Արթնացա պատմելու-գրելու պահանջով. Սուսան Մարկոսյանի «Դպիրը» գարնանային՝ Սուսան Հովհաննիսյան թարգմանիչով (թե չէ Նազենի Հովհաննիսյան ա՜ստղ), Էմանուել Ագջոյանհեղինակով ու իմ միշտ սիրելի Փոյայով,mskh.am-ի գլխավոր էջը՝ իր մանկավարժական ամենշաբաթյա սեմինարի ու Արման Երանոսյանի «Տնտեսական միամսյակ»-ի նյութերով շեղեցին-տարան այնքա՜ն, որ քնելս եկավ… Ասացե՛ք, դե, քանիսի՞ն եմ արթնացել ես, Նազենի աստղ Հովհաննիսյան… Նազենին չէր կարողանում հավատալ-հասկանալ, թե ինչպես կարելի է գիշերվա-առավոտվա 3-9-ը 6 ժամ արթուն լինել, գործել, հետո էլի գործել, բայց այս անգամ՝ Բանգլադեշում: Իմ կյանքն էլ այսպես դասավորվեց… հիմա ո՞ւմ բողոքեմ…

Արման Երանոսյանը կստանա մեր կոնկրետ աջակցությունը՝ տեխնոլոգիական հանրակրթության մեջ «Տնտեսական միամսյակ» ստուգատեսը, որպես մեզանում բացակայող բաղկացուցիչ, կայացնելու համար։ Արման ջան, տարիքային սահմանափակումների հետ զգույշ վարվիր. ինչո՞ւ միամսյակը հենց 8-12-րդ դասարանցիներին նկատի ունենա։ Եթե մեր 7-րդ դասարանցին՝ իր ուսուցչով-կազմակերպիչով վեր կենա ու գա հայտարարված պարապմունքներին, ինչպե՞ս եք ջոկելու կամ արգելելու… Էլ չեմ ասում Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների մասին, որ հայտնի են իրենց հասունությամբ-հետաքրքրասիրությամբ, տնտեսագիտական անուրանալի մղումներով…

Էմանուելի՝ «Էկոտուր 2015»-ի կազմակերպիչ ակումբի ղեկավարի ու բնապահպանական հանրակրթական նախագծերի ստուգատեսի համակարգողի հոդված-ուղեցույցը ժամանակին է ու կոնկրետ, իսկական ուղեցույց կրթահամալիրի բոլոր, այո՛, բոլոր դպրոցների, բոլոր 2-6 տարեկանների, բոլոր 1-12-րդ դասարանցիների, արհեստագործական ու միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների, բոլոր աշխատողների համար. հենց դրա համար էլ ստուգատես է ամենամյա՝ հանրակրթական ու բնապահպանական… Так держать! Էմանուել, ես իմ ողջ զորությամբ ու աշխատակազմով այս պահից սկսած ստուգատեսի սպասարկման ծառայություն եմ…

Mskh.am-ում որևէ կարգավիճակով հայտնվողներ, բլոգավարներ ու նյութերի հեղինակներ, մեր կայքի որևէ էջի պատասխանատուներ, ես պահանջում եմ մայրենիի նկատմամբ ավելի խնամքով-քնքուշ վերաբերմունք. խնդրեք, որ ձեր նյութի մայրենիի խմբագիր դառնա վստահելի մեկը… Սուսան Մարկոսյանից պահանջում եմ հավելյալ միջոցառումներ՝ սկսած թողարկողների սխալների-վրիպումների (հետո կորոշենք) հավաքումից: Հարցնում եմ՝ ինչո՞ւ չենք շտկում իրար՝ զգույշ-աննկատ, բայց, անպայման, տեղում… Չե՞նք կարդում… Լավ, բա ե՞րբ ենք իրար գրած կարդալու, չե՞նք կարևորում… ի՞նչը… Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան, որպես մայրենիի մասնախմբի ղեկավարներ, Ռաֆայել Իշխանյանի՝ ձեր պայծառ դասախոսի ու մեր անմոռուկ ժամանակակցի ծննդյան օրով ինձ ուրախացրեք գործողությունների անհապաղ մի շարադրանքով, որ այսօր վարչական խորհրդին հրապարակենք-գործենք-հանգստանանք… Սրանից էլ պատեհ առի՞թ… Այսպիսի շնորհավորանք առաջացավ Ձեր ծննդյան օրով, հայագիտության հարգարժան պրոֆեսոր ու հայերենի պահապան…

Սովորեցրեք ձեր սեփականը. ի՜նչ պարզ խորհուրդ է տալիս էս մեր ամերիկացի Հոլթը: Ինչքան մեծահասակ տատիկ-պապիկ կա՜, մեկը՝ իմ եղբայր Ստեփանը, որ «պարապությունից մեռնում ա»… Սովորեցրե´ք աջ ու ձախ, համեցեք կրթահամալիրի դպրոց-պարտեզներ (չորս կրտսեր դպրոց, հինգ նախակրթարան) ու սովորեցրեք հարյուրավոր երեխաների ձեր իմացածը… Չեմ կարծում, թե կենսափորձով մարդկանց այսքան մեծ խմբի համար միակ իմացածը «պարապությունից մեռնելը» լինի: Մի՛ մեռեք, ապրե՛ք՝ ձեր իմացածը փոխանցելով… ինչպես ես՝ կիրակի օրը, Դավիթ Բլեյանի հետ…

Կարդո՞ւմ ենք Չարենց, «որ իր խոսքով տիրական մարդկանց արևային մի աշխարհ է բացվում, անլեզվության ստորագույն կապանքից ժողովուրդ է ճորտաթափվում, ժողովուրդ է կանգնում՝ ժամանակի հետ խոսքի շքեղ տուրևառի, երկիր է դառնում՝ ազատներիհայրենիք» (Հրանտ Մաթևոսյան)։

Նետե՜լ է երկաթե մի ձեռք 
Դեպի վեր ոսկի մի ծնծղա1.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։ 
Վառվել է երկնքում հակինթ 
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դպրոցը պետք է հիմնված լինի ուսուցչի ու սովորողի ընկերության վրա….

որպես համակեցություն, միասին ապրելը՝ ուրախ, առանց վախերի….

Միասնական քննություններ են հանրապետությունում…

Հանրային հեռուստաընկերություն, «Հարցազրույց» Հունիսի 16

Երբ կարոտում ես գուրգուրելու չափ

Հենց այդպես, գուրգուրելու չափ կարոտել էի հեծանիվս մեղրաձորյան երեք օրում: Հեծանիվս, գիտեք, երկտեղանի է, Արմինեն այդպես էլ հեծանիվին մոտ չեկավ, չնայած իր հեծանիվն եկել հասել է Մեղրաձոր ու արշավախմբային ճամբարի