— Մեկ միլիարդը որ մեկով պակասացնե՜նք…
Դավիթ Բլեյանն առաջադրում է, ինքը՝ լուծում խրոխտ.
— Ինը հարյուր իննսուն ինը միլիոն ինը հարյուր իննսուն ինը հազար ինը հարյուր իննսուն ինը…
Հետո մեկով, արդեն իմ առաջադրմամբ, պակասեցնում է 100 միլիոնը, 10 միլիոնը, միլիոնը, 100 հազարը, 10 հազարը, 1000-ը… 10-ը… Ես և Դավիթ Բլեյանը բոլ ծիծաղում ենք, իսկ Արմինեն պատմում է Դավթի ուսումնատենչության-բարեխղճության հերթական դրվագի մասին… Մի խոչընդոտ կա, որ Արմինեն ազատ լինի ու Դավթի համար կարդա՜ ու կարդա՜, պատմի՜ ու պատմի՜, երաժշտություն լսեն. դեպի մեկ տարեկանը ամեն օր ճչացող ու լացող Աստղիկը… Դավիթը սրա լուծումն էլ գիտի…
— Եկեք Աստղիկին տանք մորաքույր Ռուզանին… Իրար համար գժվում են…
Կաթնախում Աստղիկը, կես տարին մայրական կաթով հաղթահարած, վստահ անցնում է… ամենակերության… Արմինեն համեմատում է Դավթի այս շրջանի հետ.
— Դավիթն ուրիշ էր, մայրասեր, հրաժարվեց այլ կերից, վեց ամսականից հետո էլ կաթից բացի ուրիշ ուտելիք բերանը չէր տանում երկար ժամանակ…
Աստղիկ գիշատիչը ողջ կաթն ուտում է մայրական, բայց դե հո սոված չի՜ մնա…
Համերգ կրթահամալիրի Սեբաստիա համերգասրահում:
Մեր մանկավարժական լաբորատորիայում ամենասեբաստացիական հունիսի պատրաստությունն ընթանում է ողջ թափով… մայիսի 29-ի ընդհանուր մանկավարժական հավաքին ամենամսյա կներկայացվի չորրորդ դասարանցիների ստուգատեսային բովանդակությունը՝ գործունեության ճամբարային կազմակերպման մեջ. ամբողջական հեղինակային փաթեթ… Ամենակրտսեր սեբաստացիները՝ 2-4 տարեկանները, 5 տարեկանները՝ «Ամառային պարտեզ» խաղային փաթեթը կունենան, մի նախագիծ, որ կներկայացնենք Աշտարակ քաղաքի հինգ մանկապարտեզներին՝ որպես ցանցային կազմակերպմամբ հեղինակային ծրագրերով աշխատելու պատրաստության ստուգատես… Իսկ այսօր ես իմ հեծանվով, նախանձ շարժով արդուզարդով, շորտով-շապիկով հեծանվային, քաղաքով մեկ կազդարարեմ մայիսի 27-ից սկսվող ուսումնական ճամբարների մասին։
Հունիսին ամեն չորեքշաբթի կգործի հեղինակային կրթական ծրագրերով, Բլեյան բաց ցանցով կլոր սեղանը, որտեղ կրթության և գիտության նախարարությանը, համակարգի փորձագետներին, շահառուներին կներկայացնենք լուծման կարոտ խնդիրներ՝ ցանցի-կրթական ծրագրի զարգացման առաջնահերթությունները…
Երեկ ճարտարապետության և քանդակագործության միջազգային ամենամյա բաց փառատոնի հայտերի հրավերները՝ նախագիծ առ նախագիծ, շրջանառվում էին ինտերնետ աշխարհում՝ յուրաքանչյուր ստեղծագործող պատանու, երիտասարդի, մասնագետի փառատոնի մասնակցության հնարավորություն ընձեռնելով, մարզին, նրա համայնքին՝ գյուղական թե քաղաքային բնակավայրին, փառատոնային նախագծային հարթակ, հեղինակ-կազմակերպիչ դառնալու ուսումնական ամառային այս գրավիչ շրջանում՝ հունիսի մեկից սկսած… Հետո չասեք, թե դուք ամառային ստվերում պատսպարված՝ փառատոնը ձեր կողքով անցավ… Խնդիր չէ, չհանդիպեցի՞ք այս տարի՝ պատրաստ կլինեք դիմավորելու-մասնակցելու, անհատապես, խմբով, կազմակերպությամբ, հաջորդ տարի. փառատոնը բաց է ու ամենամյա…
