— Ինչպե՞ս են ուղտերը Եգիպտոսի անապատներում ապրում, մարդկանց տեղափոխում…
— Ինչո՞ւ են գառներին-ոչխարներին մետաղի ցանցի մեջ առել. իրար վրա են, իրար ո՞նց չեն հրմշտում, պապ… Ինչքա՞ն պիտի այդպես մնան…
— Ովքե՞ր են ուտում բլուրը, պապ. ինչու՞: Աստված ստեղծել է բնությունը, որ մարդիկ քանդե՞ն…
Մենք ընտանիքով անցնում ենք Սեբաստիա փողոցով, Արմինեն շատ ուշադիր-լարված վարորդ է, Դավիթը՝ հարցասեր-ճանաչող շրջակա միջավայրից մինչև… Եգիպտոս… Երեկ խմբում քննարկել են ուղտերի հարցը, պարզ է:
— Ուղտերի երկու սապատներում ջուր կա, պա՛պ…

Դավիթն ավելի ու ավելի վարժ է կարդում ցուցանակները՝ իրենց ողջ բազմազանության մեջ… Մեքենայում, մեքենայից դուրս այսպես ակտիվ-ճանաչողական հետաքրքիր է.
— Ինչու՞ քանդեցին հին կրկեսը, ի՞նչն էր վատ, պա՛պ, ի՞նչը չէր գոհացնում… Դու պիտի ասե՞ս, որ շուտ կառուցեն։
Չկա հարց, որ ասեմ՝ հետո: Կարևոր է, որ ինձ հասկանալի-տրված բացատրությունները տամ… Հենց դժվարանում եմ, Դավիթը միշտ օգնում է, լրացնում իր իմացածով, ենթադրածով.
— Կարո՞ղ է, պապ…
Ռոդարին իր «Երևակայության քերականությամբ» լուրջ զինանոց է… Կարող է… ինչպես ուղտը անապատում, մարդը մեծացող քաղաքում, թե մեծացող մարդը քաղաքում, քաղաքն առանց հայտնի հեծանվորդի, «Գետը քաղաքում» ուսումնական նախագծի շարունակական զարգացումը՝ իմ տնօրինական գրում

Գրական ակումբ:
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի։

Դուք տեսել ե՞ք Զանգվի արևելյան-արևմտյան ափերից ոտքով կիրճ մտնող մարդու… ոչ սեբաստացի, կին ձկնորսի՝ Երևանյան լճի-Զանգվի ափին… մեր Սյուզի Մարգարյանին նկատի չունեմ, սիրահար ձկնորսական զույգի, նստեն քիչ հեռու իրարից, կարթը գցեն ջուրը, խաղաղության-մենության մեջ երկուսով իրար հետ լինեն, իրար նայեն… Ես այս օրերին այդպես էլ չտեսա։

Դուք ունե՞ք սրա բացատրությունը. այսպիսի աստվածատո՜ւր գետ-կիրճ քաղաքում՝ Մաշտոցի պողոտայից մետրերի վրա՝ ոտքով-հեծանվով մատչելի, ու այսպիսի յա՜խկ մուտքեր, թունելներ… Տեսեք՝ ինչ այլանդակ շինահրապարակի է վերածվել Մաշտոց-Հրազդանի կիրճ մուտքը, քանի՜ ամիս. երևանցուն զրկել են իր բնական ռոդարիական-աղայանական միջավայրից, դա փակել նրա առաջ… Ու ո՛չ մի բողոք-ցույց…  ընդվզում… Մեր հունիսյան ուսումնական ճամբարի մեկնարկները, հանրային հնչեղությամբ, արժե Զանգվի կիրճի հետ կապել, ընտանեկան հավաքներ անել մարզական-ճամփորդական հայրենագիտական… Առաջիկա ֆլեշմոբները… նույնպես… Ընթերցանությունը ընտանեկան, որ Քնարիկ Ներսիսյանի ձեռամբ, «Աբովյանի հետ» նախագծով սկսում թե շարունակում է մեր Արամ Պաչյանը… Այս տարվա «Հակաբացիլ Կոմիտաս» մշակութային հունիսմեկյան հրավառությունն էլ, իհարկե, դեպի Զանգու կանենք. տեղի  ընտրությունը առիթ-պատվեր է Զանգվի կիրճով նոր ճանաչողական այցի… Մայիսի 27-ին Սևանի «Ժայռում» կմեկնարկի մեր 2017-ի հայրենագիտական-ռազմամարզական ուսումնահետազոտական ստուգատեսային ճամբարը… Ես պատշաճ տեղեկացրել եմ կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, պաշտպանության նախարարներին… խնդրել նրանց աջակցությունը…

