչ մնացել է և կոչվում է Երևան՝ պատմությամբ, դատապարտվա՞ծ են: Երևան 2800-ն ինչպե՞ս են նշում-նշելու հին երևանցիները իսկական Երևանում, նրա սիրտ բարձունքին, հավաքված Սուրբ Հովհաննես եկեղեցու շուրջ… Կկարողանա՞ Սուրբ Հովհաննեսը վերջնական ավերումից պաշտպանել իրեն ապավինած վերջին բեկորները Երևանի… Զարմանալի անցում կա, չէ՞, Լեոյի փողոցից ոտքով վեր, կիսավեր մզկիթով, Կոնդի առանձնատների տնտեսությունը կիսելով՝ աջակողմյանի-ձախակողմյանի, մինչև եկեղեցի, հետո՞… Սուրբ Էջմիածնի կաթողիկոսությունը, նրա Արարատյան թեմի առաջնորդությունը առանձնատների տնտեսությունը, որպես քաղաքաշինական միջավայր, իր հավատացյալ հոտի և բարեպաշտ ժողովրդի համար բոլոր ժամանակների կպաշտպանի՞… Երևան 2800 տոնակատարությունը, Վրաստանի Թելավի քաղաքի բարեկարգում-պահպանումը ուսումնասիրած Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամը, կամ «Վարդանյանների ընտանիք» հիմնադրամը, որ քաղաքի Շահումյանի հրապարակից մինչև Մյասնիկյանի պատվանդան մի քանի մլն դոլարանոց, աշխարհից հյուրերին, աշխարհասփյուռ և չտես հայ ժողովրդին ցնցող բարեկարգում է իրականացնում, կամ այլք, դրե՞լ են այդպիսի խնդիր՝ Հայաստանի կառավարությունից-Երևանի քաղաքապետարանից վերցնեն «Կոնդի առանձնատների տնտեսության» պատասխանատվությունը՝ հանրությանը, կոնդեցիներին հրապարակավ ներկայացնելով գործողությունների հասկանալի պլան, որ Կոնդի այս անցումը, բարձունքը, եկեղեցամերձ մի նոր «Հին Երևան» գերեզմանոց չդառնա: Թե չէ՝ այգի էր, երկու հայտնի հրապարակի մեջ ընկած, քանի՜ տարի կդիմանար, թե մեր Էդմոնդի պես մի պարտիզպան օգտագործող-բնակիչների հետ ամեն օր խնամեր…
«Մուշ-մուշ»։ Լուսանկարները՝ Արմեն Թորոսյանի։
Ֆրանսիայում նախադպրոցական կրթությունը 2019-ից դառնում է պարտադիր 3 տարեկանից սկսած… Իրար կողք կողքի դրեք էս Ֆրանսիայից լուրը ու մեր Մուտքի ճամբարով, սեբաստացիական հանրության նոր 5-6 տարեկանների հետ աշխատանքի հայտով, իր հավաքած, իր շուրջ բոլորած երեխաներով, հեղինակային մանկավարժության իր ճամփան անցնող Տաթև Սահակյանի էս պատմությունը… կրթահամալիրի Բանգլադեշի Արևմուտքից, դպրոց-պարտեզ ճամբարից… Տաթև ջան, հուզեցիր քո անմիջականությամբ–զուլալությամբ…
Իսկ Դավիթը իրիկունը մի պահի, երբ մեծ-շատ մեծ նուռը մաքրել տվեց, հատիկ-հատիկ մատներով իր կերավ ափսեից, լպսելով փոքր սեղանի թափվածը (ծես է, ու ինքը շնիկ, ես մասնակից եմ, անշտապ, որպես ապաքինվող. գիտեք, այնքան անհավես եմ, կասեր մայրս, որ չեմ սթրվում-տեղս չեմ գտնում հսկա կրթահամալիրի Բանգլադեշում, անգամ հեծանիվը, երկրորդ օրն է, չի ձգում), հետո խլշտեց մի ողջ նարինջ, գնաց մռութը-ձեռքերը լվաց (գիտի՝ որևէ շիրա՝ մեղրի թե կիտրոն-նուռ-նարնջի, չեմ տանում), եկավ ծնկներիս մեջ մտավ (Արմինեն կասի՝ ոնց որ կենդանի ձագուկ-հորթուկ, գալիս, մեր մեջ է մտնում) ու…