Ռազմամարզական ճամբարի կազմակերպման քննարկում ԱԻ նախարարության պաշտոնատար ներկայացուցիչների հետ: Լուսանկարները՝ Միքայել Ղազարյանի:
Երեկ մենք փառատոնի գրասենյակի մի խմբով փառատոնի մասնակից Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում էինք. մենք հաջորդ տարի իր հարյուրամյա գոյությամբ ներկայացող հաստատությունը քոլեջի սիրալիր տնօրինուհու ղեկավարությամբ տեսանք ուսումնական-ստեղծագործական զորությամբ, փառատոնին հանրապետությունով մեկ ներկայացված ուսանող-քանդակագործ-նկարիչ-դիզայներների մասնակցային վիճակի բարձրացման հանդիպում ունեցանք… Առաջիկայում Վիգեն Ավետիսի հետ կլինենք Գեղարվեստի ակադեմիայում, կհյուրընկալենք ճարտարապետության ֆակուլտետի մասնագետներին, փառատոնի պատրաստության վիճակի արձանագրման այցեր կկատարենք Մադինա, Եղեգիս, Արատես… Գետամեջ… Հրավիրեք, զանգեք, արձագանքեք փառատոնի փաթեթին ծանոթանալուց հետո, և Դուք անարձագանք չեք մնա:
Վաղը Աննա Երիցյանի և Կարինե Թևոսյանի խումբը կրթահամալիրի Ավագ դպրոցի և Փարիզի «Մկնիկների» ուսումնական նախագծով կմեկնի Ֆրանսիա… Մենք բաց ենք, ամենուր… ծանոթացեք, մի՛ նավսեք, այս գործընկերությունը ամենամյա հարթակներ ունի. հուլիսին մենք կլինենք ընդունող կողմ, իսկ հաջորդ մայիսին մի այլ խումբ մեր պատանիների կհայտնաբերի Ֆրանսիան՝ ողջ հմայքով…
Օրեր հետո մենք դիմավորում ենք Ստամբուլի Կենտրոնական վարժարանի ջոկատին մեր հունիսյան ճամբարի առօրյայում… Իսկ պատանիների-տղաների խումբը պատրաստվում է Արցախի Բալուջա գետի ափին զորամասային «Ասպետ» ճամբարին… Քառասո՜ւն պատանի. և ուրախությամբ ձեզ եմ փոխանցում երեկ Մարթա Ասատրյանից ստացած տեղեկությունը՝ քիչ, շատ քիչ թափուր տեղեր են մնացել: Զբաղեցրե՛ք:
Հետգրություն ամենակարևոր։
Հարգելի՛ տիար Բլեյան, քանի որ այս ուրբաթ օրը իմ աշխատանքային վերջին օրն է ֆիզարձակուրդից առաջ, մայիսի 25-ին հրավիրում եմ 5-6 տարեկանների փոքրիկ օպերա-ներկայացմանը մասնակցելու։ Սիրով կսպասենք։
Տաթև ջան, բարի ծնունդ ու բարի վերադարձ. հրավերդ՝ ինչպես Ցնծության… ցտեսություն՝ քո անդրանիկ բալիկով, միայն թե իմ օրացույցում՝ ուրբաթում, որ բաց է, մասնակցային-ձևավորվող, տեղավորի…
Շրջանավարտների անհատական ցուցահանդես:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1668