Բակային խաղերի մեկնարկ Հյուսիսային դպրոց-պարտեզում:

Առաջիկա մայիսյան օրերը՝ կիրակի 7-ով, հաղթանակի 8-9-ով, վճռական են ամառային բանգլադեշյան բաց-բացօթյա լողափերի կազմակերպման համար. դպրոց-պարտեզների մեր դաստիարակ-դասվար-կազմակերպիչ-ղեկավարները պատշաճ դիմել են նաև ճամբարական սովորողների ընտանիքներին, բացի տեղաշարժի սահմանափակ հնարավորություններով տիարից, իրենց զինանոցում գործիքներ ունեն… Հունիսյան Բանգլադեշյան պլեներն էլ՝ իր հայտնի ստուգատես-փառատոն-հավաքներով, ոչ մի կերպ Երևանի ավագանու (քաղաքապետի) մայիսի 14-ի հետ չի կապվում, որ թողնենք դրանից հետո տեսնենք ինչ է լինում… Ուրախացնող է, որ Նիկոլ Փաշինյան քաղաքապետի թեկնածուն կարևորեց հանրային լողափերի խնդիրը, դրա բացակայությունը… այս տեսանյութի իմ նշանավոր հարցադրումը՝ կարո՞ղ է քաղաքում ապրողը չլողալ, լողի համար չմերկանալ ու քաղաքացի կոչվել…

Բակային աշխատանքները Հյուսիսում:

Կամ ամառային ընթերցանության խնդիրը. իրենց հասակակիցներին ու իրենց ծնողներին 2016-2017 ուստարվա արդյունքներով ի՞նչ են առաջարկում կարդալ մեր սեբաստացի բլոգեր-ընթերցողները… Ախր այնքա՜ն արժեքավոր, մայրենիով ստեղծված կամ թարգմանական ուսումնական աշխատանքի շնորհիվ մայրենի դարձած գրավիչ գրականություն է ստեղծվել այս հերթական ուսումնական տարում։ Մայիսյան հավաքն այն առիթը-հարթակը չէ՞ սրանք ընթերցողական նախաձեռնություններով հանրայնացնելու, հանրային՝ շրջակա միջավայրի ճաշակի-ընտրության-ժամանցի կազմակերպման վրա ազդելու վճռականությամբ…
Մայիս ամիսն է հեծանվով մեր քաղաքում, ու ամառն է ժամանել… Ձեր անհատական սեբաստացիական օրացույցը որոշակի դարձրեք, խնդրում եմ:

Այս անգամ արդեն ոստիկանական ուղեկցությամբ մեքենայով-ընտանիքով, Սոնա թոռնուհով մտանք Հրազդանի կիրճ՝ «Հրազդան» մարզադաշտի փողոցով-ուղղությամբ, գետին հակառակ… մինչև «Գետափ»՝ դեպքի վայրը: Հետևեք իմ գրին։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1028

 

Explore More

Մեր բարի հսկա Քրիստինե դաստիարակը… Մեր քույրն ու ընկերը…

Մեր բարի հսկա Քրիստինե դաստիարակը, որ ինչպե՞ս էր հայտնվել կրթահամալիրում, Գեղարվեստի նախակրթարանում գտել էր իրեն ու պարգև էր դարձել բոլորիս համար, տնտեսուհի էր, դայակ, խոհարար, դաստիարակ. լսեցեք` խնամակալ էր` որպես մի բարի

Ջրափոսում չլմփացող մանուկ-մարդուկների տրամադրությամբ

Նիկոլին մեր, իր սիրուն ընտանիքին, թավշյա-հակաբռնի հեղափոխության բոլոր մասնակիցներին ասենք՝ շնորհավոր մեր՝ դուով-դուխով վարչապետի ծննդյան առիթով: Գնա, գալիս ենք: Գերմանիայից, գերմանացի մեր գործընկեր-պարտիզպան Գերդ Քյոհլերին երեկ օրվա վերջին ճանապարհեցի կրթահամալիրի

Լրացում թ. 304 սենյակից

Առողջագետ ընկերներով հիմա մենք թ. 304 սենյակում ենք։ Կոկիկ, խնամված, ճաշակով, հիգիենիկ միջավայրում։ Ամեն ինչ հարմար է՝ հնարավոր կարճ ժամանակում առողջությունը վերականգնելու համար։ Մնում է, որ մեր մասին մտածողները այնքան