Օրը՝ 2016-ի սեպտեմբերի 15-ը, սկսում եմ որպես ընդհանուր պարապմունք՝ առավոտ լուսո ժամը 5-ին: Շնորհակալ եմ Մարինե Մկրտչյանին ու… Ներսես Շնորհալուն: Ի՜նչ աղոթք է «Առավոտ լուսո»…

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Սուրբ Ներսես Շնորհալի է՝ «Առաւօտ լուսոյ. երգ աղօթական», կարդացեք գրաբար, աշխարհաբար դարձրեք։

Աղոթքով այսպես սկսում եմ իմ օրը աշխատանքային, որ ծրագրված է` ժամ առ ժամ, մինչև իրիկունը 8-ը… Ասված է՝ անկեղծ ու առանց պաթոսի. ես հղում առ հղում անցնում եմ սեպտեմբերյան ստեղծագործական հավաքի օրվա ծրագրով, ընտրում հնարավոր երթուղին… Ա՜խ, այս հղումները. ցավոտ են այնքան… Հյուսիսում-Արևմուտքում Քնարիկ, Զառա, ինձ լսո՞ւմ եք… Հղումները հենց դրա համար են, որ ոչ թե կարող են բացվել, այլ բացվում են ու… ի՞նչ են իմանում օրվա մասին…

Մեդիահմտությունների ուսուցում, 2-րդ դասարան

Մարիետ Սիմոնյանի մայրենիի ընթերցանության-գրականության դասերը միշտ հավանել եմ, 1988-1990-ին էլ, երբ Լիլիթ Բլեյանի ուսուցիչն էր, հիմա էլ, երբ Արևիկ Տատինցյանի ուսուցիչն է… Երեկ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցասրահում ինչպիսի՜ րոպեներ անցկացրի. ի՜նչ հարմար ընթերցասրահ ենք ստեղծել ընթերցանության համար… Հիմա հիշեցի, որ Մարիետը սկսել է իր աշխատանքը կրթահամալիրում 1986-ին որպես… գրադարանավար… Ի՜նչ խիզախ-միակ որոշումը կայացրեց այս ուստարվա համար Մարիետը. հաստատեց իր հեղինակությունը ոչ ֆորմալ՝ հավաստի ընտրվեց մայրենիի մասնագիտական խմբի ղեկավար, վստահ տվեց մեկնարկը գրական ակումբի՝ ամեն երեքշաբթի՝ ժամը 14.30, Սեբաստացի մոլում սկսեց-իրականություն հաղորդեց մենթորական աշխատանքին՝ մանկավարժական վարպետության փոխանցման կազմակերպմանը… Ու այս ամենի ծաղիկը-պսակը-աղբյուրը՝ մայրենիի ընթերցանության-գրականության պարապմունքները Միջին դպրոցի ութերորդ դասարաններում… Այս կրթահամալիրը, սիրելիներս, հենց դրա համար էլ ստեղծված է… Մանկավարժությամբ զբաղվելու… Մնացածը դատարկ զբաղմունք է, ժամանց-մսխում, եթե մանկավարժությամբ չենք կլանված…

Դավիթ Բլեյանն իր Հասմիկ տատիկի ուղեկցությամբ վարսավիրանոց է գնացել։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

«Այբ»-ի հիմնադիր Տեր-Մեսրոպի հետ «Շողակաթ»-ի Նելլի Գրիգորյանի հյուրն էի. դիտեք «Տարբերակը»՝ մեր մասնակցությամբ… Վերադարձին տեր Մեսրոպն ինձ անակնկալի բերեց իր անկեղծ-անպաթոս ճշգրտությամբ.
— Ձեր դպրոցը եղել և մնում է մանկավարժության տուն, իսկական մանկավարժական համալսարան…