— Լա՜վ աղջիկներ ես, էլի, հավաքում դպրոցում… ընկեր Էդմոնդի ու իմ կողքից էն կողմ չեն գնում…
«Կրթահամալիրի տնօրենը»։ Լուսանկարները՝ Կարեն Բիչախչյանի։
Ես, որ այս օրերին, Տաթև Սահակյան ջան, քո նման առիթ եմ փնտրում Արևմուտքի լանջերին լինելու-մտմտալու-խաղաղվելու, խոստովանեմ՝ թաքուն-երևացող բոլոր կողմերից հատկապես ձեզ՝ Մուտքի ճամբարի մասնակիցներիդ եմ զննում… Էդմոնդի-Դավթի կողքին եք, պարտիզպաններ եք իրական, որ այս նոր կարողություններով-թափով, մեր Բանգլադեշում հավաքած ձեր երեխաներով, նրանց բարձիթողի շենքերի հողակտուրները մշակեք ու զարդարեք, որ իսկական ծառզարդար-ծաղկազարդար լինի շարունական Բանգլադեշում ողջ…
«Բարեկամություն» ճամբարի երեկվա ծրագրով «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցարանում կեսժամանոց ամփոփում էր նշանակված 14.30, որ մինչև 15.30 լինենք Մեդիակենտրոնում, կրթահամալիրի մասնաժողովի անդամներով ներկա լինելու մարտի օրացույցով որոշված հանդիպմանը… Ճամբարականները համառորեն, հետաքրքրված մեզանով-մեր մանկավարժությամբ, հարցերով-վերաբերմունքով կաշառեցին-պահեցին մեզ ևս կես ժամ… Այսպես էր և նախորդ օրը: Ամենաաղջկական, իր հումորով-դիպուկ, ճամբարի ղեկավար Նառա Նիկողոսյանը արդարացավ-ներկայացավ…
— Ի՜նչ անեմ, տեսնում եք՝ ուզում են, որ իրենց հետ նստեք-խոսեք… Եվ դա լավ չէ՞. սա չէի՞նք ուզում…
«Քոլեջի ծաղկած այգին»։ Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի
Կրթական պարտեզի սարալանջով սրընթաց անցնում ենք մայր դպրոց-Մեդիակենտրոն, թվում է, ամենակարճ ճամփով, քայլքով, 99 աստիճան լոնքելով, մեր Հյուսիսի-դպրոց պարտեզի արևմտյան հարևան քաղաքապետարանի թիվ 93 նախադպրոցական հաստատության պարիսպը որևէ ձևով չշրջանցել չենք կարող… Դիմացներս, աչքերիս առաջ, մեր ականջներում Գևորգ Հակոբյան մասնաժողովի նախագահ-ուսուցչի չորելն է՝ խոսքով… քթախաղով… Ես, Գոհար Բալջյանը, Նառան, Գոհարը Եղոյան, Մարալ 2018-ի հարսիկը, միշտ ծաղկուն Վարդը… Մետաղյա-բետոնե հիմքերի վրա բարձր, մի քանի երեխաբոյ պարիսպներից հետո նախադպրոցական հաստատության պարիսպ-դարպասն է… որը հսկա-բարձիթողի բակով շենքի մուտքից հեռո՜ւ է… Գնա ու գնա… Իսկ հսկա-մետաղյա դարպասը փակ է բոլոր ծնողների-երեխաների համար… Ժամը կգա, կասի ղեկավարը՝ բաց կթողնեն: Իսկ փողոցի վրա, դարպասի դիմաց, հնազանդ խմբված են ծնողները՝ քաղաքացիներ-բնակիչներ, տարատարիք, երեխաների ձեռքը բռնած… Եվ այսպես ոչ միայն այսօր, մի անգամ, որ ասենք, թե ստացվել է: Ինչպես Սարալանջից ներքև՝ քաղաքապետարանի թ. 181 դպրոցի դիմաց…
Ինձ, մեզ, իհարկե, հեղինակային նախակրթարանների, դպրոց-պարտեզների ցանցի ստեղծումից որևէ ձևով չես շեղի, Հայաստանում, Արցախում, Վրաստանում…
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1341