Երբ ասում եմ «մանկավարժությամբ զբաղվել», հեռու մի՛ նայեք, հրես, հավաքի մեկ օրում, մեր կողքին, մեր մեջ… Երկու ծրագիր վեցերորդցիների համար՝ սովորողի ընտրության հնարավորության ապահովումը` պատմաբան Աշոտ Տիգրանյանի ներկայացրածը, օրը՝ մարզականի ու ստեղծագործականի համատեղումով` Թոփչյան Արմինեի ու տեխնոլոգ ուսուցիչների նախագիծը, «Կարդում ենք Սարոյան»` Քրիստինե Շահբազյանի ընթերցանության բաց պարապմունքը Տերյանի այգում… Երեկը այս` պատմություն է. թերթե՛ք այսօրվա ծրագիրը. այնքա՜ն ու խիտ, անկեղծ ու առանց պաթոսի մանկավարժություն կգտնեք, մանկավարժության տան ու համալսարանի հաստատման օրինակներ՝ մեկ օրում… Մարիա Մոնթեսորին իր հայտնի աշխատությունն այդպես էլ վերնագրել է՝ «Մանկան (երեխայի) տուն»-ը… Չե՞ք կարդացել… Իմ նվերը ձեզ՝ հավաքի առիթով, ողջ կյանքը մանկավարժությամբ զբաղվող Աիդա Պետրոսյանի թարգմանությամբ…

Քայլարշավ դեպի Սեբաստացի ագարակ։

Մեր մանկավարժությունն այս փուլում պատերը կաբինետների (որոնց շատերը կնախանձեն) խորտակեց… մեր մանկավարժությունը հայտնվե՞ց սրահներում, պուրակներում… Ձեր, մեր մանկավարժությամբ քայլողի ընտրությո՞ւնն է սրահն ու պուրակը, թե՞ պարտադրանք է… Մոբիլ ու ստեղծականին ավելացրեք կարգապահ գործունեությունը սովորողի-ուսուցչի ու վայելեք աշունն այս պայծառ՝ լիուլի… Արևմուտքում ինձ լսո՞ւմ եք, սրահում թե պուրակում… շշուկո՛վ խոսեք, խմբերո՛վ գործեք… մի՛ լարվեք… Գուցե պահն է լիցքաթափվելու աղոթքով… Աղոթե՛ք: Կարգի մեջ, նրա հետևողականության պահպանմամբ է իմ ու ձեր ստեղծական ներուժի ազատության իրացումը՝ պաշտպանված-խթանվող ու տարածվող…

Երեկ օրվա վերջում ես կրթահամալիրի ավտոկայարանից ճանապարհում էի սեբաստացիներին… Տեսե՛ք, կարգի խախտում, ու ի՜նչ հետևանքներ: Գրել եմ ձեզ: Կարդացե՛ք:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 791

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ժխորից հեռու ու ակունքին մոտ. Նոր ուղի

Մի խումբ հին, շա՜տ հին ընկերներով, որտեղ ամենաերիտասարդը ես եմ, 1970-1980-ականներին սկիզբ առած ընկերությամբ, անանց հարազատությամբ, ահա, շարժվում ենք Իջևան՝ Վովա Փաշինյանի շիրիմին խոնարհվելու, 1995-ից մեզ մտերիմ սիրելի ընտանիքին մեր ցավակցությունը

Օրվա այս գիրս՝ պատասխան հեռախոսազանգերին

Իմ օրագիրն այսօր ունեցավ երեսուներորդ եթերը, բեմելը, թե հրապարակումը… Ուռա՜. սա հենց այն առիթն է, որ մեզ կհավաքի վաղը՝ նշելու աշխատանքային կարգով։ Հետաքրքիր կապ է հաստատվում ինձ ծանոթ-անծանոթ մարդկանց հետ. արձագանքում

Ֆլամինգո հնդկահավի ու անսարք ծորակի մասին

— Ինձ ասեք Դավիթ հնդկահավ, էնքա՜ն վատ բառեր եմ ասել, որ հնդկահավ եմ դարձել… — Ես մայրիկի հնդկահավն եմ, իսկ քույրիկի՝ ֆլամինգոն… Հա, իսկական ֆլամինգո-հնդկահավ, որ արագ հավաքում է մայրիկից